воскресенье, 1 октября 2017 г.

Վերլուծություններ

Նկուղը/Գրիգ
Պատմվածքը բավականին հավանեցի: Երևիթե առաջին անգամ եմ այսպիսի հետաքրքիր, պարզ ու ազնիվ պատմվածք ընթերցում: Պատմվածքը երևի Գրիգի մանկության մասին է, որտեղ պատմում է, որ Գրիգն ու իր հայրը և միքանի հոգի ապրել են մեծ նկուղում, որտեղ ամեն մեկն իր տարածքն ու անկյունն ուներ: Հատվածներից դուր եկավ այն մասը, որտեղ ասում է, որ. <<Մի սովորություն էլ ուներ, նկատել էի, երբ անցնում էինք սրճարանների կամ խանութների ցուցափեղկերի կողքով, հայացքը միշտ փախցնում էր, նայում էր հակառակ ուղղությամբ, ասես չէր կարողանում նայել ցուցափեղկերին, իսկ երբ հարցնում էի, թե ինչու է այդպես անում, ժպտում էր ու ոչինչ չէր պատասխանում:>>: Իմ կարծիքով, Գրիգի հայրը հայացքը սրճարաններից, խանութներից և ցուցափեղկերից փախցնում էր նրա համար, որ նա այդքան հնարավորություն չուներ իրեն թույլ տար օգտվել սրճարանից և մի խոսքով, կարծում եմ, որ հայրը նաև ամաչում էր տղայից և այդ ամենը չտեսնելու չէր տալիս:


Պուճուր Մարդը/Գրիգ
Այսպիսի հետաքրքիր և հուզիչ պատմվածք դեռ չէի կարդացել: Իմ կարծիքով, <<Պուճուր մարդ>> պատմվածքը ունի խորը  իմաստ, որն, անկեղծ ասած, ես չհասկացա, բայց վերջաբանը շատ հուզիչ ու հիանալի թվաց, որտեղ ասում է. <<Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս: Ես շատ խղճացի Պուճուր մարդուն նրա համար, որ նա աղքատ էր, և որ վերջում խելագարվեց: Ա՛խ, եթե միայն հնարավորություն ունենայի, ապա ես մեծ հաճույքով կօգնեի իրեն: Ես կարծում եմ, որ այս պատմվածքը գրված է իրական դեպքի հիման վրա։ Ժամանակակից աշխարհում շատ քչերն են գնահատում մեզ արվեստագետներիս, այո-այո ես նույնպես արվեստագետ եմ, ես սիրում եմ զբաղվել արվեստով, և կարծում եմ, որ Պուճուր մարդը նույնպես շատ լավ արվեստագետ է եղել ու նաև իմաստուն, բայց գրեթե ո՛չ ոք, ո՛չ ոք չեր գնահատում և չեր հասկանում իր փիլիսոփայական խոսքերն ու արվեստը:

Комментариев нет:

Отправить комментарий