вторник, 29 марта 2016 г.
Բնագիտություն
Նյութերի տեղափոթումն օրգանիզմում>>
Կենդանի օրգանիզմներում տեղի են ունենում բարդ գործընթացներ, որի ընտացքում առաջանում են ամենաբարդ նյութերը։ Բջջում նյութերը տեղափոխվում են մի օգանւիդից մյուսը,որն իրականացնում է ցիտոպլազմայի շարժման շնորհիվ։ Բազմաբջիջ օրգանիզմներում հարևան բջիջների ցիտոպլազմաները միմյանց հետ հաղորդակցվում են։ Բուսական բջիջներում նյութերի տեղափոխումն իրականանում է նրբագույն խողովակների՝ ցիտոպլազմայի և կամրջակների միջոցով։ Բույսերում նյութերի տեղաշարժն ավելի ակտիվ իրականանում է փոխադրող հյուսվածքով։ Խորձերը թափանցում են բույսի բոլոր օրգանները՝ ընձյուղներ, արմատներ, ծաղիկներ և պտուղներ։ Ջուրը և նրա մեջ լուծված հանքային նյութերն են արմատից տերևներ են փոփոխում ցողունի բնափայտում գտնվող անոթներով։
Օրգաններ
Քթի Խոռոչ
Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն (արտաշնչման ժամանակ)։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի (ալվեոլների)։ Թոքաբշտերը (ալվեոլները) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։
Կոկորդ
Կոկորդը տեղավորվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի` կոկորդամուտքի միջոցով անմիջապես հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։ Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։
Շնչափող
Շնչափողը սկսվում է 6-րդ վզային ողի ստորին ողի մակարդակի վրա և վերջանում է 5-րդ կրծքային ողի բերին եղրի բարձրության վրա։ Այստեղ նա բաժանվում է իր երկու` աջ և ձախ բրոնխներին։ Շնչափողի երկարությունը տատանվում է 9-ից մինչև 10 սմ, լայնական տրամագիծը միջին թվով 15-18 մմ։ Վզային հատվածը ծածկված է վահանագեղձով, որի նեղուցը տեղավորվում է 2-4 ողերի վրա, այնինչ գեղձի կողմնային բլթերը իջնում են մինչև 5-րդ կամ 6-րդ ողը։
Բրոնխներ
Շնչափողը վերջանալով երկատվում է առաջացնելով զույգ բրոնխներ։ Նրանք հեռանում են իրարից համարյա 90 աստիճանի անկյան տակ և ուղղվում են դեպի համապատասխան թոքերը։ Աջ բրոնխը ձախից ավելի լայն է համապատասխան աջ թոքին, որն ավելի մեծ է, քան ձախը։ Միևնույն ժամանակ ձախ բրոնխը համարյա 2 անգամ երկար է աջից։ Աջ բրոնխի աճառային օղերի թիվը 6-8 է, իսկ ձախինը` 9-12: Աջ բրոնխը նույնիսկ կարելի է համարել շնչափողի շարունակություն։
Թոքեր
Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման, զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։ Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով (պլևրա)։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։ Աջ թոքը կազմված է 3, իսկ ձախը` 2 բլթից։
Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, կրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանը թուլանում է, և օդը դուրս է գալիս թոքերից։ Թթվածինը՝ անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։
Բնագիտական Ֆլեշմոբ 2016
4-6-րդ դասարաններ
Բնագիտական ֆլեշմոբ
* Обязательно
Компания Google не имеет никакого отношения к этому контенту.
