Ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ, քանի որ, պատմվածքի հերոսը շատ էր սիրում կենդանիներին և հետաքրքրվում էր նրանցով։ Պատմվածքի հերոսին ես շատ եմ նմանեցնում ինձ, որովհետև ես նույնպես հետաքրքրվում եմ կենդանիներով և սիրում նրանց ու ընդhանրապես չեմ վախենում։ Յուրաքանչյուր կենդանի ինձ համար թանկ է, ու ես շատ եմ ցավում, երբ տեսնում եմ, որ ինչ- որ կենդանի սատկել է կամ վիրավորվել է, թեկուզ՝ օձը, մողեսը, ձուկը և այլ այդպիսի կենդանիներ։ Ինձ նաև դուր եկավ այն գաղափարը, որ հերոսը ուզում էր շներ վաճառել, բայց դուր չեկավ այն, որ նա նաև ուրիշի շներն էր վերցնում։ Ամենաշատը ես սիրեցի գլխավոր հերոսին, որովհետև հերոսը , չէր զզվում կենդանիներից, ինչպես ես և չէր վախենում կենդանիներից, ինչպես ես։
Комментариев нет:
Отправить комментарий