вторник, 9 декабря 2014 г.

Արկածներ

Մյունխհաուզենի արկածները


Մյունխհաուզենը, որոշեց իր ընկերոջ հետ գնալ մի արատասովոր ճամփորդության՝ գորգի վրա թռչելով: Հանկարծ գորգը փչանում է, և նրանք ընկնում են մի տարօրինակ տուն: Նրանք, որոշեցին մտնել, այդ տունը և ուսումնասիրել, թե այդ տան մե ինչ կա: Երբ Մյունխհաուզենը և իր ընկերը ներս մտան, նրանք տեսան, որ այդ տունը շատ կեղտոտ տուն է, նաև նրանք տեսան, որ այդ տան մեջ ապրում էր մի չար ու ծեր պառավ տատի: Այդ պառավ տատին ասաց.
-Եկե՛ք, ես ձեզ կհյուրասիրեմ: Մյունխհուզենը և իր ընկերը չհամաձայնվեցին, և այդ պառավ տատին նրանց գցեց մի մեծ վանդակի մեջ, որպեսզի նրանց ուտեր, բայց Մյունխհուզենի ընկերոջ մոտ մի սղոց կար այդ սղոցի միջոցով նրանք կարողացան դուրս գալ, այդ վանդակից:

Ասացվածքներ

1. Ականջները կտրելով լսողությունից չես զրկի

2. Աղբյուրով հիացողները Նեղոսը չեն տեսել

3. Աղքատին բոլորը հարցնում են` ինչ ես անում, չեն հարցնում` ինչ ես ուտում

4. Այս տարվա ձուն եկող տարվա հավից լավ է

5. Անծուխ փայտ չկա, անսխալ` մարդ

6. Անկոչ հյուրը առանց հյուրասիրության կմնա

7. Անտեր տանը ճրագ չի վառվի

8. Աչքերը գնում են տեսնելու այն, ինչ ականջները լսել են

9. Առյուծի ճաշի մնացորդները բորենուն կհասնի

10. Աստված գիտեր օձն ինչ սրտի տեր է, որ ոտքեր չի տվել





Առակներ

Մի օր թիթեռն ասաց` թրթուր,
Նայում եմ քեզ, ես` ուր, դու` ուր:
Քեզ սազում է խոնավ հողը,
Ինձ` երկինքը ու վառ շողը:
Պատասխանեց թրթուրն այսպես.
-Այ ցեղակից, հերիք փքվես,
Թրթուր էիր դու էլ ինձ պես:


Խստիվ հսկվող տերունական հավանոցում
Մի շեկ աղվես իրեն շուն էր ձևացնում,-
-Իջի'ր թառից, Աքլոր ախպեր,
Ես ձեր բակի շունն եմ ջահել:
-Ասենք շան են աչքերդ կեղծ,
Բայց ինչու՞ ես հաչելուց զերծ:
Ու՞մ է, արդյոք, փաստն այս այդքան
Ասե'ք, հավքեր, գոհացնում.
Շան պաշտոնում աղվեսներ կան
Տերունական հավանոցում:



Մատնության ճանկերում անողոք,
Քարավանն անսփոփ ու անբողոք,
Քայլում է՝ հուշերով անցյալի,
Գալիքի լույսով է նա ողոք:
Առաջնորդ է. ուղեղով իր հետին,
Պաշտոնում քարավանապետի:
Չափչփած անապատն անծիր
Ծեր ուղտը ավելին գիտի:
Երբ կյանքը դառնում է խնդիր,
Գալիքդ դու ինքդ ընտրիր:
Խոսքերն այս քարոզ չեն մատնիչ՝
Առակ են, պատգամ են ընտիր:



Իմ տատ Լուսոն նաև մի հրաշալի հեքիաթ էր պատմում գեղեցկուհի աղջկա և նրա չար խորթ մոր մասին։
Նա իրեն յուրահատուկ անկեղծությամբ վերջին քսան տարիներին շաբաթը մեկ-երկու անգամ պատմում էր այդ հեքիաթը, որի էությունը այսպիսին է. մի չար խորթ մայր իր գեղեցկուհի աղջկան ստիպել է, որ կանգնի կառուցվելիք աշտարակի հիմքում, իսկ ինքը քարեր է շարել նրա շուրջը այնքան, մինչև գեղեցկուհին ոտքից գլուխ ծածկվել է, բայց չի մահացել։
Իմ կարծիքով, նախքան այդ սիրունիկ աղջկա մահը ինչ-որ բան է պատահել տիեզերքում, և բոլոր արարածների սրտերում, և նրանցից ծնվել են ծիծեռնակներ, սոխակներ ու բազում այլ գեղեցիկ թռչնակներ, որոնք հավիտյանս պտտվելով աշտարակի շուրջը, ծղրտացել են սրտակեղեք ու թախծոտ ձայնով։