понедельник, 26 сентября 2016 г.

Շիրավզադե "Արտիստը" (Վերջաբանն իմ պատկերացմամբ)

Երբ Լուիզիան մեկնեց իտալիա, Լևոնը սկսեց տանջավել, հարբել, ծխել և վատ վերաբերվել իր առողջությանը ։ Հետո Լևոնը որոշեց ինքնասպան լինել, բայց նրա մայրը պատահաբար տեսավ Լևոնին կամուրջի մոտ և արագ նետեց դեպի իր մոտ։ Այնուհետև Լևոնը և իր մայրը գնում են տուն։ Լևոնի մայրը խիստ բարկանում է նրա վրա,  և արքելում տանից դուրս գալ։ Արդեն չորս շաբաթ է, ինչ Լևոնը  տանից դուրս չեր եկել։ Լևոնի մայրը գնացել էր գնումների, երբ ետ եկավ Լևոնը արդեն ինքնասպան էր եղել, դանակհարելով ինքն իրեն։

Շիրվանզադե "Արտիստը" Մաս յոթերորդ

Տարօրինակ դրության մեջ տեսա ես Լևոնին այդ երեկո: Հեզ պատանին կատարելապես կատաղել էր: Առանց բաճկոնի և կոշիկների թավալվել էր դռների առջև և մռնչում էր ինչպես մատաղ գազան, կրծոտելով իր ձեռների միսը: Նրա նիհար պարանոցի երակներն ուռել, փքվել էին, կարծես` ահա, ահա պիտի տրաքվեին ձգված լարերի պես, նա ոտները զարկում էր հատակին ինչպես դիվահար:
Պատահել էր մի շատ սովորական դեպք, որի նմանները պատահում են Օդեսայի խուլ անկյուններում գրեթե ամեն երեկո: Նավահանգստից վերադառնալիս, Լևոնի վրա հարձակվել էին ինչ—որ քաղցած սրիկաներ, խլել ձեռքից կիթառը, հանել բաճկոնն ու կոշիկները և բաց թողել:
—Եվ դրա համար քեզ սպանո՞ւմ ես,— գոչեցի ես, բռնելով Լևոնի թևը,— ամո՛թ:
—Ես էլ այդ եմ ասում, որդի, խոմ չեմ նախատում: Տանը մի հատ պիջակ էլ ունիս, կոշիկներ էլ... Վայ, տեր աստված, ինչպես է գլուխը պատին խփում: Այս ի՜նչ պատիժ է, երկնային թագավոր...
Կասկածելի էր, որ Լևոնը կիթառի, մանավանդ ողորմելի պիջակի ու կոշիկների համար այդպիսի հեծ ու կոծ բարձրացներ: Անշուշտ կորուստն ավելի մեծ էր: Խնդրեցի Ալմաստին մի քանի որպե թողնել մեզ առանձին: Այրին դուրս գնաց: Ճանաչելով Լևոնի բնավորությունը, գիտեի` ինչպես խոսել այսպիսի հանգամանքներում նրա հետ: Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում:

Շիրվանզադե "Արտիստը" Վեցերորդ մաս

Իմ հարևան արտիստները հենց մեծ պասի առաջին օրն ուղևորվեցին իրենց հայրենիքըԱյդօրը տխուր էր ոչ միայն Լևոնիայլև ինձ համարայնքան արդեն վարժվել էի հարևաններիսշրջանին:
Մենք մինչև կայարան ուղեկցեցինք իտալացիներինՀրաժեշտ տալիսԿավալլարոն երեքանգամ բարեկամաբար համբուրվեց Լևոնի հետ
Հենց նույն օրը Լուիզան ինձ ասացթե ինքն էլ ամենաուշը մի ամսից ուղևորվելու է Իտալիա:Հարցը վճռված էրսինյորա Ստեֆանիան վաղուց էր հաշտվել աղջկանից բաժանվելու մտքիհետ:
Երբ հայտնեցի Լևոնին Լուիզայի ուղևորության մոտալուտ ժամանակըինձ այնպես թվացորլուրը նրա վրա առանձին տպավորություն չգործեցԳուցե այդ նրանից էրոր նույն օրերը նաառհասարակ շատ տխուր էր տրամադրվածՄեծ պասի առաջին շաբաթն էրթատրոններըփակ էինԼևոնն ամեն օր գնում էր քաղաքային թատրոնի շուրջը գտնվող գեղեցիկ պարտեզը,նստում այնտեղ ու նայում հսկայական շինությանըՀետո գլուխը կրծքին թեքածով գիտե ինչխորհրդածությունների մեջվերադառնում էր տուն:
Նա նորոգել էր տվել մոր ձեռքով լուսամուտից փողոց շպրտված կիթառընվագում էր:Երբեմն գալիս էր ինձ մոտ և իմ առաջարկությամբ մանդոլինա նվագումՄի անգամթախանձեցի նրան կրկնել “Մադրիդի շրջմոլիկը”. մերժեց:

