Բատիկա
Սառը բատիկա— եզրագծում, գունադրում
Սառը բատիկա— եզրագծում, գունադրում
Հարության տոնին ընդառաջ
Տեխնոլոգիական մեդիաուրբաթ
Ամենաստեղծական-տեխնոլոգիական մեդիաուրբաթի մասնակցության ծրագիր
Միջին դպրոցի սովորողները ներկայացնում են`
Բատիկա նյութի հմտություն
- Ֆոտոպատում էկրանին
- Բատիկա ոճավորմամբ շարֆերով պար. Շավալի-Խոշ բիլազիկ
- Մարմարյա սրահի կենտրոնում բաց-վարպետության դաս. աղերով մշակում

Սառը բատիկա. իրիկնամուտ
Աղերով մշակում և սառը բատիկիայի հմտություն. նախատեսված է վերնաշապիկ կարելու համար:

Ընդհանուր տեղեկություն
batik-ինդոնեզերեն նշանակում է մոմի կաթիլ Ambatik-կաթիլներով տարածում, նկարազարդում կտորի՝ հիմնականում մետաքսի, շիֆոնի վրա: Բատիկայի հիմնական տեխնոլոգիան հենց դրա՝ մոմի կաթիլի մեջ է: Կտորի նյութի առանձնահատկությունից ելնելով, որ իր վրա ներկանյութը դնելիս տարածում է գտնում, փորձել են հնար գտնեն այն սահմանապակող, եզրագծող և գտել են մոմը, որը սկզբնականում կտորի վրա կաթ-կաթ տարածելով՝ ստացել են նախշ, պատկեր, ուրվագիծ, որի ներսում պահվել է ներկը՝ հնարավորություն տալով ստանալ մտացածին պատկեր- աշխատանքը: Աշխատանքը չորանալուց հետո տաք արդուկի ու թղթերի միջոցով դուրս է հանվում մոմի պարունակությունը: Հետագայում այն մի փոքր փոփոխություններով ստացել է այլ բաղադրությամբ եզրագծող նյութ` հիմք բատիկա տեսակի աշխատանքի համար:
Բատիկայի հայրենիքը ասում են Ինդոնեզիայի Ճավա կղզին է, բայց այն հստակ չէ, ինչպես և առաջացման տարեթիվը: Սակայն 2009թ.-ի հոկտեմբերի 2-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ինդոնեզիայի բատիկը ճանաչեց որպես մարդկության արժեքավոր ժառանգության գլուխգործոց: Այդուհետ ամեն տարի հոկտեմբերի 2-ը նրանք նշում են բատիկի օր: Եգիպտոսում այն արդեն գոյություն ուներ 4-րդ դարում. մոմային ու մեղրամոմային մշակմամբ պատել են կտորները, համեմունքային գունանյութերով լցրել մոմից ճաք եկող արանքները ու արդյունքում այդ նախշազարդ-մոմապատ կտորներով պարուրել մումիաներին: Աֆրիկայում էլ էր այն հնուց հայտնի, սակայն իրենց եզրագծող, պահող նյութը այդքան էլ մեղրամոմը չէր, այլ բրնձի թանձրուկն ու օսլան էր:Ահագին նմուշներ հայտնաբերվել են Չինաստանում և այն թվագրում են մ.թ. 6-րդ դարով: Մինչ 17-րդ դարը բատիկի առևտուր իրականացվել է Ինդոնեզիայի և հարակից տարածքի շրջանակներում: Եվրոպայում բատիկան սկսվեց կիրառվել 19-րդ դարի երկրորդ կեսից:
Գոյություն ունի բատիկայի հիմնական 3 տեսակ՝ սառը, տաք և չոր:
- Սառը բատիկ-նախապես հատուկ բաղադրությամբ եփված մոմի թանձրուկը (եզրագծող նյութ) լցվում է հատուկ գրչանման գործիքների մեջ, ապա նախապես ձգված կտոի վրա նկարազարդում, եզրագծում: Որպես օգնող միջոց կարելի է նախապես թղթի վրա անցկացրած էսքիզը դնել ձգված կտորի տակ, որ առավել հստակ ու սահուն լինի աշխատանքը. կտորի (շղարշ, մետաքս, շիֆոն, որի վրա սովորաբար արվում են բատիկ աշխատանքներ) նյութի առանձնահատկությունից ելնելով, որ այն միշտ՝ անգամ մուգ երանգների դեպքում, թափանցիկ է, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս էսքիզի արտատպման հնարքը կիրառել: Ի տարբերություն տաք բատիկի, որն արվում է բացառապես մաքուր մոմ-պարաֆինով և չորանում է վարկենապես, սա՝ լինելով խարնուրդ մի քանի բաղադրիչների, չորանում է բավական ուշ՝ 6-12 ժամում: Դրանից հետո նոր միայն կարելի է եզրագծերի ներսում գունադրում անել:
Սառը բատիկի աշխատընթաց-հմտություն քայլերով
- .Նախապես արվում է մտացածին աշխատանքի էսքիզ. կարելի է կիրառել արդի միջոցներ և օգտվել պռոյեկտրով անցկացրած էսքիզից
2.Կտորով ձգված շրջանակի տակ դրվում է էսքիզը և եզրագծող հարմարանքի մեջ լցված հեղուկ-եզրագծով այն անցկացնում ենք կտորի վրա, թողնում չորանա 6 ժամ
3. Գունադրում-չորացաց եզրագծերի ներսում զգուշորեն տարածում ենք բատիկի գունանյութը՝ նախապես թեթև թրջելով կտորը, որպեսզի գույնը խաղ գա կտորի վրա ու թողնում չորանա:
4. Ավարտված աշխատանքը հանվում է շրջանակից, նրա տակը և վրան փռվում են թերթեր՝ արդուկելով այն, որպեսզի մոմային մասը ջերմաստիճանից հալվի, ծծվի թղթին, որ աշխատանքը մնա հնարավորինս փափուկ ու նուրբ:
Սառը բատիկի համար նախատեսված եզրագծող նյութի բաղադրությունը-կերոսին-200-250 գր., ռետինի սոսինձ-200գր., պարաֆին-20 գր.: Պատրաստման եղանակը՝ խորը կաթսայի մեջ եռացնել ջուր, ապա կրակը մարմանդեցնել ու այդ ջրի մեջ դնել ուրիշ խորը ամանով վերահիշյալ բաղադրությամբ մասսան ու դանդաղ, համաչափ, զգույշ խառնել, մինչև այն լուծվի և դառնա համասեռ զանգված: Թողնել սառչի և լցնելով համապատասխան եզրագծող ամանի մեջ, օգտագործել: Գունավոր եզրագիծ ստանալու համար եփելիս խառնվում է հատուկ գունանյութ: Այն հիմնականում կիրառվում է սառը բատիկայի տեխնիկայով արվող աշխատանքների ժամանակ որպես գույնի տարածումը որոշակի պատկերի շրջանակներում սահմանափակող միջոց: Եզրագծելու համար օգտագործվել են պղնձային գրչանման գործիքներ փայտե ծայրերով, որը կոչվում է canting (IPA: [tʃantiŋ] , երբեմն ուղղագրությունը ինչպես հին հոլանդական ուղղագրության tjanting: Մինչ այսօր այն շատ փոփոխություններ չի կրել և մյուս բնագավառների նման նոր տեխնոլոգիական միջոցներով չի համալրվել. էլի մնում է նմանատիպ գործիքներով, ինքնաշեն տարբեր հորինվածքով ստեղծված սրվակներով, ապակյա սրվակներով իրագործվող՝ բնօրինակ- հին ավանդույթին մոտ:
- Տաք բատիկա-մաքուր, անխառնուրդ մոմը՝ պարաֆինը, այլումինե, թիթեղե տարրայի մեջ մարմանդ կրակին հալեցվում է և այդպես տաք-հալված վիճակում վրծնահարվածների ու տարածման միջոցով դրվում կտորին, որն էլ վարկենապես չորանում է: Տաք բատիկով շատ հետաքրքիր հնարքներ են բանեցվում. ասենք ամբողջ կտորը պատում են մոմով, վրան գունանյութ և սկսում ճմռթել կտորը, որի հետևանքով առաջանում են բազում ճաքեր, որոնց մեջ է լցվում գույնը: Ապա արդուկով և թերթերով հեռացնում են մոմե զանգվածը. արդյունքում շատ հետաքրքիր ճաքճքած էֆեկտներով նախշազարդ կտոր է ստացվում:
Մոմի հեռացումը կտորից- մոմերով եզրագծված կամ պատված աշխատանքը չորանալուց հետո հանվում է շրջանակից, արդուկի համար նախատեսված սեղանին փռում են թերթեր , վրան դնում աշխատանքը, ապա նորից վրան (մոմերով հատվածը) ծածկում թերթերով և տաք արդուկով արդուկում այնքան, մինչև մոմային զանգվածը ներծծվի թղթին: Ապա այդ մոմի յուղով պատված թղթերը փոխում նորով ու այս գործընթացն էնքան անգամ կրկնում, մինչև մոմային մասը լիարժեք դուրս գա կտորց և թղթերն արդուկելիս մնան նույնությամբ չոր:
Ապա աշխատանքը լվացվում է գոլ օճառաջրով, արվում եզրակարերը:
- Չոր բատիկ-այս տեսակ աշխատանքը նախատեսված է պինդ-հաստ նյութականություն ունեցող կտորների՝ (քաթան, ջինսե և այլ) համար: Օգտագործվում է բատիկի թանձր գունանյութ, առանց ջրով կամ այլ հեղուկ նյութով ջրիկացնելու, ավելի կոշտ վրձիններով: Հիմնականում այս տեսակ նկարազարդումով արված կտորները ծառայում են որպես բեմական դեկորացիաներ, վարագույրներ, շիրմա ծառայող դեկորներ և այլն:
Նորաձևության մեջ վերջին ժամանակներում այս արվեստի տեսակը շատ արդի է. բատիկայով նկարվում ու ոճավորվում են հիմնականում շարֆեր, սփռոցներ ու ամեն տեսակի հագուստ. սկսած տաբատից, վերնաշապիկ մինչև ամենաշքեղ զգեստներ, կոշիկներ, տարբեր աքսեսուարներ, բարձեր, վարագույրներ և այլն:
Ժամանակի ընթացքում այս տեխնիկային միացել են բազմաթիվ հնարքներ. աղով, շաքարավազով ստացվող էֆեկտներ, հանգույցի, քարկապների, եռման ջրում եփելու, պտուտակի և այլ միջոցով ստեղծվող աշխատանքներ:
Աշխատընթացի հիմնական անհրաժեշտ պարագաներ՝
1.Բատիկի եզրագծող նյութ և կիրառման համապատասխան աման-գործիքներ
2.Բատիկի գունանյութեր-հնում այն ստացել են ծառի կեղևից, տերևներից, համեմունքներից և այլն, իսկ հիմա՝ հիմնական արհեստական ներկեր են:
3.Բատիկի գունաներկ՝ թանձր-չոր բատիկի և հաստ նյութականությամբ կտորների, ջինսի համար
4.Վրձիններ-բնական, փափուկ ծայրերով` սառը բատիկի համար և ավելի կոշտ՝ տաքի համար
- Փայտե շրջանակ, որին կոճգամներով ամրացվում է բատիկին նախատեսված կտորը
Բատիկա հմտությամբ ուսումնական մեդիանյութեր
Սառը բատիկա-Երգող կակաչներ
Բատիկ շարֆ-Զատկական ոճավորում
Սառը բատիկա-Ձմեռային տեսիլ
Սառը Բատիկ-Թրաշուշաններ
Տեսանյութ-Բատիկա

Комментариев нет:
Отправить комментарий