суббота, 17 декабря 2016 г.

Բան ունեմ ասելու: Պիես: Վ. Սարոյան(վերլուծություն)

Դուր եկած հատվածներ, մտքեր
Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:  Հիմա  դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի  պայծառ չեն, քան ձեր սեփական  լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ`  տալը,   քան  ստանալը: Իսկ ձեզնից  ամեն ոք  կարող է տալ:


Վերլուծություն

Ասեմ, որ պիեսը ինձ շատ դուր եկավ, այն ձևակերպված է շատ լավ ու քանի-որ պիեսը աղքատ երեխաների մասին է, հատկապես դա հավանեցի, բայց չհավանեցի այն, որ այդ երիտասարդը, երեխաներին իրեն ներկայացրել է, որպես Ձմեռ պապ և երբ երեխաները, իրենց երազանքները ասում էին, երիտասարդը դատարկ ծրարներ էր տալիս երեխաներիմ: Մի կողմից ես սիրեցի երիտասարդին, որովհետև երիտասարդը մի գուցե ուզում էր երեխաներին երջանկացնել, բայց նրա մոտ չստացվեց, չէ-որ երեխաներին պետք է տալ հենց այն ինչ, որ իրենք են ուզում: Պիեսը կարդալիս, ես հասկացա, որ պետք է բոլորին միշտ, օգնել ինչ գնով էլ, որ լինի, սակայն ես միշտ պատրաստ եմ օգնել նրանց, ովքեր, որ օգնության կարիքը ունեն, ես նույնիսկ հիշում եմ, որ ես մի աղքատ ընտանիքի եմ օգնություն ցույց տվել, նվիրելով նրանց բազմաթիվ շորեր: Ընտանիքը հայր չուներ, երեխաների ծնողները բաժանված էին, իսկ երեխաներին պահում և մեծացնում էր իրենց մայրը, մի խոսքով ես շատ ուրախացա, երբ նրանք հավանեցին իմ նվերը:


Որբաթը գրադարանում, վերլուծություն

Ուրբաթ օրը, մայրենիի դասաժամին գնացել էինք ընթերցասրահ ընթերցելու: Ընթերցասրահում ես կարդացի մի գիրք, որը պատմում էր մի շատ ցածրահասակ տղայի, մասին ով ուզում էր հասնել լուսնին և բոլոր հարազատները, հարևանները, փողոցով քայլող մարդիկ հավագվեցին ու օգնեցի այդ տղային և նա հասավ լուսնին, տղան խոստացել էր և հարազատներին, և հարևաններին, և փողոցով քայլող մարդկանց լուսնից կտորներ բերել, բայց տղան ցանկացավ իր մայրիկի ամենագեղեցիկ կտորը բերել ու որոշեց ամբողջ լուսինը նվիրել:

Իսկ հիմա ես կվերլուծեմ: Այս ստեղծագործությունը ես շատ հավանեցի, հատկապես, որ տղան հասել էր մինչև լուսին, որպեսզի իր մայրիկի համր նվեր անի: Եթե ես լինեի այդ տղայի տեղը ես հաստատ չէի կարող այդքան բանը անել, բայց ես կփորձեի և ինձ մոտ հաստատ կստացվեր: Տղայի անունը Պետրոս է: Պետրոսը շատ ցածրածրահասակ էր, նրա հայրն ու մայրը շատ բարձրահասակ են, իսկ չգիտես ինչի Պետրոսը ցածրահասակ: Մի խոսքով ես հավանեցի ստեղծագործությունը և ես կերազեի հասնել լուսնին ու մայրիկիս համար բերել լուսնից նվեր:

среда, 14 декабря 2016 г.

VivaCell-գովազդի մասին

Մայրենիի ժամին Ընկեր Լիլիթի հետ մենք քննարկեցինքVivaCell MTS-գովազդի մասին։ Ես երբեք չէի պատկերացնի, որ մայրենիի ժամին կարելի է գովազդներ քննարկել, և որոշեցի դուրս բերել կարևոր կետերը, որոնք պետք է լինեն բոլոր գովազդների մեջ և ուշադրություն դարձնել:


  • Պետք է ուշադրություն դարձնել խոսքին
  • Պետք է ուշադրություն դարձնել լոգոյին
  • Պետք է ուշադրություն դարձնել պատկերներին
Ես ուսումնասիրեցի գովազդը և իմ նշած, այս բոլոր կետերը ճիշտ էին ու ես հավանեցի այն։

среда, 30 ноября 2016 г.