Сообщение о нарушении - Условия использования - Дополнительные условия
Сообщение о нарушении - Условия использования - Дополнительные условия
Պատմություն
«Յուրաքանյուր ոք, ով կխախտի փարավոնի հանգիստը, մահվան կդատապարտվի»: Եգիպտական բուրգերի համալիրը գտնվում է Գիզայում` Հին Եգիպտոսի հուշարձանների համալիրում, որը գտնվում է Գիզա սարահարթում` Կահիրե քաղաքի արվարձանում: Գիզայի համալիրը գտնվում է մոտավորապես 8 կմ հեռավորության վրա Նեղոսի վրա գտնվող հին Գիզա քաղաքից դեպի անապատի կենտոնը և մոտավորապես 25 կմ դեպի հարավ-արևմուտք Կահիրե քաղաքի կենտրոնից: Գիզայի համալիրի Քեոփսի բուրգը հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը հասել է մինչև մեր օրերը: Եգիպտական բուրգերի առեղծվածը մինչև օրս բացահայտված չէ: Գիտնականներն ամենատարբեր բացատրություններն են տալիս բուրգերի գոյությանը: Մի մասը պնդում է, որ բուրգերն ունեն շատ բարդ կառուցվածք, այնքան բարդ, որ անգամ ներկայիս ժամանակաշրջանում որևէ շինարարական կազմակերպություն դժվար թե կարողանա կառուցել նման կառուցվածք ունեցող կոնստրուկցիա: Շատերը պնդում են, որ բուրգերը կառուցվել են ոչ մարդկային ձեռքով, ասում են, որ դրանք ստեղծվել են այլմոլորակայինների կամ Ատլանտիդային բնակչության կողմից: Մեկ այլ տեսակետի համաձայն` բուրգերը կառուցվել են «ջրհոսի ժամանակաշրջանում», երբ մարդիկ ապրել են հոգիների հետ միասին, և վերջիններիս օգնությամբ են կառուցվել եգիպտական բուրգերը: Իհարկե, միանշանակ ոչինչ չի կարելի ասել, քանի դեռ առեղծվածը բացահայտված չէ: Բուրգերն առավել խորհրդավոր են դարձել նաև նրանով, որ այնտեղ են թաղված եգիպտական փարավոնները: Շատերն են փորձ կատարել մտնել փարավոնների դամբարաններ: Գիտնականների խմբերի հիմնական նպատակը ոչ միայն բուրգերի գաղտնիքը բացահայտել էր, այլև այն թանկարժեք զարդերը և ոսկեղենը հափշտակելը, որոնք թաղված էին դամբարաններում: Հետազոտական խմբերի անդամները, սակայն, չէին պատկերացնում, որ իրենց կյանքը վտանգված էր. բուրգերը հսկվում էին առեղծվածային պահապանների կողմից: Ըստ տարածված տեսակետի` դամբարաններից մեկը հսկում է արձանը, որի գլխին փաթաթված է օձ: Օձը խայթում է յուրաքանչյուրին, ով փորձում է մոտենալ դամբարանին: Մյուս դամբարանը հսկում են առեղծվածային ձայները, որոնք դուրս են գալիս արձանի միջից: Այդ ձայներն այնքան անմարդկային են, որ մարդիկ, բուրգից դուրս գալով, հոգեկան շեղումներ են ստանում: Երրորդ բուրգը հսկում է գերբնական ուժով օժտված քարե արձանը: Ասում են նաև, որ բացի արձաններից, բուրգերը հսկում են հոգիները: Հին եգիպտական աղբյուրներում հիշատակվում է «գերեզմանների տիրակալի» մասին: Նշված աղբյուրի համաձայն. «Հոգին երբեմն ստանում էր երիտասարդ տղայի կերպարանք, որն ուներ երկար ատամներ և դեղին մաշկ, երբեմն հոգին հայտնվում է ծերունու տեսքով, որը շրջում էր դամբարանների մոտ»: «Իհարկե հնարավոր չէ հստակ ասել` ինչ ուժեր են հսկում փարավորններին և նրանց հարստությունը, բայց միանաշանակ է այն, որ գերեզմանը անարգելը և այնտեղ գտնվող իրերը հափշտակելը հանցագործություն է, գոնե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը: Այսպես. համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 265 հոդվածի 1-ին կետի` դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Մաթեմատիկա
