Երբ ես պարում եմ, ես ինձ լիարժեք եմ զգում․ պարելու ընթացքում հասկանում եմ, թե ով եմ ես, զգում եմ պարի շունչը, զգում եմ երաժշտությունը: Պարը իմ մեջ միշտ է եղել, և ես միշտ երջանկացել եմ այն փաստից, որ ունեմ մի տաղանդ, որով ես կարողանում եմ ոգեշնչվել, և որը ինձ կյանքում միշտ ուժ է տալիս՝ առաջ շարժվելու։ Պարելիս ոչ միայն պարում է մարմինս, այլև հոգիս։ Պարի մեջ ես նաև ներդնում եմ իմ զգացմունքները` տխրությունը, երջանկությունը, սերը, ատելությունը: Պարը միշտ ոգեշնչել է ինձ, և ես կարողանում եմ երջանիկ ճախրանքն այդ զգալ, ինչպես ճայերն են ազատ ու թեթև սավառնում օդում, անսահման կապույտի մեջ :
Բոլորն ինձ ասում են՝ դու այնքան գեղեցիկ ես պարում, բայց ես չեմ պարում, որպեսզի գովեստների արժանանամ, այլ պարում եմ այն ժամանակ, երբ ինձ տխուր եմ զգում, լիարժեք չեմ զգում, ինձ կես մարդ եմ համարում:
Պարը միշտ իմն է եղել, եթե օրինակ ինձ զրկեն պարելուց, դա նույնն է, որ ինձ զրկեն ոտքերից: Պարելը մի այնպիսի հաճելի զգացողություն է, որը խոսքերով չեմ կարող բացատրել, պարելուց ես երբեք չեմ հոգնում, քանի որ դա միակ զբաղմունքն է, որ ես հաճույքով եմ անում: Դե, հուսով եմ՝ հասկացաք, թե պարը ինձ համար որքան հաազատ ու գեղեցիկ աշխարհ է:😊
Комментариев нет:
Отправить комментарий