воскресенье, 30 апреля 2017 г.

Հեծանիվներով ուղևորվեցինք դեպի Զանգու

Իդեպ ասեմ, որ սա իմ ամենառաջին հեծանվաերթն էր, ամենաառաջին ասելով ես ինկատի ունեմ, ամենաառաջին հեծանվաերթն էր փողոցներով: Օրս անցավ հիանալի: Ես շատ մեծ հաճույք եմ ստանում մարդկանց օգնելով, ճիշտ է այնեղ շատ կեղտոտ էր, բայց մենք բելորս էլ փորձեցինք գոնե, մի փոքր օգնել այնտեղի բնակիչներին մաքրելով իրենց տարածքը: Մաքրելու ընթացքում իմ ձեռնոցները անընդհատ ճղվում էին ու ես ստիպված փոխում էի: Ձեռնոցներս ճղվում էին փշերի պատճառով, որոնք սարսափելի ծակում էին իմ ողջ ձեռքերը: Այնտեղ մի խանութ կար, որտեղ ամեն ինչ վաճառում էին, և այդ խանութը ուներ երկու մուտ մեկը` դիմացի, իսկ մյուսը հետևի: Հետևի մուտքի կողքը մի ցայտաղբյուր կար, երբ, որ ծարավում էինք խանութի միջով անընդհատ անցնում էինք մյուս կողմը, որպեսզի ցայտաղբյուրից ջուր խմենք ու շարունակենք մեր գործը: Տարածքը մաքրելու ընդհացքում, բոլոր անցորդները գալիս էին ու հարցնում.
-Այդ ի՞նչ եք անում.
Իսկ մենք պատասխանում էինք.
-Ձեր տարածքն ենք մաքրում, որպեսզի այդ գետը մաքուր մնա և դուք ուտեք էկոլոգիապես մաքուր մրքեր, չէ՞ որ, այդ գետի ջուրը ջրում է ձեր ծառերը: 
Բոլոր անցորդները ասացին նույն բանը.
-Ապրեք, ապրեք երեխաներ ջան, ձեր դպրոցը շատ լավ դպրոց է, որ դուք օգնում եք մարդկանց ու այսպիսի աշխատանքներ են անում:
Մենք էլ ժպտում էինք, և շարունակում մեր գործը: 
Հավաքեցինք շատ մեծ քանակությամբ աղբ, բայց միևնույնն է, շատ հավես ժամանակ անցկացրեցի ընկերներիս հետ: Աղբը հավաքելու ընթացքում ես բացարձակ չէի զզվում(Ուղղակի աղբ է, դրա մեջ, ոչ մի վատ բան չկա): Երբ հավաքեցինք ամբողջությամբ վերջացրինք, նստեցինք հեծանիվները և շարժվեցինք դեպի դպրոց: Հետ դարձ ճանապարհին հեծանիվներով իջանք շատ մեծ դքի վրայով, ասեմ, որ շատ հավես ու արագ էր: Երբ, որ հասանք դպրոց, հեծանիվները իջեցրեցինք, հեծանվային ակումբ ու գնացինք դասերով:

четверг, 27 апреля 2017 г.

