6-3 դասարանի ջոկատով այսօր գնացինք Յուրի Բախշյանի այգի <<Անտիվիրուս Կոմիտաս>> նախագիծին մասնակցելու: Այնուհետև բարձրացանք քոլեջ: Ճանապարհի ընդացքում մի փոքր զովանալու համար պաղպաղակից չհրաժարվեցինք: Քոլեջում ծանոթացանք, թե ինչպես կարելի է աշխատել բրդի հետ: Մենք հասցրեցինք պատրաստել բրդի գնդիկներ, հատուկ սուր ասեղներով, որի ընդացքում մի քանի անգամ մեզ վնասեցինք: Իսկ այդ գնդիկներով պատրաստելու ենք զարդեր: Այդ ամենից հետո վերադարձանք Միջին-դպրոց մասնակցելու լուսանկարչական սեմինարին, Մարինե Մկրչյանի և մի խումբ յոթերորդ դասարանի սովորող տղաների հետ: Այդ ամենից հետո ունեցանք ընդմիջում և հանգստացանք:
Комментариев нет:
Отправить комментарий