вторник, 26 января 2016 г.


* * *
Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...

Տերյանը՝ հիշողություններում



    Իսահակյանի հուշերից
Վահանի եղբայրներին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան 
ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամտեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էիգնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի 
քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը:Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս 
պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանիսրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ,
մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում 
նրան, կարմրում ու շփոթվում էր:
Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց ևշշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Եսհրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ
 հետ մոտս եկավ: Որքանուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Վահանըհետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն,Հ.Թումանյանը,
 Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը
հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողներիկողմից, իբրև պատասխան,
կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:
Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա
Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանաէր, մի շատ տարօրինակ և
հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը,ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց
հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք,թուխ մազեր, ջղային կազմվածք:
Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում:
Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին 
կոչում նրան:
Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի
մատուռը, որը ուխտատեղի էր:
Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:
Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:
Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա,որը իշխում
էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամենկողմ, և արտասանեց
յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով,անձրևով
այրված ու բովված: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց
ուրախ երգերի մեջ: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգումեք մեր ժողովրդին:
Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:
Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ
Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:
———
Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշգիշեր
զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպքեմ վերհիշում:
Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը
դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ
ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:
Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով
պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատհիասթափվեցի:
Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:
Երկրորդ վերհուշս այս է:
Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ
ձմեռ օրով գնացել էին Անի:
-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական 
հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր 
բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ.Թումանյանի
մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս»իմանալու համար:
Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից.
քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշովհետևում եմ ընթերցումին:
Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ:
Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից
այստեղ չկար:
Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատհավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար:
Այլևս քննադատությունից վախ չունեմ»:
Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի
Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի 
գաղտնիքը: Վահանի երևումով հայ գրականության մեջ մի նոր էջ բացվեց:



Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր
գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի
առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ
միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էրգնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը
ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ
բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից պոկված և մեկ էջը
գրոտված թերթերի վրա…                             

Վահան Տերյան


32. ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...
Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...

64. ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...


Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

Սարդեր


Առցանց բնագիտություն․Հունվարի 25-31

1. Ե ՞րբ է լույսը բեկվում։ Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում

 անդրադարձումից։
2. Ո ՞ր դեպքերում է լույսի բեկման անկյունը՝ ա) փոքր լինում անկման
 անկյունից, բ) մեծ լինում ան կման անկյունից։
3. Ո ՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ։
4. Որքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
5.Նկարեք մարդու աչքի կառուցվածքը, թվար կե՛ք  մասերը և
նշե՛ք դրանց նշանակությունը։
6. Ինչպես կարելի է շտկել կարճատեսությունը։
7. Ի ՞նչ է պետք անել տեսողությունը չվնասելու համար։

Վահան Տերյան (տեսանյութ)


Իմ սիրելի խումբը


Իմ սիրելի պարային խումբը ոչ միայն պարում է այլև երգում, իմ սիրելի խումբը դա Open Kids-ն է, առանց որի ես ապրել չեմ կարող, շատ եմ սիրում նրանց բոլոր երգերը, պարերը:
Իմ սիրելի խումբը ստեղծվել է 2012-ին, Open Art studio-ի մի քանի աշակերտ և իրենց պարուսույցը որոշել են ստեղծել խումբ, որտեղ նրանք կնկարահանեն հոլովակներ, պարեր կսովորեն: Եվ նրանք բացեցին իրենց խումբը OPEN KIDS անունով;
Նրանք էին
Յուլիա Գամալի
Անգելինա Ռոմանովսկայա
Լեռա Դիկովսկայա
Վիտորիա Վեռնիկ
Աննա Բոբրովսկայա
Աննա Մուզաֆորավա
Նրանք ունեն նկարահանված շատ հոլովակներ
 На дисерт, Мир без войны, Не танцуй, Milky way, Stop People,  Show girls, A capella of  Ukrainian song Shedrik.