Անհրաժեշտ է նկարներում բերված 4 առարկաներից ընտրել ավելորդը և բացատրել «ավելորդության» պատճառը։
Գտի՛ր 11 տարբերություն
Այս առաջադրանքի օգնությամբ սովորողները
կվերհիշեն ամիսները։
Գումարում և հանում մինչև 10 |
Ինտերակտիվ վարժանքների օգնությամբ մինչև 10 թվերի գումարման և հանման հմտություների ձևավորում:
Ծրագրում ընդգրկված են մինչև 10 թվերի գումարման և հանման, հանման արտահայտություններ, որոնցից յուրաքանչյուրում կան բացակայող թվեր: Արտահայտության լուծման ընթացքում պետք է ընտրել այնպիսի թիվ, որը ճիշտ կլինի նաև խաչաձև արտահայտությունների համար: Խաչբառը համարվում է ճիշտ լուծված, եթե հորիզոնական և ուղղահայաց արտահայտությունները ճիշտ են: |
Առաջադրանք 1
3+5= 2+6= 6+3= 4+2=
5+5 = 6+4= 7+2= 7+3=
Առաջադրանք 2
Բաց թողնված թվերը լրացրու
3+5= 2+6= 6+3= 4+2=
5+5 = 6+4= 7+2= 7+3=
Առաջադրանք 2
Բաց թողնված թվերը լրացրու
1,2, , , , , , ,.9,10
Առաջադրանք 3
9-1= 10-2= 10-6= 9-6= 8-3=
7-6= 8-6= 9-8= 9-6= 10-5=
9-7= 8-3= 10-8= 10-9= 10-6=
Թվերի համեմատում մինչ10
Թվերի համեմատում մինչ10
Համեմատում ենք թվերը, մեզ թշջապատող առարկանների քանակը
Առաջադրանք 4
5 և 3, 4և 5, 8և 9 10 և0, 6 և8, 10 և 9
5 և 3, 4և 5, 8և 9 10 և0, 6 և8, 10 և 9
Առաջադրանք 5
Աննան ունի 3 փուչիկ ,իսկ Անին՝ 2 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Աննան ունի 9 փուչիկ ,իսկ Անին՝ 2 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Աննան ունի 9փուչիկ ,իսկ Անին՝ 6 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Աննան ունի 3փուչիկ ,իսկ Անին՝ 8 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Աննան ունի 4փուչիկ ,իսկ Անին՝ 5 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Աննան ունի 2 փուչիկ ,իսկ Անին՝ 7 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Աննան ունի 3փուչիկ ,իսկ Անին՝ 8 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Աննան ունի 4փուչիկ ,իսկ Անին՝ 5 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Աննան ունի 2 փուչիկ ,իսկ Անին՝ 7 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Աննան ունի 3 փուչիկ ,իսկ Անին՝ 2 :
Ով ավելի շատ ունի,քանի՞ փուչիկով է ավել:
Թվերի գումարում և հանում մինչև 20
Առաջադրանք 6
Կատարի՛ր հաշվում.
10+6= 10+5= 10+7= 10+8= 14+5= 17+2=
10+6= 9+8= 4+9= 6+10= 15+3= 15+4=
7+6= 6+9= 12+6= 13+7= 16+3= 12+6=
Առաջադրանք 7
Լրացրու՛ բաց թողնված թվերը
10,11,,, ...19,20
Առաջադրանք 8
Հաշվի՛ր
Կատարի՛ր հաշվում.