Շիրվանզադե "Արտիստը" Հինգերորդ մաս

Ճաշի միջոցին պատմեցի նրա տարօրինակ տրամադրության մասին: Լուիզան լսեց լարված ուշադրությամբ: Նրան նկատելու չափ շփոթեցրեց այն, ինչ որ Լևոնն ասել էր “Մադրիդի շրջմոլիկի” մասին: Կավալլարոն խորհրդավար ժպտում էր և գլխով հանդիմանականշարժումներ անում, Լուիզայի աչքերին նայելով: Ուսանողը նկատեց, թե Լևոնն աննորմալ էակ է, մի տեսակ հոգեկան հիվանդ: Նրա հասակի ու զգացումների մեջ չկահամերաշխություն: Իսկ ուղեղը զարգանում է անկանոն: Այս նկատողությունը չափազանց վրդովեցրեց Կավալլարոյին: Չխնայելով ռուս լեզվի քերականական կանոնները, նա սկսեցհակաճառել:
- Հոգեկան հիվանդ, հոգեկան հիվանդ, վերջին ժամանակ կարծես գիտությունները հենց նրահամար են սովորում, որ բոլոր տաղանդավոր մարդկանց հիվանդ համարեն: 

Շիրվանզադե "Արտիստը" Չորրորդ մաս

 Մի առավոտ նրա մոտ հանդիպեցի երկու անծանոթների, որոնց հետ յուր սենյակի դռների առջև կանգնած խոսակցում էր:
Մեկը յուր հասակի պատանի էր հնամաշ հագուստով, բայց գլխին նոր գլխարկ:
Դեմքի գծերը բուն հրեական էին, աչքերը դեղնագույն, մազերը գրեթե կարմիր, երեսը ինչ 
որբ ծերով ծածկված, սակայն համակրելի:
Մյուսին ես շատ անգամ էի տեսել քաղաքի զբոսավայրերում ու թատրոնների առջև:
 Դա մոտ քսանհինգ տարեկան երիտասարդ էր, այնքան նիհար, այնքան բարակ ու գունատ,որ 
կարծես մագաղաթից լիներ շինված:
Նրա երեսը երկարավուն էր ու նեղ, աչքերը կլոր ու փոքրիկ, կոկորդի ոսկորը դուրս ցցված:
Հարթ ու նոսր մազերը, մինչև ունքերը քաշած կակուղ գլխարկի տակից ցած իջնելով, յախույի
պես կպել էին բարակ պարանոցին և ընդգրկել կոկորդի մի մասը: Սև սյուրտուկի վրա հագած
էր թիկնոցավոր վերարկու առանց աստառի լայն թևերով:

пятница, 23 сентября 2016 г.

Շիրվանզադե "Արտիստը" Երրորդ մաս


Սինյորկզարմանաքեթե ասեմոր այժմ նա երբեմն ստեղծում է նորեկ անծանոթ արտիստիհամար փառք մեր քաղաքում, - շարունակեց մեր փոխարեն Լուիզան: - ԱյոայոսինյորՉելլինիմի հակառակեքայս ճիշտ էՆա ունի բազմաթիվ հույն և հրեա ընկերներորոնքզարմանալի հավատ ունեն դեպի նրա ճաշակը և սիրում են նրանԴրանք կլակյորներ չենոչ,այլ թատերասերներՉգիտեմգուցե նրանք կաշառում ենբայց Լևոնըոչերբեք չի կարելինրան կաշառելՍինյոր Կավալլարոճի՞շտ եմ ասումթե ոչ:
-   Նա ազնիվ է որպես նորածին և զգայունորպես քնարի լար, - արտասանեց բարիտոնը: -Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է
-   Բայց ինչպե՞ս է ստեղծում անծանոթ արտիստի համար փառք, - հետաքրքրվեցի ես:
-    Առաջին ծափահարությամբ, - ասաց   Կավալլարոն:
Չեմ հասկանում, - ասացի ես:

Սովորողի Օրագիր

Այս օր ես արթնացա հագնվեցի, լվացվեցիհարդարվեցի, վերցրեցի պայուսակս և տանից դուրս եկա, որ նստեմ երթուղայինս ու գնամ դպրոց։ Երբ ես արդեն հասա, ես պայուսակս դրեցի պահարանումս, որպեսզի մասնակցեմ <<Ընդանուր Պարապունքին>>։ <<Ընդանուր Պարապունք>>-ը անցավ շատ լավ։ Դասացուցակով մեզ մոտ Երկրաչափություն էր, պար, ընտրություն, անգլերեն և գրականություն։

четверг, 22 сентября 2016 г.

Իմ տպավորությունները

Այսօր մենք մայրենիի դասաժամի գնացել էինք ընթերցասրահ։ Ասեմ, որ օրս շատ լավ անցավ այսօր։ Բոլոր երեխաները ընթերցում էին տարբեր ու հետաքրքիր գրքեր, ասեմ, որ շատ տպավորված եմ։

понедельник, 19 сентября 2016 г.

Модильяни, Амедео

Биография


Амедео (Иедидия) Модильяни родился в семье
 евреев-сефардов Фламинио Модильяни и Евгении Гарсен в Ливорно (Тоскана,Италия). Он был самым младшим (четвёртым) из детей. Его старший брат, Джузеппе Эмануэле Модильяни (1872—1947, семейное имя Мено), — впоследствии известный итальянский политик-антифашист.

Пабло Пикассо


Биография


Согласно испанской традиции Пикассо получил две фамилии по первым фамилиям родителей: отца — Руис и матери — Пикассо. Полное имя, которое будущий художник получил при крещении — Пабло Диего Хосе
 Франсиско де Паула Хуан Непомусено Мария де лос Ремедиос Сиприано[12] (Криспиниано[13]) де ла Сантисима Тринидад Мартир Патрисио Руис и Пикассо.

Շիիրվանզադե ,,Արտիստը,, Երկրորդ մաս


Մենք մտանք մի սենյակոր մի փոքր մեծ էրքան մի մեծ հավաբունԱյնտեղմութ
անկյունումպատի տակ երևում էր ինչ-որ բաննման անկողնակալիթե թախտիչգիտեմսինյորա Ստեֆանիայի հաղթանդամ
մարմինը թաքցնում էր նրան իմ աչքիցՄի քայլ առաջ գնալովտեսա հնամաշ վերմակի
տակ պառկած մի կնոջ դեմք:

суббота, 17 сентября 2016 г.

Շիրվանզադե ,,Արտիստը,, պատմվածք

Հինգ ամիս էր ընդամենըՕդեսայում էիչորրորդ անգամ փոխեցի սենյակսՓոքր ի շատե մեծքաղաքում բնակվող մենակեցի համար մի առանձին հաճույք է ստեպստեպ կացարանփոխելըԱնցնելով մի թաղից մյուսըկարծում ես մի երկրից մյուսն անցարՆորհարևանություննոր միջավայրերբեմն այլ կենցաղով ու ոգով:

четверг, 15 сентября 2016 г.

Վերև-ներքև (Մայրենի)

Մարդ կարող է աղքատ լինել, բայց լինել շատ մեծահոգի, բարեսիրտ, կամեցող և հյուրասեր։ Բայց մարդ կարող է լինել շատ հարուստ և հոգով շատ զզվելի, նոխկալի, եսասեր, մեծամիտ, ինքնահավան, և սառնասիրտ։ Բոլոր մարդիկ շատ տարբեր են մեկը վերև է, մյուսը ներքև։ Բոլորը կարծում են, որ վերևը դա ավելի հարուստն է, բայց իրականում այդ ամենը այդպես չէ, այլ վերև են միայն այն մարդիկ ովքեր ունեն բարի հոգի։ Ամենացածր մարդիկ գիտեն, որն իրենք ամենաբարձրն են ու ամենալավն են, սակայն մարդ ամենաբարձրն, է իր էությամբ։

вторник, 13 сентября 2016 г.

