Այո, համամիտ եմ, որ երջանկությունը մանրուքների մեջ է, որովհետև դժբախտ մարդուն, եթե դու մի թեթև ուրախացնես նա կդարնա երջանիկ: Կան մարդիկ ովքեր ունեն ամեն ինչ, և շատ հարուստ են, բայց նրանք չունեն մի բան` երջանկություն: Հարուստ մարդիկ չեն կարող երջանիկ լինել, երազել, որովհետև, եթե իրենք ամեն ինչ ունեն ուրեմն երազելու կարիք էլ չունեն: Երջանիկ լինենը այնքա~ն հեշտ է, ընդամենը հարկավոր է ոչ մի ծանրաբեռնությունների մասին չմտածել և ապրել թեթև կյանքով, և ուղղակի երազել: Օրինակ` աղքատ մարդիկ նույնպես երջանիկ են, քանի-որ երջանքությունը գումարի մեջ չէ, այլ նաև երջանկությունը լավ շրջապատի, ընկերների և վեջի-վերջո ընտանիքի մեջ է: Աղքատները, ճիշտ է ամեն ինչ չի', որ ունեն, բայց իրենց կարելի է երջանկացնել մանրուքներով, օրինակ` փոքրիկ նվերներով, պիտույքներով, նաև կարելի է երջանկացնել գումարով, բայց բոլորը չէ, որ իրենց գումար կտան: Երջանիկ է այն մարդը, ով չունի հոգսեր, խնդիրներ և այլն, բայց այդ մարդը ուղղակի երջանիկ է: Երջանիկ կարելի է լինել նաև նրանում, որ դու կարող ես շնչել, քալել, ապրել, ու մարդ պետք է շնորհակալ լինի, որ նրա մոտ, այդ ամենը մնացել է և նա դեռ հնարավորություն ունի երջանիկ լինելու:
Комментариев нет:
Отправить комментарий