суббота, 17 декабря 2016 г.

Բան ունեմ ասելու: Պիես: Վ. Սարոյան(վերլուծություն)

Դուր եկած հատվածներ, մտքեր
Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:  Հիմա  դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի  պայծառ չեն, քան ձեր սեփական  լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ`  տալը,   քան  ստանալը: Իսկ ձեզնից  ամեն ոք  կարող է տալ:


Վերլուծություն

Ասեմ, որ պիեսը ինձ շատ դուր եկավ, այն ձևակերպված է շատ լավ ու քանի-որ պիեսը աղքատ երեխաների մասին է, հատկապես դա հավանեցի, բայց չհավանեցի այն, որ այդ երիտասարդը, երեխաներին իրեն ներկայացրել է, որպես Ձմեռ պապ և երբ երեխաները, իրենց երազանքները ասում էին, երիտասարդը դատարկ ծրարներ էր տալիս երեխաներիմ: Մի կողմից ես սիրեցի երիտասարդին, որովհետև երիտասարդը մի գուցե ուզում էր երեխաներին երջանկացնել, բայց նրա մոտ չստացվեց, չէ-որ երեխաներին պետք է տալ հենց այն ինչ, որ իրենք են ուզում: Պիեսը կարդալիս, ես հասկացա, որ պետք է բոլորին միշտ, օգնել ինչ գնով էլ, որ լինի, սակայն ես միշտ պատրաստ եմ օգնել նրանց, ովքեր, որ օգնության կարիքը ունեն, ես նույնիսկ հիշում եմ, որ ես մի աղքատ ընտանիքի եմ օգնություն ցույց տվել, նվիրելով նրանց բազմաթիվ շորեր: Ընտանիքը հայր չուներ, երեխաների ծնողները բաժանված էին, իսկ երեխաներին պահում և մեծացնում էր իրենց մայրը, մի խոսքով ես շատ ուրախացա, երբ նրանք հավանեցին իմ նվերը:


Որբաթը գրադարանում, վերլուծություն

Ուրբաթ օրը, մայրենիի դասաժամին գնացել էինք ընթերցասրահ ընթերցելու: Ընթերցասրահում ես կարդացի մի գիրք, որը պատմում էր մի շատ ցածրահասակ տղայի, մասին ով ուզում էր հասնել լուսնին և բոլոր հարազատները, հարևանները, փողոցով քայլող մարդիկ հավագվեցին ու օգնեցի այդ տղային և նա հասավ լուսնին, տղան խոստացել էր և հարազատներին, և հարևաններին, և փողոցով քայլող մարդկանց լուսնից կտորներ բերել, բայց տղան ցանկացավ իր մայրիկի ամենագեղեցիկ կտորը բերել ու որոշեց ամբողջ լուսինը նվիրել:

Իսկ հիմա ես կվերլուծեմ: Այս ստեղծագործությունը ես շատ հավանեցի, հատկապես, որ տղան հասել էր մինչև լուսին, որպեսզի իր մայրիկի համր նվեր անի: Եթե ես լինեի այդ տղայի տեղը ես հաստատ չէի կարող այդքան բանը անել, բայց ես կփորձեի և ինձ մոտ հաստատ կստացվեր: Տղայի անունը Պետրոս է: Պետրոսը շատ ցածրածրահասակ էր, նրա հայրն ու մայրը շատ բարձրահասակ են, իսկ չգիտես ինչի Պետրոսը ցածրահասակ: Մի խոսքով ես հավանեցի ստեղծագործությունը և ես կերազեի հասնել լուսնին ու մայրիկիս համար բերել լուսնից նվեր:

среда, 14 декабря 2016 г.

VivaCell-գովազդի մասին

Մայրենիի ժամին Ընկեր Լիլիթի հետ մենք քննարկեցինքVivaCell MTS-գովազդի մասին։ Ես երբեք չէի պատկերացնի, որ մայրենիի ժամին կարելի է գովազդներ քննարկել, և որոշեցի դուրս բերել կարևոր կետերը, որոնք պետք է լինեն բոլոր գովազդների մեջ և ուշադրություն դարձնել:


  • Պետք է ուշադրություն դարձնել խոսքին
  • Պետք է ուշադրություն դարձնել լոգոյին
  • Պետք է ուշադրություն դարձնել պատկերներին
Ես ուսումնասիրեցի գովազդը և իմ նշած, այս բոլոր կետերը ճիշտ էին ու ես հավանեցի այն։