Հարյուրամյա պատերազմ

ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ
(1337-1453)
Հարյուրամյա պատերազմը սկսվել է 1337 թվականին: Գլխավոր պատճառը եղել է Անգլիայի նվաճած ֆրանսիական հողերի և Ֆլանդրայում գերիշխանություն հաստատելու համար: Պետությունների շահերը բախվում էին նաև Շոտլանդիայում,
shpori
Պատերազմի առաջին շրջանում անգլիացիները մի շարք հաղթանակներ տարան Սլյոյսի, Քրեսիի մոտ, 1347-ին գրավեցին Կալեն, 1346-ին Պուատիեյի մոտ ջախջախեցին ֆրանսիացի ասպետներին և գերեցին Հովհան Բ Բարիին: Տնտեսական ծանր պայմանների հետևանքով ծագեց 1357-1358 թվականների ապստամբությունը և Ժակերիան: 1360 թվականին ֆրանսիացիները հարկադրված ծանր պայմանագիր կնքեցին: Դադարը հնարավորություն տվեց գահ բարձրացած Կառլոս Հինգերորդին վերակառուցել բանակը և կարգավորել հարկային սիստեմը: 1369- ին պատերազմը վերսկսվեց: Ֆրանսիական զորքերի հաջող գործողություններին նպաստեցին նաև անգլիացիների դեմ ծավալված պարտիզնական շարժումը և հրետանու օգտագործումը: 1370- ական թվականներին անգլիացիների ձեռքում մնում են աննշան հողեր: Սակայն դարավերջում Ֆրանսիայում ծավալվում են երկպառակտչական պատերազմներ, որոնք շատ են թուլացնում երկիրը: 1415 թվականին անգլիացիները կրկին վերսկսում են պատերազմը և Ազենկուրի մոտ հաղթում ֆրանսիական զորքին: Բուրգունդիայի հետ դաշինք կնքելու շնորհիվ նրանք տիրում են ամբողջ Հյուսիսային Ֆրանսիային: 1420 թվականին կնքվում է Տրուայի պայմանագիրը, որի համաձայն Հենրի 5-րդը դառնում է Ֆրանսիայի խնամակալ և ֆրանսիական գահի ժառանգորդ: 1422 թվականի Հենրի 5-րդի և Կառլոս 6-րդի մահից հետո անգլիացիները և Բուրգունդիայի դուքսը Անգլիայի և Ֆրանսիայի թագավոր են հռչակում Հենրի 5-րդի անչափահա որդի Հենրի 6-րդ ին: Ֆրանսիայում իրեն թագավոր է հռչակում գահաժառանգ Կառլոս 7-րդը: Պատերազմի ընթացքը էապես փոխվեց Ժաննա դ’Արկի ղեկավարությամբ Օռլեանը ազատագրելուց հետո: 1435-ին Բուրգունդիայի դուքսը Արրասում հաշտության պայմանագիր է կնքում Կառլոսի հետ և նրան ճանաչում Ֆրանսիայի օրինական թագավոր: Ֆրանսիական զորքերը ազատագրում են Փարիզը, Շամպայնը, Մենը և Նորմանդիան, Գիենը: Հարյուրամյա պատերազմը ավարտվեց Բորդոյում անգլիացիների կապիտուլիացիայով : Ֆրանսիայում Անգլիային մնաց միայն Կալեն:

среда, 26 апреля 2017 г.

Գործնական քերականություն

Գործնական քերականություն
1.Տրված զույգ բառերից ընտրի՛ր մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ. ընդամենը 6 բառ:
ա) Ձայնագրել — դասամատյան-մատենագիր
Տոնահանդես — անփառունակ-փառատոն
Լուսահորդ — ամփոփագիր-լուսամփոփ
Թռիչքադաշտ — ուղղություն-ուղղաթիռ
Բարյացակամ- կրթօջախ-բարեկիրթ
Կապավոր — լեռնաշղթա-շղթակապ
բ) Զարդատուփ — մտապատկեր-պատկերազարդ
Արևմտամետ — ամանոր-նորամուտ
Եռանկյուն -սնահավատ-սնանկ
Համերգասրահ — խաղողօրհնեք-խաղասրահ
Սահմանագիծ — առաջադրանք-սահմանադիր, առաջնագիծ
Ծառատունկ — տոհմացեղային-տոհմածար
2.Արմատական բառարանից  դուրս գրի՛ր և բացատրի՛ր այս բառերը.
Ագապ —
ազն —
ընկեր —
բալ —
կարդալ —
նախարար-
ուստր-
ագի- ։

понедельник, 24 апреля 2017 г.

Տնտեսության սպասարկման ոլորտի ճյուղերը

  1. Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:
Սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը դա` արտադրական և ոչ արտադրական ճյուղերն են:
  1. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև: 
Ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև կապը նա է, որ, էլեկտրոնացման շնորհիվ նյութական արտադրության բնագավառում աշխատավորների թիվը հարաբերականորեն կրճատվում է, ապա ծառայությունների ոլորտում, ընդհակառակն` աճում է

  1. Ինչու՞ է տնտեսության մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը: 

Երջանկությունը մանրուքների մեջ է

Այո, համամիտ եմ, որ երջանկությունը մանրուքների մեջ է, որովհետև դժբախտ մարդուն, եթե դու մի թեթև ուրախացնես նա կդարնա երջանիկ: Կան մարդիկ ովքեր ունեն ամեն ինչ, և շատ հարուստ են, բայց նրանք չունեն մի բան` երջանկություն: Հարուստ մարդիկ չեն կարող երջանիկ լինել, երազել, որովհետև, եթե իրենք ամեն ինչ ունեն ուրեմն երազելու կարիք էլ չունեն: Երջանիկ լինենը այնքա~ն հեշտ է, ընդամենը հարկավոր է ոչ մի ծանրաբեռնությունների մասին չմտածել և ապրել թեթև կյանքով, և ուղղակի երազել: Օրինակ` աղքատ մարդիկ նույնպես երջանիկ են, քանի-որ երջանքությունը գումարի մեջ չէ, այլ նաև երջանկությունը լավ շրջապատի, ընկերների և վեջի-վերջո ընտանիքի մեջ է: Աղքատները, ճիշտ է ամեն ինչ չի', որ ունեն, բայց իրենց կարելի է երջանկացնել մանրուքներով, օրինակ` փոքրիկ նվերներով, պիտույքներով, նաև կարելի է երջանկացնել գումարով, բայց բոլորը չէ, որ իրենց գումար կտան: Երջանիկ է այն մարդը, ով չունի հոգսեր, խնդիրներ և այլն, բայց այդ մարդը ուղղակի երջանիկ է: Երջանիկ կարելի է լինել նաև նրանում, որ դու կարող ես շնչել, քալել, ապրել, ու մարդ պետք է շնորհակալ լինի, որ նրա մոտ, այդ ամենը մնացել է և նա դեռ հնարավորություն ունի երջանիկ լինելու: 

понедельник, 17 апреля 2017 г.

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1.Ուղղի՛ր սխալները՝ բառերի դիմաց գրելով ճիշտ տարբերակը:

Բազմիցս անգամ, հազվադեպ է լինում, այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերում, ճապոնացի մարզուհի, ձեզ պես, ի օգուտ, խոստովանել, փախչել, կապվել, զանգել, երիցս երիցս, ներդնում, դուրս գնալ, ներս մտավ, թողնել, սիրահարվել մեկին, վախենում եմ:

2.Հետևյալ կապակցությունները արտահայտի՛ր մեկ բառով:

Գետի սկիզբ առնելու տեղը- ակունք
Ծովի ջրերի հետ քաշվելը- մարտընթացություն
Լեռան ստորին մասը- ստորոտ
Ձկների խումբը- վտառ
Գորտի ձագ- շերեփուկ

3.Կազմի՛ր հետևյալ բառերի սեռական հոլովաձևերը:

Կատու, Լուսինե, արքա, վերարկու, ափսե, առու, ձու, լու, ժողովածու, Սարո, մեղու, տղա, այգի:

четверг, 13 апреля 2017 г.

Գործնական քերականություն

Դարձվածքների բացատրություններ
Վերնատունը դատարկ լինել - անխելք
Սրտի մտոք - սրտանց
Սրի երկու կողմն էլ կտրել - ուզածն անել
Սողոմոնյան վճիռ-
Պղտոր ջրում ձուկ որսալ-
Պոչ խաղացնել - խորամանկել
Ջիլը ծամել - բամբասել
Ռուբիկոնն անցնել - վճռական քայլ կատարել
Ռեխը ցրիվ տալ - հայհոյել
Սիզիֆյան աշխատանք - չարչարալից և ոչ արդյունավետ աշխատանք
Շեղբը ոսկորին հասնել-
Շվաք անել-
Շլինքը ծուռ-

Ձգտելու և հասնելու ճանապարհը:

Ձգտելու և հասնելու ճանապարհը կյանքի մի մասն է։ Մարդիկ ցանկանում են ձգտել այն ճանապարհին, որոնք որ հենց իրենք են ընտրել իրենց ապագան ստեղծելու համար։ Կյանքում պետք է ընտրել ճիշտ ճանապարը, իսկ սխալ ընտրություն կատարելուց հետո այլևս էլ հետ դարձի ճանապարհ չկա։ Ճանապարհը, որը որ դուք եք ընտրել, այնպես արեք, որ այն մաքուր լինի, այսինքն թշնամիներ և ձեզ խանգարող ու ճանապարհից հետ պահող մարդիկ չլինեն։ Կյանքի ճանապարհները լինում են տարբեր՝ մեկը լավ, մյուսը՝ վատ։ Երբեք պետք չէ կանգնել  ձեր ընտրած ճանապարհի կեսից և հետ վերադառնալ, որովհետև այդպես չի կարելի, ինչ- որ դուք ընտրել եք կիսատ մի թողեք, շարունակեք շարժվել այդ ճանապարհով, իսկ կիսատ թողնելու դեպքում․․․․․։ Դուք կարող եք ունենալ շատ լավ աշխատանքներ, նպատակներ, ցանկություն  ձգտել այդ նպատակին, իսկ ձգտելուց հետո մենչև վերջ չավարտել այդ աշխատանքը և դուք կհայտնվեք շատ բարդ ու ծանր իրավիճակում ու կյանքում էլ ոչնչի չեք հասնի ու չեք ել կարողանա ձեր բախտին ժպտացող նպատակները հասցնել մինչև վերջ։ Սիրե՛ք աշխատել և սկսած գործը կիսատ չթողնել։

вторник, 11 апреля 2017 г.

Կյանքն առանց նպատակների անիմաստ է

Կյանքում ամեն մարդ ունի նպատակ և ցանկություն նպատակին հասնելու: Շատերը չունեն ոչ մի նպատակ և հետագայում չեն մտածում իրենց ապագայի մասին: Ես, օրինակ ունեմ երկու նպատակ` դառնալ Տնտեսագետ և Դիզայներ: Եթե մարդ նպատակ չունենա, ուրեմն այդ մարդու կյանքը անիմաստ կլինի: Մարդիկ ովքեր հիմա հասել են մեծ բարձունքների ունեցել են նպատակ: Նպատակը կյանքի մի մաս է, որը պետք է բոլորը ունենան, որպեսզի ապրեն անհոգ: Նաև նպատակին հասնելու համար պետք է ստանալ կրթություն և ունենալ գիտելիք` ինչպես ասում են, <<Գիտելիքը փայլեցնում է մարդուն>>, դա համարյա նույն բանն է: Նպատակը պետք է իր մեջ ունենալ իմաստ, թե չէ անիմաստ նպատակը ձեզ կարող է չօգնել: Հիմնականում շատ նպատակներ ունենում են աշխատասեր և խելացի մարդիկ, ովքեր իրոք ցանկանում են ապրել երջանիկ ու լավ:

понедельник, 10 апреля 2017 г.

Libra

Libra is the seventh astrological sign in the Zodiac. It spans the 180–210th degree of the zodiac, between 180 and 207.25 degree of celestial longitude. Under the tropical zodiac, Sun transits this area on average between September 23 and October 22, and under the sidereal zodiac, the sun currently transits the constellation of Libra from approximately October 16 to November 17. The symbol of the scales is based on the Scales of Justice held by Themis, the Greek personification of divine law and custom.She became the inspiration for modern depictions of Lady Justice. The ruling planet of Libra is Venus.Libra is the only zodiac constellation in the sky represented by an inanimate object. The other eleven signs are represented either as an animal or mythological characters throughout history.
Libra is one of the three zodiac air signs, the others being Gemini and Aquarius. The sign of Libra is symbolized by the gryphon, a mythological creature with the head, wings and talons of an eagle and hind legs of a lion. According to the Romans in the First Century, Libra was a constellation they idolized. The moon was said to be in Libra when Rome was founded. Everything was balanced under this righteous sign. The Roman writer Manilius once said that Libra was the sign "in which the seasons are balanced". Both the hours of the day and the hours of the night match each other. Thus why the Romans put so much trust in the "balanced sign". Going back to ancient Greek times, Libra the constellation between Virgo and Scorpio used to be over ruled by the constellation of Scorpio. They called the area the Latin word "chelae", which translated to "the claws" which can help identify the individual stars that make up the full constellation of Libra, since it was so closely identified with the Scorpion constellation in the sky.
According to the Tropical system of astrology, the Sun enters the sign of Libra when it reaches the southern vernal equinox, which occurs around September 22.

TEMPERAMENT/PREFERENCES

Balance and harmony are said to rule this sign. They search for these aspects in all relationships making them ideal friends, partners, and family members. This sign enjoys company for its own sake. Their strengths lie in their abilities to cooperate and remain diplomatic. Libras are excellent problem solvers. Libras can be as peaceful or violent as any other sign and the Mythos that sees them all as endlessly peaceful is incorrect.
Libras are supposedly social beings and their happiness is based within relationships. They can be indecisive however, as with maturity comes extremely tactical observations and good decision making abilities letting both sides of an equation be weighed in the balance. They truly are social butterflies. It is said that libras have a special aura of harmony about them that attracts others.