Կենսաբանություն

Նյարդային համակարգ
Նյարդային համակարգը կարգավորում է մարդու և կենդանիների բոլոր օրգանների գործունեությունը, դրանց գործառական միասնությունն ու շրջապատի հետ օրգանիզմի կապերը: Նյարդային համակարգի կառուցվածքային միավորը նեյրոնն է, որը կազմված է նյարդաբջջից և նրանից դուրս եկող ելուստներից` նյարդաթելերից: Նյարդերը նյարդաթելերի խրձեր են: Նյարդային համակարգը նյարդային կառուցվածքների` նեյրոն, նյարդային հյուսվածքներ և կենտրոններ, ամբողջություն է, որում նյարթաթելերը հատուկ միացությունների՝ սինապսների միջոցով միմյանց հետ կապվում, գոյացնում են նեյրոնային շղթաներ: Նյարդային համակարգի գործունեության հիմքում ընկած են ռեֆլեքսները: Ռեֆլեքսն արտաքին կամ ներքին միջավայրի գրգիռների հանդեպ օրգանիզմի պատասխան հակազդեցությունն է, որն իրականանում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի միջոցով: Նյարդային ազդակի ճանապարհը՝  նյարդային ընկալիչից մինչև գործող օրգանի վերջավորությունները կոչվում է ռեֆլեքսային աղեղ: Նյարդային համակարգի գլխավոր օրգանը գլխուղեղն է։  Գլխուղեղի մի բաժինը վարում է ձեռքերի աշխատանքը, մյուսը՝ քունը, երրորդը՝ տրամադրությունը, չորրորդը՝ մտքի աշխատանքը: Գլխուղեղի գլխավոր օգնականները զգայարաններն են. նրանք գլխուղեղին տեղեկություն են տալիս շրջապատի առարկաների, նրանց գույնի, շարժման, ջերմաստիճանի և այլ հատկությունների մասին: Բացի զգայարաններից, օրգանիզմի ներսում կան նաև զգացող բջիջներ, որոնք հաղորդում են, օրինակ, թե ի՞նչ դիրքում են ձեռքերը, սիրտն արա՞գ է բաբախում, թե՞ դանդաղ, դիմախաղի մկանունքն ապահովո՞ւմ է դեմքի անհրաժեշտ արտահայտությունը: Ուստի, երբ օրգաններում որևէ բան խաթարվում է, համապատասխան բջիջներն այդ մասին անմիջապես տեղեկացնում են գլխուղեղին: Գլխուղեղին օգնում է ողնուղեղը: Ձեռքերի, ոտքերի, իրանի մկանները, ներքին օրգանները, կատարելով նրա հրամանները, ապահովում են օրգանիզմի ներդաշնակ աշխատանքը: Իսկ ինչպիսի՞ խնդիրներ է լուծում ողնուղեղը: Օրինակ` երբ ձեռքը պատահաբար դիպչում է տաք արդուկին, մարդը չի հասցնում ցավ զգալ ու վախենալ, քանի որ ձեռքն ինքնիրեն արագ հետ է քաշվում: Դա տեղի է ունենում, որովհետև ձեռքի զգայուն բջիջներն ուժեղ ջերմություն են զգում և այդ մասին հաղորդում ողնուղեղին, որն  ակնթարթորեն կծկվելու հրաման է տալիս, և ձեռքն արագորեն հետ է քաշվում: Երբ ողնուղեղն այդ մասին հաղորդում է գլխուղեղին, մարդն սկսում է ցավ զգալ ու վախենալ: Կենդանիների գլխուղեղն ավելի փոքր է ու ավելի թույլ զարգացած, ուստի կարող է միայն ավելի պարզ խնդիրներ լուծել: Այս ամենից պարզ է դառնում, թե ինչ մեծ դեր է խաղում նյարդային համակարգը, և որքան կարևոր է, որ այն առողջ լինի: Այդ առումով հատկապես նուրբ է գլխուղեղը, որովհետև գլխուղեղի ծոծրակային հատվածի վնասումից կարող է խախտվել տեսողությունը, քունքի վնասվածքից՝ լսողությունը, ճակատի վնասվածքից՝ մտածողությունը և այլն: Ողնուղեղի վնասվածքից տուժում է ներքին օրգանների, ձեռքերի, մեջքի, ոտքերի աշխատանքը: Նյարդային համակարգի խախտումներ առաջացնում են նաև կենսակերպի ռեժիմի բացակայությունը, քնի խանգարումները, հաճախակի կրկնվող ուժեղ հուզումներն ու տպավորությունները: Ուստի, շատ կարևոր է ժամանակին զբոսնելը, պարապելը, սնվելը, քնելն ու վեր կենալը:



Խառը գեղձեր
1. Ենթաստամոքսային գեղձ

  
20140510195730120.gifԵնթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը:
 Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը:
2.Սեռական գեղձեր

  
Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:
zabolevanija_endokrinnoy_sistemi-07.jpg

Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում: 
Արտազատական գեղձեր
1.Արցունքագեղձ
 
aaassdfg.png
  
Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։
Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:
   
2. Թքագեղձերը

  
curiosidades-sobre-a-saliva-20.jpg
  
Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:
3. Քրտնագեղձեր
  
 1111.jpg
 
Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։ Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը, թրջում են մաշկի մակերևույթը։ 




Բջջային հյուսվածք




понедельник, 12 сентября 2016 г.

My Room

My room is not very large, but  it is very comfortable. There is a big desk, and there is a comfortable  bed, big bookcase where I’m sorting my books, and there is also my wardrobe in my room. I love my room very much, because it is very cosy and comfortable.
Every day I clean my room and often decorate it, and I want to see everything in its place. There are all my drawings
and all my sertificates on the wall in my room.

BATIKA





Բատիկա

Արվեստի այս տեսակը հայտնի է եղել հին դարերից, սակայն անգամ այսօր հնաոճ չէ։ Բարձր խավի մարդիկ կրում են այն հանդիսավոր ընդունելությունների ժամանակ, իսկ տեղի շուկաներում այս գործվածքի հագուստներ կրում են նաև առևտրականները։ Այն գեղեցիկ է, գունեղ ու բազմազան։ Սակայն ի՞նչ է բատիկը։ Ինչպե՞ս է այն պատրաստվում։ Ո՞րն է նրա հայրենիքը։ Եվ ինչպե՞ս է այն օգտագործվում այսօր։
Բատիկը հին պատմություն ունի։ Դրա զարդանախշը արվում է հատուկ ներկակայուն տեխնոլոգիայով։ Արվեստի այս ճյուղը Ինդոնեզիայի կյանքի ու մշակույթի անբաժանելի մասն է։ Նման գործվածքներ մեծ ճանաչում ունեն ողջ աշխարհում։
Ներկի ու մոմի պարը
Նկարիչը «բատիկի կտավը» պատրաստում է՝ օգտագործելով փոքրիկ պղնձյա գործիք, որի մեջ լցված է հեղուկ մոմը, որպեսզի կտորի վրա ձեռքով նկարի բարդ նախշեր։ Երբ մոմը չորանում է, նա ներկում է կտորը։ Մոմապատ մասերը պահում են իրենց գույնը և չեն ենթարկվում ներկի ազդեցությանը։ Այս պրոցեսը հաճախ կրկնում են՝ օգտագործելով տարբեր գույնի ներկեր՝ վառ զարդանախշ ստեղծելու համար։
19-րդ դարի կեսերին բատիկի վարպետները կտորը մոմելու համար օգտագործում էին պղնձյա շտամպներ։ Դաջման այս եղանակը ավելի արդյունավետ էր, քան ձեռքի գործիքով աշխատելը, բացի այդ, այդպես հնարավոր էր նույնատիպ զարդանախշեր ստանալ։ 20-րդ դարում գործարանները սկսեցին տրաֆարետով զարդանախշեր տպել կտորի վրա։ Այնուհանդերձ, ձեռքով արված բատիկը դեռ կենդանի է, չնայած որ համաշխարհային շուկայում գերիշխող է մեքենայական արտադրության բատիկը։
