Այս օր <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի պատվավոր հյուրն էր <<Տերյան մշակութային կենտրոն>>-ի տնօրեն` Լիլիթ Մելիքյանը: Ուզում եմ ձեզ հետ կիսվել այն տպավորություններով, որոնք ես ստացել եմ: Տպավորություններս ուղղակի հիանալի են: Վերջապես ես մոտիկից ճանաչեցի շատ հայտնի համաշխարհային դիզայներ` Լիլիթ Մելիքյանին: Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ նրա հետ հանդիպումը: Կցանկանա
յի կարել հայկական, ավանդական տարազներ ինչպես ինքը: Երբ ես տեսա նրա ստեղծած բատիկաները ես ուղղակի ապշեցի այդպիսի գեղեցկությամբ: Ես նույնպես զբաղվում եմ բատիկայով, արդեն մեկ տարի է պատրաստում եմ գեղեցիկ շարֆեր և այլ բաներ ինչը, որ կարելի է ցուցադրել կտորի վրա: Ես շատ կցանկանայի լինել հայտնի մի մարդ, ով կապված է արվեստի հետ և սիրով կենտրոնացված է հենց այդ ուղու վրա: Ես դեռ շատ փոքրուց սիրել եմ նկարչություն և մոդելավորում, որովհետև ինձ համար այդ ամենից հաճելի բան չկա ու դա միակ բանն է, որ ես մեծ հաճույքով եմ անում: Երբ տեսա այդ հայկական ավանդական տարազները, ես այն շատ հավանեցի և ես կուզենայի ինքս ստեղծել այդպիսի արվեստի նմուշներ: Լիլիթ Մելիքյանը առաջինն է, ով բատիկ մշակույթը կիրառել է Հայաստանում: Երբ իմացա, որ Լիլիթ Մելիքյանը հյուրընկալվելու է մեզ, ես ոգևորվեցի, և ցանկացա նրան ցուցադրել իմ կատարած բատիկան: Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել` Լիլիթ Մելիքյան արվեստագետի հետ: Ցտեսություն, ցանկացա մի փոքր կիսվել ձեզ հետ իմ տպավորություններով:
Комментариев нет:
Отправить комментарий