Դուր եկած հատվածներ, մտքեր
Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Հիմա դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր սեփական լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ` տալը, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ:
Վերլուծություն
Ասեմ, որ պիեսը ինձ շատ դուր եկավ, այն ձևակերպված է շատ լավ ու քանի-որ պիեսը աղքատ երեխաների մասին է, հատկապես դա հավանեցի, բայց չհավանեցի այն, որ այդ երիտասարդը, երեխաներին իրեն ներկայացրել է, որպես Ձմեռ պապ և երբ երեխաները, իրենց երազանքները ասում էին, երիտասարդը դատարկ ծրարներ էր տալիս երեխաներիմ: Մի կողմից ես սիրեցի երիտասարդին, որովհետև երիտասարդը մի գուցե ուզում էր երեխաներին երջանկացնել, բայց նրա մոտ չստացվեց, չէ-որ երեխաներին պետք է տալ հենց այն ինչ, որ իրենք են ուզում: Պիեսը կարդալիս, ես հասկացա, որ պետք է բոլորին միշտ, օգնել ինչ գնով էլ, որ լինի, սակայն ես միշտ պատրաստ եմ օգնել նրանց, ովքեր, որ օգնության կարիքը ունեն, ես նույնիսկ հիշում եմ, որ ես մի աղքատ ընտանիքի եմ օգնություն ցույց տվել, նվիրելով նրանց բազմաթիվ շորեր: Ընտանիքը հայր չուներ, երեխաների ծնողները բաժանված էին, իսկ երեխաներին պահում և մեծացնում էր իրենց մայրը, մի խոսքով ես շատ ուրախացա, երբ նրանք հավանեցին իմ նվերը:
Комментариев нет:
Отправить комментарий