Աշխարհում յուրաքանչյուր մարդու կյանքում մանուկ հասակում տեղի են ունեցել զվարճալի բաներ, կամ էլ կատարվել են իրենց ամենացանկալի երազանքները, ինչպես իմ երազանքը։ Երբ ես փոքր էի, միշտ երազում էի պարի գնալ: Մի անգամ, երբ դպրոցից տուն եկա, մայրիկս ու հայրիկս որոշեցին կատարել իմ երազանքը և ինձ ասացին, որ ես այդուհետև հաճախելու եմ պարի: Ես շատ երջանկացա ու մի փոքր հուզվեցի, իսկ իմ աչքերը երջանկությունից փայլում էին: Պարում եմ շատ փոքրուց և շատ մեծ հաջողությունների եմ հասել: Պարի եմ հաճախում երկրորդ դասարանից, ու արդեն հինգ տարի է, ինչ ես պարի եմ գնում: Պարը նաև իմ հոբբին է: Պարն իմ կյանքն է, իմ հրաշք աշխարհն է, մի խոսքով՝ իմ ամեն ինչն է, և ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց պարի:
Комментариев нет:
Отправить комментарий