Երիտասարդ խեցգետինը, վերլուծություն

Ես կարծում եմ, որ խեցգետինը շատ իմաստուն էր և ապագա տեսնող: Խեցգետինը միակն էր, ով ուզում էր իր կյանքը ձոխել և քայլել ոչ, թե հետ, այլ առաջ: Խեցգետնի կերպարը առավելևս հավանեցի, որովհետև նա իր նպատակին հասնելու համար նա հեռացավ իր հարազատ խեցգետիններից: Պատմվածքում կար շատ իմաստություն և խիզախություն ու մի քիչ էլ վերջին հատվածում տխրություն իմ կարծիքով, սակայն պատմվածքը ինձ սովորեցրեց ինձ, որ ես պետք է քայլեմ միշտ առաջ դեպի իմ նպատակը և ոչ ոք, նույնիսկ ծնողներս չկարողանան ինձ շեղել իմ ուղից:

Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել, վերլուծություն

Պատմվածքը դուրս եկավ, ու ասեմ, որ շատ ծիծաղելի էր: Մտածում եմ կապիկները չէին մտածում ընդանրապես, որովհետև իրենք վանդակի միջով պտույտներով շրջում էին: , Եվ սակայն կապիկները վանդակի մեջ էին ճամփորդում, կապիկները տեսան իրենց շրջապատող կենդանի ընկերներին, որոնց իմ կարծիքով երբեք էլ չէին տեսել:

среда, 5 апреля 2017 г.

Եթե միայն անտեսանելի լինեյի

Եթե ես անտեսանելի լինեյի ես լիովին կլինեյի ազատ, խաղաղ, անհոգ և ստիպված չեի լինի` դաս անել, գնալ պարի և այլն: Անտեսանելի լինելով ես նաև կօգնեի մարդկանց բոլոր դժվարություններում, սակայն վատը այն կլիներ, որ ոչ ոք չէր տեսնի ինձ և ոչ ոք չէր իմանա, որ այդ բոլոր բարեգործությունները ես եմ կատարել: Անտեսանելի լինելը այդքանել վատ չէ, բայց, երբ ես ընթերցեցի <<Անտեսանելի Տոնինոն>>, իմ մեջ մի վախ ընկավ, և ես հասկացա, որ անտեսանելի լինելը լավ չէ: Եթե ես անտեսանելի լինեի ինչպես` Տոնինոն, ես չէի կարող, բոլորին ցույց տալ իմ գեղեցիկ ձեռքի աշխատանքները ու նաև մարդիկ չէին տեսնի իմ գեղեցիկ պարերը և ամենակարևորը չէին տեսնի իմ նկարած, բատիկայի շարֆերը, որոնց վրա ես այդքան ջանք եմ գործադրել: Անտեսանելի լինելով ես հասկացա, որ ես չէմ կարող շփվել ծնողներիս, հարազատներիս հետ, չէմ կարող իջնել բակ և շփվել իմ ամենասիրելի ընկերների հետ ու չէմ կարող գալ դպրոց: Այնպես, որ եղեք այնպիսին ինչպիսին, որ կաք և փորձեք շներհակալ լինել այն ամենով ինչը, որ ձեզ դարձնում է մարդկային, ու փոխեք ինքներդ ձեզ, և երազելուց առաջ, լա~վ մտածեք, թե հետագայում ինչ կարող է պատահել:

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն՝ վերլուծություն

Կախարդական թմբուկը
Հեքիաթը ես շատ հավանեցի, ճիշտ է ես կարդալ չեմ սիրում սակայն, մեծ հաճույքով կարդացի։ Երբ տարեց կինը զինվորին նվիրեց կախարդանք, զինվորը թեկուզ շատ լավն էր, բայց նա իմ կարծիքով չարաշահում էր կախարդանքը և ինձ թվում է մի քիչ չարացած էր։ Տարեց կինը զինվորին, որպես նվեր կախարդական թմբուկ, որ հենց զինվորը թմբուկը նվագեր շուրջ բոլորը, ով լսեր կսկսէին պարել։  

вторник, 4 апреля 2017 г.

