понедельник, 2 марта 2015 г.

Իմ գրադարան

Ողջույն, ես Ալլա Թորիկյանն եմ, Այժմ սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում>>:Ես ձեզ կպատմեմ իմ գրադարանի մասին: Ես իմ գրադարանը շատ եմ սիրում և ես շատ եմ սիրում ընթերցել իմ ամենասիրած գիրքը դա <<Փոքրիկ իշխանն է>>,որը ստեղծագործել է <<ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ>>-ն: Ես իմ սենյակում ունեմ գրապահարան, որտեղ ես պահում եմ իմ ամբողջ գրքերը: Ես շատ գրքեր ունեմ և ես հաճույքով ընթերցում եմ նրանց և գիտելիք ստանում: Ընթերցելը արդյունավետ է բոլորի համար: Իմ գրապահարանում, նույնիսկ կան օտար լեզու գրքեր ես այդ օտար լեզու գրքերը նույնպես եմ ընթերցում, բայց ես օտար լեզուն չեմ ընթերցում այնպես ինչպես հայերենը: Դե ինչ հույսով եմ ձեզ դուր եկավ <<ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆԸ>>: