понедельник, 20 марта 2017 г.

Առակների վորլուծություն

  1. Թե ինչ ասաց գիտուն երիտասարդը թռչնի ուղեղով թագավորին, ով սիրում էր մարդկանց տարօրինակ ու անիրագործելի հանձնարարություններ տալ:
Իմ հորեղբայր Արամն էլ՝ մեկ այլ տարօրինակ պատմություն էր պատմում մեկ այլ թագավորի ու մեկ այլ մարդու մասին: Թագավորն անհեթեթ քմահաճույքներ ուներ, իսկ մարդը, որ թագավորի վեզիրն էր, շատ ավելի խելոք ու համարձակ էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին:
Մի երեկո թագավորն ասում է. «Մինչև առավոտ ես ուզում եմ, որ ինձ ասես, թե քանի՞ կույր կա այս քաղաքում»:
-Լա՛վ, -ասում է վեզիրը,- կաշխատեմ:
Նա հեռանում է՝  մտածելով, թե ինչպե՞ս կատարի այդ անհեթեթ հանձնարարությունը, և որոշում է դիմել գրագրի օգնությանը: Նրան նստեցնում է ձիու թամբին, ձեռքը թուղթ ու գրիչ տալիս և ասում, թե ձիով անցնելու են քաղաքով և գրանցելու են ճամփին պատահող բոլոր կույրերին: Ամուր պարանով նրա ձիու թամբին կապում է եղրևանու մի հսկա ճյուղ, որը քարշ է գալիս ձիու հետևից փողոցներով անցնելիս: Քիչ անց փողոցում մի մարդ տեսնում է նրանց ու գոռում. «Մահմե՛դ, այդ ի՞նչ ես անում»:
Վեզիրը, դառնալով գրագրին, ասում է. «Գրագի՛ր, այս մարդը կույր է: Սկսի՛ր հաշիվդ»:
Մեկ այլ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում իր գեղեցիկ տան պատուհանից ու ասում. «Երիտասա՛րդ, այդ ի՞նչ ես անում»: Վեզիրը գրագրին խնդրում է շարունակել ցուցակը:
Մինչև առավոտ կույրերի ցուցակում ընդգրկվել էին քաղաքի բոլոր մարդիկ: Վեզիրը ձիու գլուխը շրջում է դեպի թագավորի պալատի այգիները՝ հետևից քարշ տալով եղրևանու ճյուղը: Թագավորն ինքը դուրս է գալիս պատշգամբ և դիմում վեզիրին.
-Հե՛յ, Մահմե՛դ,- կանչում է նա,- այդ ի՞նչ ես անում:
Վեզիրը շրջվում է դեպի գրագիրը և ասում. «Գրագի՛ր, ցուցակը լրացավ: Այս սատանայի ճուտը նույնպես կույր է»:

Վերլուծություն

Ճիշտն ասած այս առակի իմաստը ես չհասկացա, բայց հավանեցի: Ինձ թվում  է, որ առակի իմաստը այն է, որպետք չէ ասել, կամ անել, կամ հրամայել մի բան, որը քեզ ընդհանրապես օգուտ չի տա:
2.Գեղեցիկ խորթ աղջկա հետ պատահած տխուր պատմությունը: Նրան խորթ մայրը որմնաշարեց աշտարակի մեջ
Տատիկս ինձ մեկ այլ պատմություն էր պատմում՝ մի աղջկա և նրա խորթ մոր մասին․ իսկաապե՛ս տխուր ու գեղեցիկ մի պատմություն: Վերջին քսան տարվա ընթացքում անմեղ բնավորությամբ աչքի ընկնող տատիկս այս պատմությունը մեզ էր փոխանցում տարին առնվազն մեկ, իսկ հաճախ՝ երկու անգամ: Փորձեմ ձեզ էլ փոխանցել այդ պատմությունը:
Չար խորթ մայրը գեղեցիկ աղջկան ստիպում է կանգնել շքեղ մի շինության աշտարակի տակ՝ դառնալով դրա հենասյունը: Այդ ընթացքում խորթ մայրը այնքան է  քարկոծում  աղջկան՝  մինչև նրան չորս կողմից պատում է քարերով: Սակայն աղջիկը չի մեռնում: Դրանից առաջ՝ աշխարհում, կամ էլ բոլոր մահկանացուների սրտերում ինչ-որ բան է տեղի ունենում, ու գեղեցիկ աղջիկը փոխակերպվում է ծիծեռնակի, սոխակի ու ամեն տեսակի գեղեցիկ թռչունների, որոնք հետո անվերջ թռչում էին աշտարակի շուրջ՝ արձակելով աշխարհում ամենատխուր, ամենագեղեցիկ ու ամենասրտակեղեք ձայները:

Վերլուծություն
Առակում միայն հավանեցի վերջին հատվածը, քանի-որ ինչպես կարելի է մարդուն, նամանավանթ այդպիսի գեղեցկադեմ աղչնակին քարկոծել այնպես, որ չորս կողմերնէլ քարերը պատվեն:

3. Թե ինչպե՛ս փոքրիկ, դժբախտ տղային դուր չէր գալիս, որ հայրն իրեն ոչ թե չափահասի, այլ՝ երեխայի տեղ էր դնում: Տղայի կարծիքով՝ տարիքը որևէ նշանակություն չունի․ նա հրաժարվում է, որ կավճե տիկնիկը սփոփի իր խոցված սիրտը:
Մի դժբախտ տղա հոր հետ այցելում է նրա ընկերոջ տուն, որտեղ տղային խաղալիք թուր ու ատրաճանակ են տալիս՝ տխրությունը ցրելու համար: Տղան սկսում է վազվզել տնով մեկ՝ ոչնչացնելով բոլոր երևակայական թշնամիներին, և այնպիսի աղմուկ է հանում, որ հայրը և նրա ընկերը չեն կարողանում զրուցել իրար հետ,  մի բան, որ նրանք շատ էին ցանկանում:
Հայրը տղային խնդրում է, որքան կարելի է՝  ձայնը իջեցնել: Պարզվում է, որ դա անկարելի է: Փոքրիկ տղան դարձյալ սկսում է ոչնչացնել թշնամիներին, և չափահասները նորից խնդրում են ձայնն իջեցնել: Արդյունքը դարձյալ նույնն էր: Մի պահ՝ հանգիստ, սակայն մյուս պահին՝ աղմուկը սաստկանում էր: Եվս մի խնդրանք՝ նույն արդյունքը:
Վերջապես՝ հայրը, լսած լինելով, որ երեխաների հետ խիստ վարվելը երբեմն օգտակար է, և չհասկանալով, որ իր տղան ոչ թե երեխա է, այլ՝ անհատականություն, իսկական անհատ, նրա ձեռքից խլում է խաղալիք թուրն ու ատրճանակը և դնում անհասանելի մի տեղ: Դա շատ է ազդում տղայի վրա, և նա սկսում է սաստիկ լաց լինել՝ երբեմն վարպետորեն պահելով շունչը: Սա, անշուշտ, շատ ավելի վատ էր, քան նրա ճակատամարտերի հարայհրոցը:
-Ե՛տ տուր նրա խաղալիքները,- ասում է հոր ընկերը:
-Ո՛չ,- ասում է հայրը:
-Դե, տու՛ր, խնդրում եմ,- ասում է ընկերը, տե՛ս, թե խեղճ տղան ինչպե՛ս է ողբում, Աստված իմ, նա սրտակոտոր է լինում:
-Ո՛չ,- ասում է հայրը,- այս անգամ ես չեմ հանձնվի: Ես եկել եմ քեզ հետ խոսելու:
-Դե՛, տուր նրան իր թուրն ու հրացանը, և թող նա քանդի աշխարհն ինչպես ուզում է,-ասում է ընկերը:
-Դե, լա՛վ,-ասում  հայրը: Նա տղային է տալիս խաղալիքները, բայց, հիմա էլ՝ տղան դրանք չի վերցնում: Սա շատ է զայրացնում հորը:
-Ահա՛,- ասում է հայրը,-ահա՛ քո թուրը, ահա՛ հրացանդ: Վերցրու՛ և չքվի՛ր:
-Ո՛չ,- ասում է տղան ու սկսում ավելի աղիողորմ լաց լինել:
Ընկերը որոշում է հարթել վեճը: Տղան կանգնած էր մեջքով դեպի պատուհանը և ողբալի հեկեկում էր: Վեց տարի առաջ ընկերը մի հանդիսությանը փորձել էր շահել մարգարտազարդ կոթով ատրճանակը, սակայն շահել էր մի տիկնիկ: Այդ տիկնիկը կավճից էր պատրաստված և աներևակայելի ծիծաղելի տեսք ուներ: Ո՛չ մարդու էր նման, ո՛չ էլ՝ մի այլ բանի: Կատարյալ անհեթեթություն: Չգիտես ինչու՝ պահել էր այս տիկնիկը․ գուցե մտածել էր, թե մի օր պետք կգա: Այդ օրն ակնհայտորեն եկել էր: Նա գնում էր խորդանոց, որտեղ պահում էր տարիներով հավաքված հնոտիներ, և բերում տիկնիկը: Շտապելով լացող տղայի մոտ՝ ասում ՝․
-Խնդրում եմ՝ էլ լաց մի լինի: Եթե դադարես՝ սա քեզ կտամ:
Նա հանում է տիկնիկն ու մեկնում տղային: Տղան վերցնում է ծիծաղելի տիկնիկն ու կտրում ձայնը: Ուղիղ երկու րոպե նա լուռ ուսումնասիրում է տիկնիկը, իսկ հայրն ու ընկերը՝ տղային: Արցունքները չորացել էին նրա այտերին: Նա քննախույզ նայում է հորն ու նրա ընկերոջը, և աշխարհում ամենահզոր հայերենով պարզապես ասում․
-Ես սա տուն կտանեմ ու կջարդեմ:

Комментариев нет:

Отправить комментарий