Horror films

I like to watch horror films very much. But my parents do not allow me.  Now I'm going to tell you about horror films․ The first horror film was created In 1890. The horror film raises adrenaline. The first horror film are created  George Melyese. My favourite horror films are<<Astral.1,2>>, <<Dracula>>, <<Sinister.1,2>>, <<Anabelle>>, <<Mirrors>>, <<House at the end of time>>,<<The boy>>, <<The executioners>> and <<Casket of Curse>>. Every summer me and my sister watching horror films, but we are not afraid. 

воскресенье, 2 апреля 2017 г.

Քիմիական տարրեր՝ տարրերի տարածվածությունը

Քիմիական տարրերը, միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակներ են։ Քիմիական տարրի ատոմները, միանալով իրար, առաջացնում են նյութ։ Նյութերը լինում են պարզ և բարդ։ Քիմիական տարրը միջուկի միևնույն լիցքն ունեցող ատոմների որոշակի տեսակ է։ Այն կարող է գոյություն ունենալ ազատ վիճակում՝ պարզ նյութի ձևով, կամ մտնել բարդ նյութի բաղադրության մեջ։
Միևնույն տարրը կարող է գոյություն ունենալ մոլեկուլի բաղադրությամբ, բյուրեղական կառուցվածքով ու հատկություններով տարբերվող մի քանի պարզ նյութերի ձևով, որոնք կոչվում են ալոտրոպ ձևափոխություններ։ Քիմիական տարրերը քիմիական ռեակցիաների ընթացքում չեն փոխարկվում այլ տարրերի, քանի որ անփոփոխ են մնում ատոմների միջուկները։
Քիմիական տարր հասկացությունն առաջինը ձևակերպել է անգլիացի գիտնական Ռոբերտ Բոյլը 1661 թ-ին՝ որպես ավելի պարզ մասերի չբաժանվող նյութ։ Քիմիական տարրերի ատոմական կշիռների առաջին աղյուսակը կազմել է անգլիացի գիտնական Ջոն Դալթոնը XIX դարի սկզբին։ XX դարում միջուկային ֆիզիկայի զարգացումը հնարավորություն տվեց ճշտելու քիմիական տարր հասկացությունը և սինթեզել նոր՝ մինչ այդ անհայտ տեխնեցիում, պրոմեթիում, աստատ և 92-ից մեծ կարգահամար ունեցող տարրերը։ Քիմիական որևէ տարր մեկ այլ տարրի կարող է փոխարկվել միայն միջուկային ռեակցիաների շնորհիվ։ Քիմիական տարրերը նշանակվում են քիմիական նշաններով, բնորոշվում կարգահամարով, որը հավասար է ատոմի միջուկում պարունակվող պրոտոնների թվին, հետևաբար՝ նաև միջուկի դրական լիցքին։ Ատոմի միջուկում պարունակվող նուկլոնների՝ պրոտոնների և նեյտրոնների ընդհանուր թիվը կոչվում է զանգվածի թիվ։ Միևնույն տարրի ատոմների տարատեսակները, որոնք տարբերվում են զանգվածի թվով, կոչվում են իզոտոպներ։ Տարրի ատոմական զանգվածը բնության մեջ գոյություն ունեցող իզոտոպների ատոմական զանգվածների միջին արժեքն է։ Երկրակեղևում առավել տարածված են զույգ թվով նուկլոններ պարունակող թեթև միջուկները։ Առավել տարածված տարրերն են (զանգվածային %)՝ Օ (47), S (29,5), Al (8,05), Fe (4,69), Ca (2,96), Na (2,5), K (2,5) և Mg (1,87), ամենաքիչ տարածվածները՝ At, Fr, Np, Pu։ 95 և ավելի մեծ կարգահամար ունեցող տարրերը և տելուրը երկրակեղևում չեն հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ Երկրի միջուկում գերակշռում են երկաթը (մինչև 80 %) և նիկելը (8 %)։ Տիեզերքում առավել տարածված են ջրածինը և հելիումը։ Հայտնի են բոլոր քիմիական տարրերի ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից շատերն ստացվել են արհեստական եղանակներով։ Ըստ քիմիական և ֆիզիկական հատկությունների՝ քիմիական տարրերը բաժանվում են 2 խմբի՝ մետաղների և ոչ մետաղների։ Այս բաժանումը հարաբերական է, ուստի չի կարելի կտրուկ սահման դնել նրանց միջև։ Սկզբունքորեն յուրաքանչյուր տարր ունի թե՜ մետաղական և թե՜ ոչ մետաղական հատկություններ։ Բնականաբար, տարրի հատկություններից մեկն ավելի արտահայտված կարող է լինել, քան մյուսը. օրինակ՝ ծծումբն ավելի ոչ մետաղ է, քան ալյումինը, ալյումինը ծծմբի համեմատ մետաղ է, իսկ նատրիումի համեմատ՝ ոչ մետաղ։

