Նրանք երեքն էին՝ երեք տարբեր կանայք, որոնցից ամեն մեկը այս կյանքն ընկալում էր յուրովի, այս կյանքից ուզում էր մյուսից տարբեր բան և, վերջապես, որոնց նա սիրում էր յուրահատուկ ձևով:
Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին: Կանայք էին կարծես նրա նեցուկը, ոչ թե հակառակը:
Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին: Կանայք էին կարծես նրա նեցուկը, ոչ թե հակառակը:
Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,-լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:
«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին: Սկսվում է նամակագրությունը:
Комментариев нет:
Отправить комментарий