среда, 15 ноября 2017 г.

Նախագիծ՝ Բլեզ Պասկալ

Բլեզ Պասկալը ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա 
մաթեմատիկական արտակարգ ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, իսկ 16 տարեկանում նա ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության 
հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ: 1641 թ-ին նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի 
վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի 
է Պասկալի եռանկյուն անունով: 1653 թ-ին Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը, որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած  ճնշումը հեղուկը հավասարապես հաղորդում է բոլոր ուղղություններով: Նրա այդ  օրենքի վրա է հիմնված իր իսկ բացահայտած հիդրավլիկական մամլիչների և հիդրավլիկական այլ մեքենաների գործողության սկզբունքը: Պասկալն ապացուցել է նաև, որ օդն ունի կշիռ, հայտնաբերել է ճնշաչափի (բարոմետր) աշխատանքի սկզբունքը և այն կիրառել եղանակը կանխագուշակելու համար: Պասկալը նշանակալի հետք է թողել նաև ֆրանսիական դասական արձակի ձևավորման վրա և փիլիսոփայության մեջ: 1669 թ-ին հրատարակած «Խորհրդածություններ...» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը՝ մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:

понедельник, 6 ноября 2017 г.

ԿԱԾԱՆՆԵՐԸ ՃՉՈՒՄ ԵՆ ԱՅՍՏԵՂ

Կածանները ճչում են այնտեղ,
Ջրվեժները լռում են։
Ծաղիկները թռչում են այնտեղ,
Թիթեռները բուրում են։
Ստվերները խեղդվում են շոգից,
Բարդիները մրսում են...
Մեր տանը—մեռածներն են, հոգիս,
Ապրողները դրսում են։