Դասարանում(02. 03.2016, 6-3, 6-4 դասարաններ)
եղեւ-եղավ
արձակեաց-արձակյալ
***
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Կարդա այսպես.
յերկրի - հերկրի
հատանելոյ - հատանելո
զբողբոջ - ըզբողբոջ
իւր - յուր
զհոտս - ըզհոտըս
իւրեանց - յուրյանց
զբարբառ - ըզբարբառ
Բառարան
էանց - անցավ
անձրեւք - անձրևներ (ը)
անցին - անցան
գնացեալ - գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)
մեկնեցան - մեկնեցին, հեռացան
ծաղիկք - ծաղիկներ (ը)
յերկրի մերում - մեր երկրում
եհաս - հասավ
հատանելոյ - էտելու
ձայն տատրակի - տատրակի ձայն (ը)
զբողբոջ իւր - իր բողբոջը
որթք մեր ծաղկեալք - մեր ծաղկած որթերը
ետուն - տվեցին
զհոտս իւրեանց - իրենց հոտերը` բույրերը
արի - վեր կաց
երեւեցո - երևեցրու, ցույց տուր
զերեսս քո - քո երեսը
զբարբառ քո - քո խոսքը
տեսիլ քո - քո տեսքը
Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր, որ իւ բաղաձայնից առաջ կարդացվում է յու (հիշիր նաև իւրաքանչիւր, իւրմէ, սրբութիւն բառերը):
Աշխարահաբար դարձրու եղեւ, արձակեաց բառաձևերը:
Աշխարհաբար դարձրու հատվածը և վերնագրիր:
Ժամանակներ
Աշխարհաբար
Ձմեռն անցավ,անձրևները անցան, գնացին ,հեռացան։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակն հասավ էտելու, տատրակի ձայնը, տատրակի ձայնը լսվում էր մեր ամբողջ երկրում։ Թզենին արձակյալ ըզբողբոջ յուր, մեր ծաղկած որթերը իրենց հոտերը ։ Արի, արի, մերձավոր իմ, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և արի դու։ Երևացրու քո երեսը և լսիր ինձ իմ խոսքը․ իմ խոսքը քո համար քաղցր է, և քո տեսքը՝ գեղեցիկ։
Հատվածը երկու մասի բաժանիր և բացատրիր այդ բաժանումը: Իսկ ինչպե՞ս են դրանք իրար հետ կապվում:
Ձմեռն անցավ,անձրևները անցան, գնացին ,հեռացան։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակն հասավ էտելու, տատրակի ձայնը, տատրակի ձայնը լսվում էր մեր ամբողջ երկրում։ Թզենին արձակյալ ըզբողբոջ յուր, մեր ծաղկած որթերը իրենց հոտերը ։
Արի, արի, մերձավոր իմ, իմ գեղեցիկ, իմ աղունիկ, և արի դու։ Երևացրու քո երեսը և լսիր ինձ իմ խոսքը․ իմ խոսքը քո համար քաղցր է, և քեզ պես գեղեցիկ։
Ես այպես բաժանեցի քանի, որ մի մասը բնության մասին է, իսկ մյուսը սիրո։
Որտե՞ղ (ո՞ր բառում, բառակապակցության մեջ կամ հատվածում) է արտահայտված բանաստեղծության տրամադրությունը:
Ձմեռն անցավ,անձրևները անցան, գնացին ,հեռացան։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակն հասավ էտելու, տատրակի ձայնը, տատրակի ձայնը լսվում էր մեր ամբողջ երկրում։
Ո՞րն է այս բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը:
Այս բանաստեղծության մեջ արտահայտված տրամադրությունը մռայլությունն է։
Комментариев нет:
Отправить комментарий