Կյանքում ամեն մարդ ունի նպատակ և ցանկություն նպատակին հասնելու: Շատերը չունեն ոչ մի նպատակ և հետագայում չեն մտածում իրենց ապագայի մասին: Ես, օրինակ ունեմ երկու նպատակ` դառնալ Տնտեսագետ և Դիզայներ: Եթե մարդ նպատակ չունենա, ուրեմն այդ մարդու կյանքը անիմաստ կլինի: Մարդիկ ովքեր հիմա հասել են մեծ բարձունքների ունեցել են նպատակ: Նպատակը կյանքի մի մաս է, որը պետք է բոլորը ունենան, որպեսզի ապրեն անհոգ: Նաև նպատակին հասնելու համար պետք է ստանալ կրթություն և ունենալ գիտելիք` ինչպես ասում են, <<Գիտելիքը փայլեցնում է մարդուն>>, դա համարյա նույն բանն է: Նպատակը պետք է իր մեջ ունենալ իմաստ, թե չէ անիմաստ նպատակը ձեզ կարող է չօգնել: Հիմնականում շատ նպատակներ ունենում են աշխատասեր և խելացի մարդիկ, ովքեր իրոք ցանկանում են ապրել երջանիկ ու լավ:
Комментариев нет:
Отправить комментарий