1. Լրացրու՛ բաց թողնված տառերը, ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ց.
- հանդիպակա-, մտա-ածին, մածուիկ, խուր-
- ար-ունք, դեր-ակ, այտու-վել, հուն-ել
- լվա-ք, պախուր-, խորհրդա-ել, քաղ-ր
- հինավուր-, ուր-, տր-ակ, ճրագալույ-։
2. Ընդգծի՛ր դասական թվականները։
- Քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, երկուստեք
- Հնգյակ, չորրորդ, մեկ հարյուրերորդ, տասնչորսերորդ, երրորդական, քսանութերորդ
- Առաջին, երեք քառորդ, հիսունմեկերորդ, կրկնակի, տասնիններորդ, երկրորդականություն։
3. Ընդգծի՛ր ածանցավոր թվականները։
- Յոթանասուն, զրո, քսան-քսան, երեսուն, չորրորդ, հարյուր մեկ
- Քառասուն, ինը-ինը, ութսունվեց, երկրորդ, երկու երրորդ, հինգական
- Ինը հազար, երրորդ, վաթսուն, կես, առաջին, հարյուր հիսուն
- Հիսուն, քառասուներեք, երկուական, մեկ երրորդ, տասնհինգ, իննսուն։
4. Ընդգծի՛ր և ուղղի՛ր այն նախադասությունները, որոնցում համաձայնության սխալ կա։(Ենթական և ստորոգյալը դեմքով, թվով պետք է համաձայնեն իրար)։
- Այդ ամենի համար պատասխան պիտի տան Աշոտը կամ Արամը։
- Աշակերտների մեծ մասը հաջողությամբ հանձնեցին ավարտական քննությունները։
- Նիդեռլանդները բարեկամական կապեր է հաստատել իր հարևան պետությունների հետ։
- Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ տերևների խշշոցը, և՛ հնձանի դռնակի երգը։
- Սկսվեց երգն ու նվագը, և ամենքը սպասում էին ինչ-որ մի անակնկալ դեպքի։