10+6= 10+5= 10+7= 10+8= 14+5= 17+2=
10+6= 9+8= 4+9= 6+10= 15+3= 15+4=
7+6= 6+9= 12+6= 13+7= 16+3= 12+6=
Առաջադրանք 7
Լրացրու՛ բաց թողնված թվերը
10,11,,, ...19,20
Առաջադրանք 8
Հաշվի՛ր
20-3= 20-7= 20-8= 20-6= 19-3= 18-8= 17-6=
18-10= 19-15= 17-16= 17-9= 18-12= 20-14= 20-19=
Առաջադրանք 9
Աննան ունի 20 մատիտ,իսկ Անին ունի 5 մատիտ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:
Առաջադրանք 10
Աննան ունի 19մատիտ,իսկ Անին ունի 10 կոնֆետ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:
Առաջադրանք 11
Աննան ունի 20 մատիտ,իսկ Անին ունի 5 մատիտ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:
Առաջադրանք 12
Աննան ունի 20 մատիտ,իսկ Անին ունի 5 գրիչ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:
Առաջադրանք 13
Աննան ունի 20 մատիտ,իսկ Անին ունի 9 գնդակ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:
Աննան ունի 20 մատիտ,իսկ Անին ունի 9 գնդակ քիչ:Քանի՞ մատիտ ունեն միասին:
Առաջադրանք 14
Համեմատի՛ր թվերը
Համեմատի՛ր թվերը
10 և 5 15 և 7 20 և 9 17 և 9 14 և 10 9 և 9, 12 և 15 , 12 և 20
Առաջադրանք 15
Խնդիր «Քաղցր անակնկալ
Առաջադրանք 15
Խնդիր «Քաղցր անակնկալ
Յուրաքանչյուր շոկոլադե սալիկի միջուկի պարունակությունը պարզելու համար կատարիր մաթեմատիկական գործողությունները։ Այնուհետև արդյունքները ներկիր համապատասխան գույնով.
46 – բալ (կարմիր)
54 – կիվի (կանաչ)
37 – լիմոն (դեղին)
68 – հաղարջ (կապույտ)
75 – նարինջ (նարնջագույն)
83 – շոկոլադ (շագանակագույն)
46 – բալ (կարմիր)
54 – կիվի (կանաչ)
37 – լիմոն (դեղին)
68 – հաղարջ (կապույտ)
75 – նարինջ (նարնջագույն)
83 – շոկոլադ (շագանակագույն)
Առաջադրանք 16
Քանի՞ տարեկան է Հսկան
Հսկան մի մեծ այգի ուներ։ Մի անգամ, իմանալով որ Հսկան տանը չէ, Հայկն ու Դավիթը մտան նրա այգի։ Նրանք իրենց գրպանները լցրեցին տարբեր մրգերով ու պատրաստվում էին դուրս գալ այգուց, երբ Հսկան վերադարձավ։ Բռնելով տղաներին, նա դատարկեց նրանց գրպաններն ու պայման դրեց. «Եթե դուք գուշակեք իմ տարիքը, ես ձեզ բաց կթողնեմ ու կհյուրասիրեմ, իսկ եթե ոչ, ապա վերջներդ եկել է»։
Առաջադրանք 17
Շարունակիր հաջորդականությունները
Առողջագիտություն
Վիտամին c
Ինչպես գիտեք վիտամիններ անհրաժեշտ է բոլոր մարդկանց և կենդանիներին:
Վիտամինները տարբեր են որոնք թվում է նաև վիտամին c -ն:
Ուրեմն անհրաժեշտ է նաև մյուս վիտամինները:
Այսօրվա մեր տեղեկությունը վերաբերվում է վիտամին c-ին:
Եվ այսպես վիտամին c-ն.................................................................
Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման շարժընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք Է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, թորշոմածություն, արագ հոգնելիություն, քնկոտություն, գլխապտույտ: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է: C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:
C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է, հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:
Կարծում եմ հասկանալի էր բոլորին, որ վիտամին c-ն շատ կարևոր դեր է խաղում մեր օրգանիզմում, և նրա պակասը մեկ րոպեից էլ անգամ նկատելի է մարդու հայացքից:
Զգայարաններ
Զգայարանների միջոցով մենք պահպանում ենք կապը արտաքին աշխարհի հետ: Զգայարանները հինգն են տեսողություն աչքեր, լսողություն ականջներ, հոտառություն քիթ, համ լեզու, շոշափելիք մաշկ
Տեսողական զգայարան աչք
Զույգ օրգաններ են որոնք գտնվում են գանգի ակնախորշերում աչքերը ունեն բարդ կառուցվացք որոնց շնորիվ մենք ընկալում ենք տեսողական ինֆորմացիա: Շատ կարևոր է պահպանել տեսողության հիգիենան. Չծանրաբեռնել աչքերը, աշխատել ճիշտ լուսավորության տակ, ճիշտ նստել համակարգչից և հեռուստացույցից, մարզել և լիցքաթափել աչքերը: Տեսողության խանգարումները լինում են կարճատեսություն և հեռատեսություն, և լավ չենք տեսնում մոտիկը կամ հեռուն այս դեպքում նշանակում են ակնոցներ:
Աչքը շատ նուրբ օրգան է շատ կարևոր է պահպանել նրա հիգիենան աչքը իր բնությունով պաշտշանված է կոպերով, թարթիչներով, հոնքերով, արցունքներով: Արցունքը արտադրվում է արցունքագեղձերում: Արցունքը մաքրում, լվանում և խոնավ է պահում աչքը: Աչքերը պետք է ամեն օր լվանալ ականջների կողմից դեպի քթի ուղությամբ և ոչ հակառակը, եթե աչքը մաքրում ինչ որ բանով ոռչված բամբակով նույն բամբակով չի կարելի մաքրել նաև մյուս աչքը բամբակը պետք է փոխել:
Լսողական զգայարան
Ականջներ
Օդի տատանումները<<Ձայնը>> ընկալում էն մերականջները: Ականջը կազմված է երեք բաժիններից.