Նրանք բոլորն էլ շատ տաղանդավոր երեխաներ են, նրանց պարերն ուզզակի հոյակապ են ինձ համար, նրանք շատ ընկերասեր, հյուրասեր, բարի, գեղեցիկ, նորաձև և համարձակ երեխաներ են:

Հին ուկրաինակակն երգի բառեր Ամանօրի թագավորը Շեդրիկ


Щедрик, щедрик, щедрівочка,Прилетіла ластівочка,Стала собі щебетати,Господаря викликати:


- Вийди, вийди, господарю,Подивися на кошару,Там овечки покотились,А ягнички народились.


В тебе товар весь хороший,Будеш мати мірку грошей.Хоч не гроші, то полова,В тебе жінка чорноброва.


Щедрик, щедрик, щедрівочка,Прилетіла ластівочка.


Ունկնդրեք նաև open kids-ի կատարմամբ

среда, 20 января 2016 г.

Օլիմպոսի աստվածներ

Օլիմպոսի աստվածներ (օլիմպիականներ) հին հունական դիցաբանության մեջ երրորդ սերնդի աստվածներ (առաջին և երկրորդ սերնդի աստվածների և տիտաններից հետո),Օլիմպոս (Օլիմպիոս) սարի վրա բնակվող բարձրագույն էակներ։ Ավանդաբար օլիմպիական աստվածները տասերկուսն են, թեև դրանց անվանացանկերը ոչ միշտ են համընկնում։ Հին հունական կրոնում, Տասներկու Օլիմպիացիները հունական դիցարանի հիմնական աստվածություներն են, սովորաբար դրանք են՝ Զևս, Հերա, Պոսեյդոն, Դեմետրա, Աթենք, Ապոլլոն, Արես, Հեփեստոս, Հերմես , Արտեմիս, Աֆրոդիտե, և կամ Հեստիա ու Դիոնիսոս։
Հադես ու Պերսեփոնեն երբեմն ներառված էին որպես Տասներկու Օլիմպիացիներ (հիմնականում պայմանավորված է Էլեուսինյան խորհուրդների ազդեցությամբ), թեև ընդհանուր առմամբ Հադեսն բացառվում է, քանի որ նա բնակվում է մշտապես դժոխքում և երբեմն է այցելում Օլիմպոս լեռը։ Երբեմն ընդգրկված էին լինում Հերակլես և Ասկլեպիոս։

Տասներկու Օլիմպիացիները[խմբագրել]

