Հոկտեմբերի 23-27
- Պատրաստվե՛ք դաս-քննարկման «Ի՞նչ է արդարությունը» թեմայով /Արդարության իրավական և բարոյական կողմերը/-/նյութը՝ Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 57-63/
- Ձեր կյանքից հիշե՛ք և ներկայացրե՛ք իրավիճակներ, երբ ձեր հանդեպ անարդար են վարվել /գրավոր/
Հոկտեմբերի 13-20
1.Ի՞նչ է ազատությունը: Բերե՛ք առնվազն երեք բացատրություն:
2.Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում մարդու ազատությունը կարող է սահմանափակվել:
Իմ կարծիքով,մարդու ազատությունը կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ մարդ սկսի աշխատել ոչ թե իր ուզածով, այլ ուրիշի: Յուրաքանչյուր մարդուն ազատություն է պետք և ոչ ոք իրավունք չունի ազատությունը արքելել:
3.Ազատության մասին՝ գրքում ներկայացված ասույթներից ընտրե՛ք այն ասույթները, որոնց հետ դուք համաձայն եք /գրավոր, էջ 63/
Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենում դրանից:
Բեռնարդ Շոու
Ազա՛տ եղիր՝ օրենքի գերին մնալով:
Կիկերոն (Ցիցերոն)
Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ նա երբեք չի լինի:
Վոլտեր
Միայն հիմարներն են կամայականությունը անվանում ազատություն:
Տակիտոս
Հոկտեմբերի 2-6
1. Թվարկե՛ք ընտանեկան վեճերի և կոնֆլիկտների պատճառներ: Առաջարկե՛ք դրանց լուծման ուղիներ /գրավոր/
Ընտանեկան վեճերի ու կոնֆլիկտների պատճառ կարող են հանդիսանալ, կենցաղային խնդիրները, օրինակ` գումարի պակասը, տան պայմանները, ընտանիքի անդամների որևէ մեկի խնդիրների պատճառով կամ պակասությունների:
Ինձ համար երկուսն էլ շատ կարևոր են, բայց ավելի կարևոր է հոգևոր արժեքները, որովհետև մարդուն սիրում են ոչ միայն արտաքինի համար, այլև սիրում են իր ներքին աշխարհի համար։ Եթե մարդ չունենա սիրտ, հոգի և խիղճ, այդ մարդուն ոչ ոք երբեք չի սիրի և չի հարգի, նույնիսկ եթե մարդը ունենա գեղեցիկ արտաքին, ոչ ոք չի ապրի այդ մարդու հետ, բայց կապրեն երկու իրար հոգիներով նման մարդիկ։
Իմ պահանջմունքները
- Քնի պահանջմունք
- Սովի պահանջմունք
- Ծարավի պահանջմունք
- Արդարության պահանջմունք
- երգելու պահանջմունք
- նկարելու պահանջմունք
- կոնֆլիկտների լուծման պահանջմունք
- շնչառության պահանջմունք
- առողջության պահանջմունք
Комментариев нет:
Отправить комментарий