Իդեպ ասեմ, որ սա իմ ամենառաջին հեծանվաերթն էր, ամենաառաջին ասելով ես ինկատի ունեմ, ամենաառաջին հեծանվաերթն էր փողոցներով: Օրս անցավ հիանալի: Ես շատ մեծ հաճույք եմ ստանում մարդկանց օգնելով, ճիշտ է այնեղ շատ կեղտոտ էր, բայց մենք բելորս էլ փորձեցինք գոնե, մի փոքր օգնել այնտեղի բնակիչներին մաքրելով իրենց տարածքը: Մաքրելու ընթացքում իմ ձեռնոցները անընդհատ ճղվում էին ու ես ստիպված փոխում էի: Ձեռնոցներս ճղվում էին փշերի պատճառով, որոնք սարսափելի ծակում էին իմ ողջ ձեռքերը: Այնտեղ մի խանութ կար, որտեղ ամեն ինչ վաճառում էին, և այդ խանութը ուներ երկու մուտ մեկը` դիմացի, իսկ մյուսը հետևի: Հետևի մուտքի կողքը մի ցայտաղբյուր կար, երբ, որ ծարավում էինք խանութի միջով անընդհատ անցնում էինք մյուս կողմը, որպեսզի ցայտաղբյուրից ջուր խմենք ու շարունակենք մեր գործը: Տարածքը մաքրելու ընդհացքում, բոլոր անցորդները գալիս էին ու հարցնում.
-Այդ ի՞նչ եք անում.
Իսկ մենք պատասխանում էինք.
-Ձեր տարածքն ենք մաքրում, որպեսզի այդ գետը մաքուր մնա և դուք ուտեք էկոլոգիապես մաքուր մրքեր, չէ՞ որ, այդ գետի ջուրը ջրում է ձեր ծառերը:
Բոլոր անցորդները ասացին նույն բանը.
-Ապրեք, ապրեք երեխաներ ջան, ձեր դպրոցը շատ լավ դպրոց է, որ դուք օգնում եք մարդկանց ու այսպիսի աշխատանքներ են անում:
Մենք էլ ժպտում էինք, և շարունակում մեր գործը:
Հավաքեցինք շատ մեծ քանակությամբ աղբ, բայց միևնույնն է, շատ հավես ժամանակ անցկացրեցի ընկերներիս հետ: Աղբը հավաքելու ընթացքում ես բացարձակ չէի զզվում(Ուղղակի աղբ է, դրա մեջ, ոչ մի վատ բան չկա): Երբ հավաքեցինք ամբողջությամբ վերջացրինք, նստեցինք հեծանիվները և շարժվեցինք դեպի դպրոց: Հետ դարձ ճանապարհին հեծանիվներով իջանք շատ մեծ դքի վրայով, ասեմ, որ շատ հավես ու արագ էր: Երբ, որ հասանք դպրոց, հեծանիվները իջեցրեցինք, հեծանվային ակումբ ու գնացինք դասերով:

Комментариев нет:
Отправить комментарий