Հատված հելլենիստական ռելիեֆովից (1-ին դար մ.թ.ա. 1-ին դար) պատկերված են Տասներկու Օլիմպիացիները նրանց ատրիբուտների հետ, ձախից աջ. Հեստիա (գավազան), Հերմես (թևավոր գլխարկ և ձող), Ափրոդիտե (քօղարկուած է), Արես (սաղավարտ ու նիզակ), Դեմետրա (գավազան և ցորենի խուրձ), Հեփեստոս (ձող), Հերա (գավազան), Պոսեյդոն (եռաժանի), Աթենաս (բու և սաղավարտ), Զևս (կայծակ և ձող), Արտեմիս (նետ ու երերում), Ապոլլոն (քնար)։ Ուոլթերս Արվեստի թանգարան
Տասներկու Օլիմպիացիները որոնք նաև հայտնի են որպես Դոդակեվեոն Dodekatheon (հունարեն՝ հուն.՝ Δωδεκάθεον, δώδεκα, dōdeka, «տասներկու» + θεοί, theoi, «աստվածներ»), հունական պանթեոնի հիմնական աստվածությունններն են, բնակվում էին Օլիմպոս՝ առասպելական լեռան վրա։ Օլիմպիացիները ստացել էին իրենց գերազանցությունը աստվածների պատերազմում, որով հետև Զևսը իր եղբայրների ու քույրերի գլխավորությամբ, հաղթանակ էր տարել Տիտաների դեմ։
«Տասներկու Աստվածների» հայեցակարգը բավական հին է քան ցանկացած պահպանված հունական կամ հռոմեական աղբյուրները։ Աստվածները հանդիպում են խորհրդակցության ժամանակ Հոմերոսի էպոսում, բայց առաջին հնագույն հղումը, որտեղ են բոլոր Օլիմպիացիները՝ կրոնական արարողությունների ժամանակ, գտնվում է Հոմերոսյան օրհներգում Հերմեսին։
Տասներկու Օլիմպիացիների հունական պաշտամունքը կարող է նկատվել 6-րդ դարում Աթենքում, և, հավանաբար չունի նախադեպ Միկենյան ժամանակահատվածում։ Տասներկու Օլիմպիացիների խորանը Աթենքում սովորաբար թվագրվում է 522/521 մ.թ.ա.
Տասներկու առավել հաճախ պատկերված արվեստում և պոեզիայում օլիմպիացիները հետևյալն են՝ Զևս, Հերա,Պոսեյդոն, Դեմետրա, Աթենք, Ապոլլոն, Արես, Հեփեստոս,Հերմես , Արտեմիս, Աֆրոդիտե, և / կամ Հեստիա ուԴիոնիսոս։
Հադեսն հայտնի էր Էլեուսինյան ավանդույթի մեջ որպեսՊլուտոն, սովորաբար ընդգրկված չէր Օլիմպիացիների շարքերում, քանի որ նրա թագավորությունը դժոխքն էր, ստորգետնյա թագավորությունը։
Պլատոնը կապում էր Տասներկու Օլիմպիացիներին տասներկու ամիսների հետ, և համարվում էր Պլուտոնին իրենցից մեկը, ում իր ենթադրությամբ, նվիրված էր վերջին ամիսը և մեռած հոգիները։ Նա նաև միացնում էր Տասներկու Օլիմպիացիներին Կենդանակերպի նշաններին և բացառում էր իրենց շարքերից Հեստիային։
Բայց Կնիդոսցի Եվդոկսուսը առաջին էր, ով համեմատել և կապել էր Օլիմպիացիներին Կենդանակերպի նշաների հետ։ Հին հունական կրոնում, «Օլիմպիական աստվածները» և «Տասներկու աստվածների պաշտամունքը», տարբեր հասկացություններ էին։ Համաձայն Հերոդորոսին Հերակլըայից, Դոդակեվեոնցիներն էին ՝ Զևս, Հերա, Պոսեյդոն, Աթենք, Ապոլլոն, Հերմես , Ալփեոս,Կրոնոս, Հռեա և Քարիսներ։
Պատմական Հերոդոտուսը նաև Հերակլեսին էր միացնում Օլիմպիացիներին։
Ըստ Կոսին, Հերակլես և Դիոնիսոսն էին շարքերում, ի տարբերություն Արեսի և Հեփեստոսի, որոնք բացակայում էին։
Պինդար և Հերոդորոսը բացառում էին Հերկուլեսի անդամակցությունը օլիմպիացիներին, սակայն նշում էին, որ հենց նա է ստեղծել նրանց պաշտամունքը։
Լուցիանը (2-րդ դար) միացնում էր Հերկուլեսին և Ասկլեպիոսին Տասներկու Օլիմպիացիներին։ Հեբե, Հելիոս, Էոս, Սելենե ևՊերսեփոնե երբեմն կցվում էին Տասներկու Օլիմպիացիներին։
Էրոսն հաճախ պատկերված էր լինում Աֆրոդիտե ի կողքին, բայց սովորաբար չէր հաշվում իրենցից մեկը։ Հռոմեական բանաստեղծ Էնիուսը տալիս է Հռոմեական համարժեքներ (The Dii Consentes), վեց տղամարդիկ , վեց կանայք, պահպանելովՎեստային (հունական Հեստիա), ով խաղացել է կարևոր դեր Հռոմեական կրոնի մեջ, որպես պետական աստվածուհի և վեստալների ղեկավար։