Բատիկը սովորաբար պատրաստվում է բամբակից կամ մետաքսից։ Ներկերը ստանում են տեղի տերևներից, փայտից, ծառի կեղևից և համեմունքներից, օգտագործվում են նաև արհեստական ներկեր։ Նախքան մոմով աշխատելը արհեստավորները զարդանախշեր պատկերելու համար օգտագործել են բանջարեղենի մածուկներ, կենդանիների ճարպ և նույնիսկ ցեխ։ Այսօր հաճախ արհեստական մոմ են օգտագործում, չնայած պարաֆինի և մոմի խառնուրդը դեռևս կիրառելի է։
Հին անցյալ, փայլուն ապագա
Ոչ ոք չգիտի, թե երբ և որտեղ է առաջին անգամ բատիկը ծնունդ առել։ Բատիկի որոշ նմուշներ գտնվել են Չինաստանում և թվագրվում են մ.թ. 6-րդ դարով։ Իսկ թե երբ է այն հայտնվել Ինդոնեզիայում, նույնպես հայտնի չէ, սակայն փաստեր կան, որ մինչև 17-րդ դարը բատիկի առևտուր է իրականացվել թե՛ Ինդոնեզիայում և թե՛ նրա սահմաններից դուրս։
Վերջին տասնամյակներում բատիկը ավելի մեծ ճանաչում է գտել և դարձել է Ինդոնեզիայի ազգային խորհրդանիշ։ Հաշվի առնելով բատիկի պատմությունը և մշակութային արժեքը՝ 2009թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն բատիկը համարեց որպես Ինդոնեզիայի «մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» մի մասը։
Բատիկից պատրաստված հագուստ
Բատիկը կրելու, ծալելու և պատրաստելու ավանդական տարբեր կերպեր կան, ինչը պայմանավորված է տեղի հավատալիքներով ու սնոտիապաշտությամբ։ Ինդոնեզիայի շատ նահանգներ առանձնանում են իրենց հատուկ բատիկի գույներով ու մոտիվներով։ Օրինակ՝ Ճավայի հյուսիսային ափամերձ շրջաններում բատիկը վառ գույներ ունի՝ հաճախ նկարազարդված ծաղիկներով, թռչուններով և կենդանիներով։ Իսկ Ճավայի կենտրոնական մասում գույների երանգները սահմանափակ են և ունեն երկրաչափական զարդանախշեր։ Գոյություն ունի բատիկի մոտ 3000 նախշազարդման եղանակ։
Սելենդանգը բատիկից պատրաստված ավանդական շալ է, որը կանայք գցում են իրենց ուսերին։ Այս շալի մեջ հաճախ երեխա են կրում կամ շուկայից գնած ապրանքներ են տանում։ Իսկ շոգ եղանակին շալով ծածկում են նաև գլուխը։
Տղամարդիկ օգտագործում են բատիկից պատրաստված գլխաշոր, որը կոչվում էիկետ կեպալա։ Քառակուսի կտորը փաթաթելով գլխին՝ այն դառնում է չալմա։ Իկետ կեպալան համարվում է նաև ծիսական հագուստի ատրիբուտ։
Բատիկից պատրաստված մեկ այլ հայտնի հագուստ է սարոնգը՝ ուղղանկյուն կտոր, որը փաթաթում են մարմնին։ Երբեմն այս կտորի երկու ծայրերը իրար են կարում ու այն դառնում է փողի ձև ունեցող զգեստ։ Իսկ երբ կտորը փաթաթում են գոտկատեղին, այն դառնում է լայնարձակ կիսաշրջազգեստ։ Սարոնգ կրում են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք։
Իրականում, բատիկից պատրաստում են ամեն տեսակի հագուստ՝ սկսած սովորական տաբատներից մինչև շքեղ զգեստները։ Բատիկի կտորից պատրաստում են նաև նկարներ, կարում են վարագույրներ, սփռոցներ, ծածկոցներ և այլն։ Ինդոնեզիայի շուկաներում քայլող զբոսաշրջիկները կարող են գնել նաև բատիկ ոճի պայուսակներ, սանդալներ, լուսամփոփներ և նույնիսկ փոքրիկ համակարգչի պատյաններ։ Տեսականին անսահմանափակ է։ Իրոք որ շքեղ գործվածք։