Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում,
և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի
հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:
Ավետումն Սբ Աստվածածնի
Հայ Առաքելական եկեղեցում Ավետման տոնը անշարժ տոն է: Ավետել
նշանակում է բարի լուր հաղորդել:
<<Մի ավետիս, որ ստացավ Սուրբ կույս Մարիամը:
Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց
Գալիլիայի մի քաղաք, որի անունը
Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի
մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի
անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց.
«Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ
է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար:
Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի
և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի
կկոչվի: … Ու նրա թագավորությունը
վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ
նա դեռ տղամարդ չէր ճանաչել:
Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ
Տիրոջ աղախինը…» (Ղուկ. Ա:38):
Սա է Ավետման այն պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ
Գիրքը:
Ապրիլի 7-ը նաև մայրության և գեղեցկության օրն է, այդ օրը Ամենայն
Հայոց Կաթողիկոսի հրահանգով
հռչակվել է որպես մայրության օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր
եկեղեցիներում Ս. Պատարագ է
մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց
օրհնության
կարգ է կատարվում:
Qahana.am
Առաջին լուսանկարում՝ 1915-16 թվականներին կաթողիկոս Գևորգ Ե
Սուրենյանցի նախաձեռնությամբ ու մի
խումբ նվիրյալ անձանց ջանքերով, որոնցից գլխավորը Վանա լճի Լիմ
վանք-անապատի վանահայր
Հովհաննես վրդ, Հյուսյանն էր, հնարավոր եղավ Լիմ, Կտուց
կղզիներից, մասամբ՝ Աղթամարից, Վանից,
Մուշի Ս, Կարապետ վանքից փրկել ու Ս, Էջմիածին հասցնել շուրջ
մեկուկես հազար ձեռագիր։ Դրանց թվում
էր 13-րդ դարի կիլիկյան այս գլուխգործոցն իր էջերում ամփոփող
Ավետարանը (Մատենադարան, համար
9422. 13-րդ դ.)։
Առաջիկայում Մատենադարանում կբացվի Եղեռնից փրկված
ձեռագրերին նվիրված բացառիկ
ցուցադրություն։ Կիլիկյան արվեստի արդեն դասական դարձած
«Ավետում» մեծարվեստ մանրանկարի
հեղինակի անունը հայտնի չէ ձեռագրի հիշատակարանի կորստի
պատճառով։ Որոշ ուսումնասիրողներ այն
վերագրել են Թորոս Ռոսլինին, սակայն իրականությունն այն է, որ հայ
արվեստի ծաղկման այդ
դարաշրջանում Ռոսլինը միայնակ չէր. Կիլիկիայում
գործում էր տաղանդավոր նկարիչների մի աստղաբույլ։
Комментариев нет:
Отправить комментарий