Իմ կարծիքով, հավատարիմ ընկերը նման է ամեն ինչի: Հավատարիմ ընկեր կարող է լինել յուրաքանչյուրը, դա կլինի՝ շուն, խաղալիք, մարդ, կամ այլ ինչ - որ բան: Հավատարիմ ընկերը պետք է օգնի յուրաքանչյուր պահի, երբ դու դրա կարիքն ունես: Հավատարիմ ընկերը այնպիսի բան է, որ պահ է լինում, բացի իրենից, մարդ ոչ ոքի չցանկանա տեսնել: Հավատարիմ ընկերը չի կարող լինել դավաճան, այլ կարող է լավ խորհուրդներ տալ և լինել ամենահավատարիմ ընկեր: Իմ ամենահավատարիմ ընկերը իմ եղբայրն է, որովհետև ինձ համար եղբորից կամ քրոջից ավելի թանկ բան չկա այս աշխարհում, հավատարիմ ընկերը ոչ միշտ է կարող լինել կողքիդ, իսկ քույր կամ եղբայրը միշտ կլինեն ձեր կողքին՝ անկախ ամեն ինչից, այս ամենը ես իմ փորձից եմ ասում և հավատացեք, որ հարազատ մարդուց ավելի հավատարիմ ընկեր չկա: Ճիշտ է, իմ եղբայրը չորս տարեկան է, բայց միևնույնն է, ես իրենից բացի այլ հավատարիմ ընկեր չեմ կարող պատկերացնել իմ կողքին:
Комментариев нет:
Отправить комментарий