пятница, 28 октября 2016 г.

Պատմություն


ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ
(1337-1453)


Հարյուրամյա պատերազմը սկսվել է 1337 թվականին: Գլխավոր պատճառը եղել է Անգլիայի նվաճած ֆրանսիական հողերի և Ֆլանդրայում գերիշխանություն հաստատելու համար: Պետությունների շահերը բախվում էին նաև Շոտլանդիայում,
shpori
Պատերազմի առաջին շրջանում անգլիացիները մի շարք հաղթանակներ տարան Սլյոյսի, Քրեսիի մոտ, 1347-ին գրավեցին Կալեն, 1346-ին Պուատիեյի մոտ ջախջախեցին ֆրանսիացի ասպետներին և գերեցին Հովհան Բ Բարիին: Տնտեսական ծանր պայմանների հետևանքով ծագեց 1357-1358 թվականների ապստամբությունը և Ժակերիան: 1360 թվականին ֆրանսիացիները հարկադրված ծանր պայմանագիր կնքեցին: Դադարը հնարավորություն տվեց գահ բարձրացած Կառլոս Հինգերորդին վերակառուցել բանակը և կարգավորել հարկային սիստեմը: 1369- ին պատերազմը վերսկսվեց: Ֆրանսիական զորքերի հաջող գործողություններին նպաստեցին նաև անգլիացիների դեմ ծավալված պարտիզնական շարժումը և հրետանու օգտագործումը: 1370- ական թվականներին անգլիացիների ձեռքում մնում են աննշան հողեր: Սակայն դարավերջում Ֆրանսիայում ծավալվում են երկպառակտչական պատերազմներ, որոնք շատ են թուլացնում երկիրը: 1415 թվականին անգլիացիները կրկին վերսկսում են պատերազմը և Ազենկուրի մոտ հաղթում ֆրանսիական զորքին: Բուրգունդիայի հետ դաշինք կնքելու շնորհիվ նրանք տիրում են ամբողջ Հյուսիսային Ֆրանսիային: 1420 թվականին կնքվում է Տրուայի պայմանագիրը, որի համաձայն Հենրի 5-րդը դառնում է Ֆրանսիայի խնամակալ և ֆրանսիական գահի ժառանգորդ: 1422 թվականի Հենրի 5-րդի և Կառլոս 6-րդի մահից հետո անգլիացիները և Բուրգունդիայի դուքսը Անգլիայի և Ֆրանսիայի թագավոր են հռչակում Հենրի 5-րդի անչափահա որդի Հենրի 6-րդ ին: Ֆրանսիայում իրեն թագավոր է հռչակում գահաժառանգ Կառլոս 7-րդը: Պատերազմի ընթացքը էապես փոխվեց Ժաննա դ’Արկի ղեկավարությամբ Օռլեանը ազատագրելուց հետո: 1435-ին Բուրգունդիայի դուքսը Արրասում հաշտության պայմանագիր է կնքում Կառլոսի հետ և նրան ճանաչում Ֆրանսիայի օրինական թագավոր: Ֆրանսիական զորքերը ազատագրում են Փարիզը, Շամպայնը, Մենը և Նորմանդիան, Գիենը: Հարյուրամյա պատերազմը ավարտվեց Բորդոյում անգլիացիների կապիտուլիացիայով : Ֆրանսիայում Անգլիային մնաց միայն Կալեն:

Հայկական Այբուբեն

Հայոց կամ հայկական գիրը հնչյունային գրանշանների համակարգ է, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ-ին, ուստի այդ գրերը կոչվում են նաև մեսրոպյան կամ մաշտոցյան: Մեսրոպ Մաշտոցը այբուբեն ստեղծած մինչև այժմ հայտնի առաջին հեղինակն է:
Հենվելով հայագիր հնագույն մատյանների, վիմագրությունների, Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունների վրա՝ կարելի է տարբերել հայկական գրի ստեղծման մի քանի փուլ: 
Առաջին փուլում Մաշտոցը բացահայտել է հայերենի բանավոր-խոսակցական հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել գրանշանների քանակը: Նրան օգնել են կաթողիկոս Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք: 
Երկրորդ փուլում ստեղծել է հայոց գրերը՝ 36 տառ: Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ ու լայն, ուղղաձիգ և հորիզոնական գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ կամ ձախ կողմերում կարճն ու լայնը, վերից վար համապատասխան դիրք գրավելով, միանում են նուրբ գծերով: 
Երրորդ փուլում Մաշտոցը դասավորել է տառերը, ճշտորոշել է նրանց  թվային արժեքները, տվել համապատասխան անուն: 
Չորրորդ և վերջին փուլում սահմանել է հայերեն նորաստեղծ գրերի գործածության կանոնները, մշակել գրչության արվեստի հիմունքները: 
Ըստ Կորյունի՝ այդ նպատակով Մաշտոցը Սամոսատ քաղաքում հույն գրիչ Հռոփանոսի հետ ձևավորել է հայոց գրերը, ապա Աստվածաշնչից թարգմանաբար գրել հայերեն առաջին նախադասությունը՝ «Ճանաչել 


զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: 
Ժամանակակից հայերենն ունի 39 տառ: Արևելահայերենում ւ-ը` որպես առանձին տառ, չի գործածվում:
XII դարի վերջերին հայերենի այբուբենը համալրվել է օ և ֆ, XX դարում՝ և տառերով: 
Միջնադարում հայոց գրերը նաև նկարազարդել են ծաղկողները (նկարիչներ):
Զանազան խորհրդանշական պատկերներով ծաղկած հայոց գրերը դարձել են գեղեցիկի և իմաստավորի կրողներ ու արտահայտիչներ:
Հայկական գիրը հնչյունական-տառային գրատեսակ է և իր կազմով՝ ամբողջական: Կազմված է մեկ հնչյունին՝ մեկ տառ, մեկ տառին՝ մեկ հնչյուն սկզբունքով: Չնայած որոշ փոփոխությունների՝ հայկական գիրը ցայսօր պահպանել է նշված սկզբունքը: 


Տառերի համակարգումով, դրանց կառուցվածքով, դասավորությամբ այն ինքնատիպ է, անմիջականորեն չի պատճենում օտար որևէ համակարգի. այս տեսակետից ևս այն աշխարհի հազվագյուտ տառատեսակներից է: Ինքնատիպությունը երևում է տառերի թվային արժեքների մեջ (տառերը դասավորված են 4 շարքով՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ): Գործածության մեջ լինելով ավելի քան 1600 տարի՝ հայոց այբուբենը չնչին փոփոխություն է կրել:

Մովսես Խորենացի
Մովսես Խորենացին Վաղարշապատի մայր դպրոցում աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Ալեքսանդրիայում, Եդեսիայում, հմտացել քերականության ու ճարտասանության մեջ, յուրացրել հունական գրականության, դիցաբանության, պատմագրության և իմաստասիրության հարուստ ավանդույթները: Տունդարձի ճանապարհին եղել է Հռոմում, Աթենքում, Կոստանդնուպոլսում և մոտ 440 թ-ին վերադարձել է Հայաստան:
461 թ-ին նշանակվելով Բագրևանդի թեմակալ առաջնորդ՝ Խորենացին ծավալել է մանկավարժական, գրական և թարգմանական գործունեություն: 470-ական թվականների վերջին իշխան Սահակ Բագրատունու պատվերով սկսել է գրել «Պատմություն Հայոց» մատյանը. ավարտել է  482 թ-ից առաջ` մինչև Սահակ Բագրատունու մահը: 
«Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387 թ.), Արշակունյաց թագավորության անկման (428 թ.) պատմությունը: Խորենացին իր մատյանն ավարտել է «Ողբով»՝ ներկայացնելով թագավորական տան կործանումը, երկրի թշվառությունն ու իր հոգեկան տառապանքը: «Ողբի» առաջին տողը հայ ազգի սեղմ ու փայլուն գովերգ է, որը վերածվել է թևավոր խոսքի:
«Պատմություն Հայոց»-ը Հին Հայաստանի պատմության եզակի և ստուգապատում սկզբնաղբյուր է. մանրամասն տեղեկություններ է հաղորդում հին հայկական հեթանոսական կրոնի, մշակույթի ու դիցարանի, Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի, ինչպես նաև հարևան ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ: 
Խորենացու երկի առաջին գրքի ու երկրորդի մի մասի հիմքը վիպական ավանդություններն են: Նա բարեխղճորեն մշակել և ներկայացրել է Հայկի և Բելի, Արամի, Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին վիպաառասպելական զրույցները, Վահագնի, Տորք Անգեղի, Արտավազդի առասպելները, «Վիպասանք» վիպաշարը և այլն, ցույց տվել դրանց պատմական արժեքն ու հավաստիությունը: 


