среда, 14 февраля 2018 г.

Գործնական քերականություն

1. Լրացրու՛ բաց թողնված տառերը, ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ց.
  • հանդիպակա-, մտա-ածին, մածուիկ, խուր-
  • ար-ունք, դեր-ակ, այտու-վել, հուն-ել
  • լվա-ք, պախուր-,  խորհրդա-ել,  քաղ-ր
  • հինավուր-, ուր-, տր-ակ, ճրագալույ-։
2. Ընդգծի՛ր դասական թվականները։
  • Քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, երկուստեք
  • Հնգյակ, չորրորդ, մեկ հարյուրերորդ, տասնչորսերորդ, երրորդական, քսանութերորդ
  • Առաջին, երեք քառորդ, հիսունմեկերորդ, կրկնակի, տասնիններորդ, երկրորդականություն։
3. Ընդգծի՛ր ածանցավոր թվականները։
  • Յոթանասուն, զրո, քսան-քսան, երեսուն, չորրորդ, հարյուր մեկ
  • Քառասուն, ինը-ինը, ութսունվեց, երկրորդ, երկու երրորդ, հինգական
  • Ինը հազար, երրորդ, վաթսուն, կես, առաջին, հարյուր հիսուն
  • Հիսուն, քառասուներեք, երկուական, մեկ երրորդ, տասնհինգ, իննսուն։
4. Ընդգծի՛ր և ուղղի՛ր այն նախադասությունները, որոնցում համաձայնության սխալ կա։(Ենթական և ստորոգյալը դեմքով, թվով պետք է համաձայնեն իրար)։
  • Այդ ամենի համար պատասխան պիտի տան Աշոտը կամ Արամը։
  • Աշակերտների մեծ մասը հաջողությամբ հանձնեցին ավարտական քննությունները։
  • Նիդեռլանդները բարեկամական կապեր է հաստատել իր հարևան պետությունների հետ։
  • Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ տերևների խշշոցը, և՛ հնձանի դռնակի երգը։
  • Սկսվեց երգն ու նվագը, և ամենքը սպասում էին ինչ-որ մի անակնկալ դեպքի։

Комментариев нет:

Отправить комментарий