1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։
- Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու-երկուական, երկուական) բաժանեցի աշակերտներին։
- Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին)։
- Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ։
- Ես բնավ չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը։
- Պայմանավորվել ենք, որ հաջորդ անգամ կհանդիպենք այս ամսվա (28 -ին, 28 ին)։
- Նա իր միջնամատերին և մատնեմատերին դրել էր (երեք-երեք, երեք-երեքական) ոսկե մատանիներ։
- Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան ( խաղալիք, խաղալիքներ)։
2. Ընդգծի՛ր երեք բարդ թվական։
- Երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց
- Հինգ-հինգ, վաթսունինը, տասնմեկերորդ, քսանութ, մեկ միլիոն, տասանոց
- Ութսունյոթ, տասնինը, հարյուր քսան, իններորդ, երեք միլիարդ, հարյուրանոց
- Հազարերորդ, հարյուր երկու, հազար տասը, հինգանոց, յոթ հազար հարյուր, քառակի։
3. Ընդգծի՛ր երեք բարդ ածանցավոր թվական։
- Քառասուներորդ, հիսունհինգ, հարյուր ութսուն, տասական, երեք քառորդ, եռամսյա
- Տասնմեկական, հնգամյակ, քսանմեկերորդ, քսանչորս, քառասուներկու, տասներեք
- Քսաներկու, երեսունմեկ, երեսունական, տասնվեցական,
- քսանյոթ-քսանյոթ, երեսուն միլիոն։