Հայաստանի ինքնավարության վերականգնումը
Արաբական խալիֆայությունը գնալով թուլանում էր: 9-րդ դարի սկզբներից սկսած դրանից օգտվելով իշխանական տները հզորանում էին: Ուժեղացան նաև Բագրատունիները, որը բաժանվել էր` Շիրակի և Տարոնի: Նա կրում էր մսակեր մականունը: 804 թվականին Արաբական իշխանությունը Աշոտ մսակերին նշանակեցին Հայոց իշխան: Իսկ նա իր եղբայր Շապուհին դարձրեց սպարապետ: Աշոտ սպարապետը նստավայրը Բագարանն էր: Սյունիների և Արցախի իշխանական տները հզորանում էին այդ ժամանակ: Դրանք Բագրատունիների հետ տիրում էին երկրի մեծ մասը: Խալիֆայությանը տրվող հարկերի չափը կրճատվել էր: Ընդ որում, հարկը կանոնավոր չէր վճարվում: 826 թվականին Աշոտ Մսակերին հաջորդեց իր ավագ որդին` Տարոնի Տեր Բագարանը: Նա ստացել էր Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը: Աշոտը անգամ ցանկանում էր դառնալ ոստիկան: Շիրակի Տեր սմբատը` Բագարատի եղբայրը դարձել էր սպարապետ: Հայաստանը դարձել էր ինգնավար երկիր Բագարատ Բագրատունու շնորհիվ:  849 թվականին հարկերը ծանրացնելու նպատակով խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի` Աբուսեթին: Բագարատ Բագրատունին ըստ համաձայն կարգի, պարտավոր էր դիմավորել նորանշակ ոստիկանին:  Սակայն նա բավարարվեց թանկարժեք նվերների հետ հարկերը ուղարկելով: Աբուսեթը հետ դարձավ տեսնելով, որ ուժի դիմելը վտանգավոր է: Մինչ այդ նա հրամայել էր երու զորավարների Տարոնն ու Վասպուրականը: Բայց աբուսեթը թերագնահատել էր Հայոց ուժերը: Բագարատ Բագրատունին և Աշոտ Արծրունին իրենց զորքերով, ջախջախեցին արաբներին: Աբուսեթը հեռանալով իր հետ տարավ հայ իշխանների դեմ տեղի մահմեդական վերաբնակչիների բողոքները:


Արաբական Խալիֆայություն
Հակաարաբական ապստամբությունները։

 Հայաստանի առաջին ոստիկան Աբդուլլահը մտադիր էր ոչնչացնել հայ նախարարներին։ Սմբատ Բագրատունին ելք գտնելու համար 703 թվականին հայ նախարարների թաքուն ժողով է հայտարարում։ Ժողովին ներկա է լինում նաև Թեոդորոս Ռշտանու որդի՝ Վարդը։ Հասկանալով, որ ելք չկա նախարարները որոշում են գնալ բյուզանդական սհամաններ, իրենց 2000-անոց այրուձիով։ Երբ նախարարները հասնում են Մասիսի լանջին գտնվող Ակոռի ավան, իրենց սկսում են հետևել արաբական 5000-անոց զորքը։ Հայկական այրուձին շարժվում է առաջ և հասնում Երասխի ավան։ Այնտեղ է հասնում նաև Արաբական զորքը։ Հաջորդ առավոտ Հայկական այրուձին հանկարծակի հարձակվում է թշնամու վրա։ Անօթևան գիշեր անցկացնելու պատճառով հանկարծակիի եկած, Արաբները ջախջախվում են։ Իսկ կենդանի մնացողները փորձում են սառած Երասխի վրայով փախչել, սակայն սառույցը, ջարդվում է ու շատերը խեղդվում։ Շուշան Իշխանուհու գթասրտության շնորհիվ Արաբական զորքից 300-ը կենդանի են մնում։ Սակայն Արաբները այդ ամենը, չգնահատեցին։ Սմբատ Բագրատունին այս հաղթանակից հետո զինակից նախարարների հետ հաստատվում է Տայքում։  Վարդանակերտի ճակատամարտից հետո հայերը շատ ոգևորված Արծրունիների ու Կամսարականների գլխավորությամբ արաբների դեմ փայլուն հաղթանակներ տարան, նույնիսկ Ռշտունիքում և Վանանդում։ Արաբ ոստիկանին սպանեցին Ապստամբները։ Այդ ամենից հետո խալիֆայությունը մեծաթիվ բանակ է ուղարկում հայերի դեմ, և ապստամբությունը ճնշվում է։ 