Արտաքին ականջ-ականջախեցի
Միջին ականջ-թմբկաթաղար
Ներքին ականջ-խխունջ.
Նցուղու մեջ կան մանր մազիկներ և արտադրվում էականջածծում:
Ականջախեցին մաքրում ենք ականջի չոփիկներով,որոնք անցուղու մեջ մցնել չի կարելի, քանի որ ականջածծումբը կհրի ներս և կառաջացնի խցանում:
Н և К վիտամիններ
Բիոտինով հարուստ են լյարդն ու երիկամները, կա նաև բանջարեղենում (կարմիր ճակնդեղ, կաղամբ, սպանախ), ընդավորներում (ոլոռ, սոյա, լոբի), սնկերում (ծառասունկ, սպիտակ սունկ), փոքր քանակությամբ` ձվում, կաթում և մրգերում։ Բիոտին պարունակում են նաև հաղարջի և վայրի մորու տերևները։
Հեմոռագիկ դիաթեզը արյան մակարդելիությունն ապահովող պրոթրոմբինի պակասի արգասիք է, որի սինթեզմանը մեծապես նպաստում է վիտամին K-ն։
Վիտամին K-ով առանձնակի հարուստ է բուսական աշխարհը։ Դրանից շատ է պարունակվում հատկապես սպանախի, շագանակի, եղինջի և հազարաթերթիկի տերևներում, մասուրի պտուղներում, կաղամբի զանազան տեսակներում, ստեպղինում, լոլիկում և ելակում։
Չափահաս մարդկանց օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամին K-ի օրական պահանջը ստույգ սահմանված չէ, սակայն այն մոտավորապես կազմում է 70-140 մկգ։
Ջերմային մշակման ժամանակ վիտամին K-ն քայքայվում է։
Ցտեսություն:
Վիտամին K-ով առանձնակի հարուստ է բուսական աշխարհը։ Դրանից շատ է պարունակվում հատկապես սպանախի, շագանակի, եղինջի և հազարաթերթիկի տերևներում, մասուրի պտուղներում, կաղամբի զանազան տեսակներում, ստեպղինում, լոլիկում և ելակում։
Ջերմային մշակման ժամանակ վիտամին K-ն քայքայվում է։
Ցտեսություն:
Վիտամին, վիտամինը անհրաժեշտ է բոլորին, թե մարդկանց, թե կենդանիներին:
Վիտամինները տարբեր են որոնք թվում է նաև վիտամին D-ն:
Ուրեմն անհրաժեշտ է նաև մյուս վիտամինները:
Այսօրվա մեր տեղեկությունը վերաբերվում է վիտամին D-ին:
Եվ այսպես վիտամին D-ն..........................................
Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը: D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը): Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ անդրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում Է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինից, իսկ բուսական մթերքները, որպես կանոն, բոլորովին չեն պարունակում:
Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում):
Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:
Կարծում եմ հասկանալի էր բոլորին, որ վիտամին D-ն կարևոր դեր է խաղում մեր բոլորի օրգանիզմներում:
Ի՞նչ սնունդ արժե օգտագործել սթրեսի ժամանակ՝ ճարպոտ սննդի փոխարեն
Ոչ ոք չի կարող սթրեսից խուսափել, այն կյանքի անբաժանելի մասն է համարվում եւ կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, մանավանդ եթե փորձում ենք ոչ կառուցողական եղանակներով դրա դեմ պայքարել: Խոսքը, մասնավորապես, «ես դրան արժանի եմ» արդարացմամբ անառողջ սննդի վրա հարձակմանն է վերաբերում: Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ երկուսի համադրությունը կնոջ պարագայում կարող է քաշի՝ 5 կգ-ով տարեկան ավելացման հանգեցնել, հաղորդում է Medical Daily-ն:
Իսկ որպես սթրեսի դեմ պայքարի արդյունավետ միջոց, կարելի է նաեւ առավել առողջարար սնունդ օգտագործել:
Հետազոտության շրջանակում այս կամ այն պատճառներով սթրեսի ազդեցության տակ գտնվող միջին տարիքի 58 կին մասնակիցներին հաջորդ օրն իսկ ճարպոտ՝ բավականություն պատճառող սննդամթերք է առաջարկվել (հնդկահավի մսից պատրաստված նրբերշիկ, խմորեղեն, եւն): Հետագա յոթ ժամերին իրականացված չափումները ցույց են տվել, որ սթրեսի ազդեցության տակ չգտնվող մասնակիցների հետ համեմատությամբ, առաջին խմբում ներառված «շատակերները» 104 կալորիայով պակաս էներգիա են վառել եւ ինսուլինի առավել բարձր բաղադրություն ունեն, ինչը ոչ միայն ճարպերի պահպանմանն է նպաստվում, այլ նաեւ հնարավորություն չի ստեղծում, որ դրանց մեծ մոլեկուլներն ավելի փոքր՝ դյուրավառ չափերի վերածվեն: Ընդ որում, պարզվել է, որ ճարպի տեսակն անգամ այս պարագայում էական նշանակություն չունի. սթրեսի ազդեցության տակ գտնվող կանայք դանդաղ նյութափոխանակությամբ են աչքի ընկնում: Եւ որքան բարձր է սթրեսի մակարդակը, այնքան ավելի դանդաղ են ճարպերը մարսվում:
Ուստի, այդքան մտահոգություն պատճառող հավելյալ կիլոգրամներից խուսափելու նպատակով, կանանց սննդամթերքի հետեւյալ տեսականին ենք առաջարկում, որոնք հաճելի համ ունեն եւ սթրեսի առկայությամբ օրգանիզմում հայտնվելու դեպքում միայն դրական ազդեցություն կարող են ունենալ.
Ավոկադո
Գլուտաթիոնով հարուստ այս միրգը աղիներին թթվայնությունը բարձրացնող ճարպերը կլանելու հնարավորություն չի ընձեռի: Բացի այդ, ավոկադոն սրտի առողջության համար օգտակար B վիտամինի աղբյուր է համարվում:
Հատապտուղներ
Լինի դա ելակ, հապալաս, թե ազնվամորի, հատապտուղներն ընդահանուր առմամբ C վիտամինի բարձր բաղադրություն ունեն, ինչը սթրեսի ֆիզիկական եւֆիզիոլոգիական հետեւանքները վերացնելու հատկությամբ է հայտնի:
Նուշ
Նուշը եւս իմունային համակարգի աշխատանքը խթանող B վիտամինի գանձարան է համարվում:
Սաղմոն
Սաղմոնը ոչ միայն սրտի առողջության համար օգտակար օմեգա-3 ճարպաթթուներով է հարուստ, այլ նաեւ իր բաղադրության մեջ բազմաթիվ ազդեցիկհակաօքսիդանտներ ունի, որոնք բջիջների առողջությունը պահպանելու արդյունավետ միջոց են համարվում:
Նարինջ
Ինչպես նշել ենք, C վիտամինը սթրեսի ազդեցությունը սահմանափակելու օգտակար հատկություն ունի:
Подписаться на:
Сообщения (Atom)