Գրի՛ր հետևյալ թեմաներից յուրաքանչյուրի շուրջ քո մտքերը.
Ի՞նչ կուզենայիր ունենալ, որ պակասում էր նախորդ ուստարում:
Անկեղծ, այդպիսի բան չկա:
2. Այս ուստարում ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:
Իմ հիշողության մեջ միշt մնացել են, իմ անցկացրած դպրոցում բոլոր ամսաթվերը: Դպրոցը ինձ համար երկրորդ ընտանիք է, և ես այն շատ եմ սիրում և այն միշտ իմ հիշողություններում է:
3. Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը այս տարվա մինչև այս օրը:
Իմ ամենամեծ ձեռքբերումը այս տարվա մեջ, դա այն է, որ ես մինչև հիմա սովորում եմ այսպիսի հրաշալի դասարանում և ինձ դաս են տալիս, դպրոցի լավագույն ուսուցիչները:
4. Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:
Ես ճիշտն ասած անհաջողություններ չունեմ, որովհետև ես միշտ կարգ ու կանոնով եմ հաճախում դասերին և այս յոթ տարիների ընթացքում, ես չէմ հիշում մի այդպիսի դեպք, որ ես ինչ որ դասերից բացակայեմ:
5. Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:
Իմ գնած ամենալավ բանը դա` բջջային հեռախոսն էր, որը ես միշտ երազում էի ունենալ, սակայն ինձ այդքանել չէին վստահում ծնողներս, բայց ես նրանց ապացուցեցի, որ վստահելի եմ, ու այժմ ունեմ բջջային:
6. Ու՞մ վարքը կուզեիր գովել:
Ինձ դուր են գալիս, իմ դասարանից շատ երեխաների վարքեր, բայց ամենաշատը կուզեի գովել` Խաչատրյան Նարեկին և Հովհաննիսյան Սամվելին:
7. Ի՞նչն է ամենաշատը քեզ ոգևորում:
Ինձ ամենաշատը, ոգևորում է այն, որ ես գալիս եմ դպրոց ու տեսնվում եմ իմ սիրելի ընկերների հետ, և այդքան էլ չեմ ցանկանում տուն վերադառնալ:
8. Ո՞ր երգը քեզ միշտ կհիշեցնի նախորդ ուստարին:
Երգը չէ, բայց պարերը կհիշեցնեն, որովհետև նախորդ ուստարի ես մասնակցում էի բոլոր մեր պարերին, և ես մինչև հիմա էլ հիշում եմ, այն:
9. Անցյալ տարվա այս ժամանակի համեմատ դու ավելի.
Ես ավելի համարցակ եմ, որովհետև անցյալ տարվա համեմատ իմ մեջ, մի վախ էր մտել և այս տարի ես հաղթահարեցի այդ վախը, ու հիմա ես ոչինչից չէմ վախենում:
10. Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:
Կուզեի ամենաշատը պարել, քանի որ պարը իմ կյանքի մի մասն է, ու ես չէմ պատկերացնում իմ կյանքը առանց պարի:
11. Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:
Իմ մեջ կա մի վատ բնավորություն, որ ես մեկ-մեկ խոզություն եմ անում և ես կցանկանաի ավելի քիչ անել, սակայն ավելի լավ կլիներ եթե ես ընդանրապես խոզություն չանէի:
12. Ատու՞մ ես որևէ մեկի, որին չէիր ատում անցյալ տարի այս ժամանակ:
Այո, բայց չէմ կարող ասել:
13. Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:
Իմ կարդացած ամենալավ գիրքը դա Շեքսպիրի կարդացած գրքերն են, ասեմ ինչու, որովհետև Շեքսպիրը գրում է տրագեդիա, ողբերգություն, իսկ ես այդպիսի բաներ շատ եմ սիրում:
14. Ո՞րն էր քո ամենամեծ երաժշտական հայտնագործությունը:
Ես շատ եմ սիրում <<Ջազ և Բլյուզ>> ու ես հայտնագործեցի այդպիսի երգիչների ու հիմա ես շատ եմ սիրում իրենց երգերը:
15. Ի՞նչ էիր ուզում և ստացար:
Ստացա, բջջային հեռախոս, կտորի ներկեր, քանի որ ես պարի եմ հաճախում` մենապար և վերջ դեռևս այդքանը:
16. Ի՞նչ էիր ուզում և չստացար:
Հիմնականում ես ամեն ինչ ստանում եմ:
17. Ո՞րն էր քո սիրելի ֆիլմն այս տարի:
Ես սիրում եմ ֆանտաստիկ ֆիլմեր և սարսափ ֆիլմեր այդ իսկ պատճառով ֆանտաստիկ ֆիլմերից իմ ամենասիրելին դա <<Ժամանակ>> ֆիլմն է, իսկ սարսափից ես ամենաշատը սիրում եմ <<Տիկնիկը>>և<<Սինիսթեր>>-ը:
18. Ինչպե՞ս կբնութագրես քո անձնական նորաձևությունը:
Իմ անձնական նորաձևությունը դա խիստ դասական ոճն է, կլասիկը, և ես չէմ հագնվում ըստ տարվա հագուստների, այլ հագնվում եմ իմ ցանկությամբ, ես ես չեմ նայում ուրիշների կարծիքներին, սիրում եմ նուրբ շորիկներ և ամենակարևորը չեմ քննարկում ուրիշի շորերը:
19. Ո՞ր հայտնի մարդուն ես ամենաշատը հավանում:
Ասեմ, որ ես հավանում եմ շատ մարդկանց օր.` Հուլիո Իգլեսիասին, Ջո Քոքերին, Բեթ Հարթ և Ջո Բոնամասաին, Անդրեա Բոչելիին, Քրիս Ռիին, Օսքար Բենթոնին, Կարո Էմեռալդին, Գնարլս Բարկլիին,Բրունո Մարսին և այլն:
20. Ո՞ր քաղաքական հարցն է քեզ ամենաշատն անհանգստացնում:
Ես չէմ հետաքրքրվում քաղաքական հարցերով:
21. Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են քո ուստարին:
Because I'm happy.