Վահանանց Պատերազմը

481–484 թթ-ի  Վահան Մամիկոնյանը Պարսից տիրապետության դեմ  հայ ազգային-ազատագրական կռիվների 
առաջնորդն է: Նրա գլխավորած պայքարի շնորհիվ պաշտոնապես 
ճանաչվել է Հայաստանի ներքին ինքնավարությունը:

Վահանանց պատերազմի պատճառները


Պարսից արքունիքի համեմատաբար մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում: Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով:

›․Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում պատվի և պարգևների արժանանում:
Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում:
 Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր թե' Հայոց եկեղեցու և թե' հայ ժողովրդի համար: Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում։


Իրադրությունը Հայաստանում Վարդանանց պատերազմից հետո


Պարսիկները տեսնելով, որ բռնի ուժով չեն կարողանում կրոնափոխել  հայերին, որոշում են խորամանկություն անել: Նրանք հայ նախարաներին խոստանում են մեծ կալավածքներ, իսկ հայ նախարարները վերցնում են կալվածքները և կրոնափոխվում են: Դրանից հետո վտանգ է ստեղծվում, որ հայերը կրոնափոխ կլինեն:


Ապստամբության Սկիզբը
481թ Հարևան Վիրքը պարսիկների դեմ ապստամբեց : Վաղթանգ թագավորը սպանեց Վազգեն բդեշխին, որը ուրանում էր և նա հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը: Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները գախտնի ժողով կազմակերպեցին Շիրակում և որոշեցին ձերբակալել Հայաստանի հազարապետին ու մարզպանին:    

481 թվականին ամռանը՝ Պարսից 7 հազարանոց բազմավարժ, արյունաբու բանակը, որը մասնակցել էր Ավարայրի ճակատամարտին, մարզպան Ավրշնասպի հրամանատարությամբ գալիս է փոքրաթիվ ապստամբած հայերին պատժելու: Վահան Մամիկոնյանը ժողովել էր ընդամենը 400 հեծյալ: Հայերը դիմեցին խորամանկ մանեւրի: Բաց դաշտում կռվելուց խուսափելու նպատակով հակառակորդին քաշեցին Ակոռի գյուղի բարձրադիր տեղանք, որը Մասիսի լանջին է: Կենտրոնի հեծյալները սկսեցին պաշտպանվելով դանդաղ նահանջել, իսկ երբ պարսիկները խորացան հայկական շարքերի մեջ, թեւերից աքցանի մեջ առան նրանց:  
Այնժամ, հայկական այրուձին, աշխարհի լավագույններից մեկը համարվող ռազմական ուժը, անցավ կատաղի գրոհի: Ինչպես Թերմոպիլեում Քսերքսեսին սպարտացիներն էին խելահեղներ թվում, այնպես էլ նրա ժառանգներին խելահեղ էին թվում հայերը: Պարսիկները չդիմացան, բայց եւ հնարավորություն չունեցան նահանջել: Ծայր առավ մի իսկական կոտորած: Դրությունը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ Գարջոյլ Խորխոռունին հարյուր հեծյալներով անցավ թշնամու կողմը: Հայկական այրուձին շարունակեց պարսկական մսաղացը: Պարսից հրամանատարությունը մարզպանով հանդերձ ընկավ: Այսպիսով, 300 հայ ռազմիկները , հիմնովին ջախջախեցին պարսկական 7 հազարանոց բանակը:



Պատերազմի Ընթացքը
Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը , գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց: Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը: Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ:


Комментариев нет:

Отправить комментарий