Երկեկնցաղներ

Երկկենցաղներն առաջին ողնաշարավորներն են, որ ջրային կյանքից անցել են ջրացամաքայինի: Հայտնի է երկկենցաղների 3 կարգի 29 ընտանիքի 2600 տեսակ: Լինում են անոտ, պոչավոր և անպոչ տեսակախմբեր: Վաղ հասակում` թրթուրային փուլում, երկկենցաղների մեծ մասն ապրում է ջրում և ձկների նման շնչում գլխի կողքերում ցցված խռիկներով: Երբ փոքրիկ շերեփուկները մեծանում են, կորցնում են խռիկները և սկսում են շնչել թոքերով, ինչպես բոլոր ցամաքային կենդանիները: Սակայն երկկենցաղների մաշկը բարակ է ու խոնավ և պարբերաբար ջրով թրջվելու կարիք ունի: Պարզվում է, որ գորտերը ջուրը «խմում» են մաշկով. ջուրը ներծծում է մաշկը, և գորտն ամենևին կարիք չունի խմելու համար բացել բերանը: Այդ պատճառով էլ երկկենցաղները ջրից շատ չեն հեռանում: Եթե գորտը կամ տրիտոնը երկար մնա չոր տեղում, կարող է սատկել: Բոլոր հասուն երկկենցաղները գիշատիչ են: Նրանք սնվում են միջատներով, որդերով և փափկամարմիններով: Շերեփուկները սնվում են ստորջրյա բույսերով, որ կրծոտում են սուր, եղջրային ատամիկներով: Գարնանը ջրամբարներում հայտնըվում են գորտնկիթի՝ գորտաձուղպի հատիկավոր կնձիկներ: Գարնանային արևից տաքացած գորտնկիթում զարգանում են սաղմերը, որոնցից շուտով դուրս են գալիս ձկների մատղաշներին շատ նման փոքրիկ շերեփուկներ: Վերջիններս ունեն երկար պոչ, իսկ ոտքերը դեռևս չեն երևում: Բայց երբ շերեփուկը մեծանում է, սկզբում երևան են գալիս նրա հետևի, ապա՝ առջևի ոտքերը: Խռիկներն անհետանում են, և տեսակների մեծամասնությունը սկսում է շնչել թոքերով, քիչ ավելի ուշ վերանում է նաև պոչը, և մեր առջև արդեն փոքրիկ մի գորտ է: Տրիտոնների կերպարանափոխությունը կատարվում է այլ կերպ. նրանց պոչը չի անհետանում: Այդ պատճառով տրիտոններին և նրանց ցեղակիցներին անվանում են պոչավոր երկկենցաղներ: Տրիտոններին ջրում կարելի է հանդիպել միայն գարնանը և ամռանը: Աշնան սկզբին նրանք դուրս են գալիս ցամաք և բնակություն հաստատում խոնավ տեղերում, ցերեկը թաքնվում են քարի տակ, չոր ոստերի մեջ, իսկ որսի դուրս են գալիս գիշերը, երբ այնքան էլ շոգ չէ, և փոքր-ինչ խոնավ է: Անպոչ երկկենցաղները, որոնցից են գորտերն ու դոդոշները, ծառագորտերն ու հրադոդոշները (արջնագորտերը), անհամեմատ ավելի շատ են, քան պոչավորները:
Լճագորտերը և ծառագորտերը վառ կանաչ են, խոտի և սրադունչ գորտերը՝ գորշ: Սրանք գորտնկիթը դնելուց հետո հեռանում են դեպի անտառներ, մարգագետիններ, բանջարանոցներ ու այգիներ: