вторник, 9 декабря 2014 г.

Առակներ

Մի օր թիթեռն ասաց` թրթուր,
Նայում եմ քեզ, ես` ուր, դու` ուր:
Քեզ սազում է խոնավ հողը,
Ինձ` երկինքը ու վառ շողը:
Պատասխանեց թրթուրն այսպես.
-Այ ցեղակից, հերիք փքվես,
Թրթուր էիր դու էլ ինձ պես:


Խստիվ հսկվող տերունական հավանոցում
Մի շեկ աղվես իրեն շուն էր ձևացնում,-
-Իջի'ր թառից, Աքլոր ախպեր,
Ես ձեր բակի շունն եմ ջահել:
-Ասենք շան են աչքերդ կեղծ,
Բայց ինչու՞ ես հաչելուց զերծ:
Ու՞մ է, արդյոք, փաստն այս այդքան
Ասե'ք, հավքեր, գոհացնում.
Շան պաշտոնում աղվեսներ կան
Տերունական հավանոցում:



Մատնության ճանկերում անողոք,
Քարավանն անսփոփ ու անբողոք,
Քայլում է՝ հուշերով անցյալի,
Գալիքի լույսով է նա ողոք:
Առաջնորդ է. ուղեղով իր հետին,
Պաշտոնում քարավանապետի:
Չափչփած անապատն անծիր
Ծեր ուղտը ավելին գիտի:
Երբ կյանքը դառնում է խնդիր,
Գալիքդ դու ինքդ ընտրիր:
Խոսքերն այս քարոզ չեն մատնիչ՝
Առակ են, պատգամ են ընտիր:



Իմ տատ Լուսոն նաև մի հրաշալի հեքիաթ էր պատմում գեղեցկուհի աղջկա և նրա չար խորթ մոր մասին։
Նա իրեն յուրահատուկ անկեղծությամբ վերջին քսան տարիներին շաբաթը մեկ-երկու անգամ պատմում էր այդ հեքիաթը, որի էությունը այսպիսին է. մի չար խորթ մայր իր գեղեցկուհի աղջկան ստիպել է, որ կանգնի կառուցվելիք աշտարակի հիմքում, իսկ ինքը քարեր է շարել նրա շուրջը այնքան, մինչև գեղեցկուհին ոտքից գլուխ ծածկվել է, բայց չի մահացել։
Իմ կարծիքով, նախքան այդ սիրունիկ աղջկա մահը ինչ-որ բան է պատահել տիեզերքում, և բոլոր արարածների սրտերում, և նրանցից ծնվել են ծիծեռնակներ, սոխակներ ու բազում այլ գեղեցիկ թռչնակներ, որոնք հավիտյանս պտտվելով աշտարակի շուրջը, ծղրտացել են սրտակեղեք ու թախծոտ ձայնով։


Комментариев нет:

Отправить комментарий