Ձգտելու և հասնելու ճանապարհը կյանքի մի մասն է։ Մարդիկ ցանկանում են ձգտել այն ճանապարհին, որոնք որ հենց իրենք են ընտրել իրենց ապագան ստեղծելու համար։ Կյանքում պետք է ընտրել ճիշտ ճանապարը, իսկ սխալ ընտրություն կատարելուց հետո այլևս էլ հետ դարձի ճանապարհ չկա։ Ճանապարհը, որը որ դուք եք ընտրել, այնպես արեք, որ այն մաքուր լինի, այսինքն թշնամիներ և ձեզ խանգարող ու ճանապարհից հետ պահող մարդիկ չլինեն։ Կյանքի ճանապարհները լինում են տարբեր՝ մեկը լավ, մյուսը՝ վատ։ Երբեք պետք չէ կանգնել ձեր ընտրած ճանապարհի կեսից և հետ վերադառնալ, որովհետև այդպես չի կարելի, ինչ- որ դուք ընտրել եք կիսատ մի թողեք, շարունակեք շարժվել այդ ճանապարհով, իսկ կիսատ թողնելու դեպքում․․․․․։ Դուք կարող եք ունենալ շատ լավ աշխատանքներ, նպատակներ, ցանկություն ձգտել այդ նպատակին, իսկ ձգտելուց հետո մենչև վերջ չավարտել այդ աշխատանքը և դուք կհայտնվեք շատ բարդ ու ծանր իրավիճակում ու կյանքում էլ ոչնչի չեք հասնի ու չեք ել կարողանա ձեր բախտին ժպտացող նպատակները հասցնել մինչև վերջ։ Սիրե՛ք աշխատել և սկսած գործը կիսատ չթողնել։
Комментариев нет:
Отправить комментарий