вторник, 29 марта 2016 г.

Բնագիտություն


Նյութերի տեղափոթումն օրգանիզմում>>


Կենդանի օրգանիզմներում տեղի են ունենում բարդ գործընթացներ, որի ընտացքում առաջանում են ամենաբարդ նյութերը։ Բջջում նյութերը տեղափոխվում են մի օգանւիդից մյուսը,որն իրականացնում է ցիտոպլազմայի շարժման շնորհիվ։ Բազմաբջիջ օրգանիզմներում հարևան բջիջների ցիտոպլազմաները միմյանց հետ հաղորդակցվում են։ Բուսական բջիջներում նյութերի տեղափոխումն իրականանում է նրբագույն խողովակների՝ ցիտոպլազմայի և կամրջակների միջոցով։ Բույսերում նյութերի տեղաշարժն ավելի ակտիվ իրականանում է փոխադրող հյուսվածքով։ Խորձերը թափանցում են բույսի բոլոր օրգանները՝ ընձյուղներ, արմատներ, ծաղիկներ և պտուղներ։ Ջուրը և նրա մեջ լուծված հանքային նյութերն են արմատից տերևներ են փոփոխում ցողունի բնափայտում գտնվող անոթներով։




Օրգաններ


Քթի Խոռոչ

Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն (արտաշնչման ժամանակ)։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի (ալվեոլների)։ Թոքաբշտերը (ալվեոլները) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։


Կոկորդ

Կոկորդը տեղավորվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի` կոկորդամուտքի միջոցով անմիջապես հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։ Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։

Շնչափող

Շնչափողը սկսվում է 6-րդ վզային ողի ստորին ողի մակարդակի վրա և վերջանում է 5-րդ կրծքային ողի բերին եղրի բարձրության վրա։ Այստեղ նա բաժանվում է իր երկու` աջ և ձախ բրոնխներին։ Շնչափողի երկարությունը տատանվում է 9-ից մինչև 10 սմ, լայնական տրամագիծը միջին թվով 15-18 մմ։ Վզային հատվածը ծածկված է վահանագեղձով, որի նեղուցը տեղավորվում է 2-4 ողերի վրա, այնինչ գեղձի կողմնային բլթերը իջնում են մինչև 5-րդ կամ 6-րդ ողը։

Բրոնխներ

Շնչափողը վերջանալով երկատվում է առաջացնելով զույգ բրոնխներ։ Նրանք հեռանում են իրարից համարյա 90 աստիճանի անկյան տակ և ուղղվում են դեպի համապատասխան թոքերը։ Աջ բրոնխը ձախից ավելի լայն է համապատասխան աջ թոքին, որն ավելի մեծ է, քան ձախը։ Միևնույն ժամանակ ձախ բրոնխը համարյա 2 անգամ երկար է աջից։ Աջ բրոնխի աճառային օղերի թիվը 6-8 է, իսկ ձախինը` 9-12: Աջ բրոնխը նույնիսկ կարելի է համարել շնչափողի շարունակություն։

Թոքեր
Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման, զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։ Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով (պլևրա)։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։ Աջ թոքը կազմված է 3, իսկ ձախը` 2 բլթից։
Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, կրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանը թուլանում է, և օդը դուրս է գալիս թոքերից։ Թթվածինը՝ անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։

Բնագիտական Ֆլեշմոբ 2016

4-6-րդ դասարաններ

Բնագիտական ֆլեշմոբ

    Անուն Ազգանուն 

    Դպրոց 

    Դասարան 

    Էլ. հասցե 

    1. Ճի՞շտ է վարվում վարորդը, երբ կայանման ժամանակ միացրած է թողնում շարժիչը: Եթե՝ ոչ, ինչու՞:

    2. Ո՞ր մայրցամաքում է գտնվում ամենաերկար գետը և ո՞րն է դա:

    3. Ո՞րն է ամենատաք մայրցամաքը և ո՞ր օվկիանոսներն են շրջապատում:

    4. Ո՞րն է ցուրտ մայրցամաքը և ո՞ր օվկիանոսներն են շրջապատում:

    5. Որն է ամենափոքր մայրցամաքը և ո՞ր օվկիանոսներն են շրջապատում:

    6. Ո՞ր մայրցամաքն է ամենաուշը հայտնաբերվել:

    7. Մեծից փոքր թվարկել մայրցամաքներն ու օվկիանոսները:

    8. Ո՞րն է աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը և ո՞ր մայրցամաքում է գտնվում:

    9. Ո՞րն է ամենաբարձր ջրվեժը և ո՞ր մայրացամաքում է գտնվում:

    10. Ո՞րն է ամենամեծ կղզին և ո՞ր մայրցամաքին է այն պատկանում:

Комментариев нет:

Отправить комментарий