Այս ձմեռային արձակուրդներին օրերս անցան հիանալի։ Ասեմ, որ
շատ զարմացած եմ, որովհետև դեկտեմբերի 31-ին մեր տանը երբեք այդքան շատ հյուր չէին
եկել, մենք անգամ տեղյակ չէինք դրա մասին։ Ամանորը ընտանիքով անցկացրեցինք շատ լավ,
նվիրեցինք շատ նվերներ և ետ ստացանք նույնքան։ Ամանորին ես ստացա իմ ամենացանկալի նվերը՝
ներկեր։ Ներկերը հատուկ կտորի համար են, որոնք կոչվում են <<Բատիկա>>։
Ներկերի հետ ստացա վրձիններ ու կտորներ։ Ամանորին մենք հանգիստ չէնք ունեցել, որովհետև,
մենք ամբողջ օրը հյուր էինք գնում, նաև մեզ էին հյուր գալիս։ 2017 թվականը ինձ համար
վատ Նոր տարի էր, քանի-որ Ամանորի վերջին օրով իմ ձեռքի վրա կոտրվեց շատ հաստ ապակի,
որը արյունաքամ արեց ինձ ու խորը վերք թողեց ձեռքիս։ Հայրիկս ինձ անմիջապեց հասցրեց
հիվանդանոց, ու բժիշկները վիրահատեցին ձեռքս։ Ասեմ, որ իմ ձեռքի հետ աշխատել են շատ
բարի ու լավ բժիշկներ, հետո վերադարձանք տուն։ Ու այդ փորձանքի պատճառով ես բաց թողեցի
ամենալավ ճամբարը։ Այսպիսի զարմանալի բաներով էր լի իմ Նոր տարին։