Խիղճը: Իտալո Կալվինո-վերլուծություն

Այս ստեղծագործությունը ես շատ հավանեցի և ես, մտածում եմ, որ Լուիջին ճիշտ վարվեց սպանելով Ալբերտոյին, ես նույնպես, եթե լինեի Լուիջիի տեղը ես նույնպես նույն կերպ կվարվեի։ Լուիջին սկզբում, որոշեց պատերազմի ժամանակ սպանել իր մյուս թշնամիներին, իսկ հետո նա մտածում էր, որ այդպես, կհանդիպի իր ամենագլխավոր թշնամի Ալբերտոյին ու կսպանի։ Ամեն ինչ կատարվեց Լուիջիի ուզածոց, բայց իմ կարծիքով ստեղծագործության իմաստը նա է, որ եթե մի բան ցանկանում ես, ապա պետք է պայքարես ու հասնես այդ ամենին։ Լուիջին իմ կարծիքով իսկական հերոս էր, և նրան տալիս էին մեդալներ ամեն զոհի համար, իսկ նա տանում ու հանձնում էր այդ զոհերի ընտանիքներին։

вторник, 22 ноября 2016 г.

,,Ինչպես էի շներ վաճառում,,․ Յարոսլավ Հաշեկ (վերլուծություն)

Ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ, քանի որ, պատմվածքի  հերոսը շատ էր սիրում կենդանիներին և հետաքրքրվում էր նրանցով։ Պատմվածքի հերոսին ես շատ եմ նմանեցնում ինձ, որովհետև ես նույնպես հետաքրքրվում եմ կենդանիներով և սիրում նրանց ու ընդhանրապես չեմ վախենում։ Յուրաքանչյուր կենդանի ինձ համար թանկ է, ու ես շատ եմ ցավում, երբ տեսնում եմ, որ ինչ- որ կենդանի սատկել է կամ վիրավորվել է, թեկուզ՝ օձը, մողեսը, ձուկը և այլ այդպիսի կենդանիներ։ Ինձ նաև դուր եկավ այն գաղափարը, որ հերոսը ուզում էր շներ վաճառել, բայց դուր չեկավ այն, որ նա նաև ուրիշի շներն էր վերցնում։ Ամենաշատը ես սիրեցի գլխավոր հերոսին, որովհետև հերոսը , չէր զզվում կենդանիներից, ինչպես ես և չէր վախենում կենդանիներից, ինչպես ես։

,,Իմ երջանիկ օրը,,

Աշխարհում յուրաքանչյուր մարդու կյանքում մանուկ հասակում տեղի են ունեցել զվարճալի բաներ, կամ էլ կատարվել են իրենց ամենացանկալի երազանքները, ինչպես իմ երազանքը։ Երբ ես փոքր էի, միշտ երազում էի  պարի գնալ: Մի անգամ, երբ դպրոցից տուն եկա, մայրիկս ու հայրիկս  որոշեցին կատարել իմ երազանքը և ինձ ասացին, որ ես այդուհետև հաճախելու եմ պարի: Ես շատ երջանկացա ու մի փոքր հուզվեցի, իսկ իմ աչքերը երջանկությունից փայլում էին: Պարում եմ շատ փոքրուց և շատ մեծ հաջողությունների եմ հասել: Պարի եմ հաճախում երկրորդ դասարանից, ու արդեն հինգ տարի է, ինչ ես պարի եմ գնում: Պարը  նաև իմ հոբբին է: Պարն իմ կյանքն է, իմ հրաշք աշխարհն է, մի խոսքով՝ իմ ամեն ինչն է, և ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց պարի:

,,Երջանկությունս նման է...,,

Ճիշտն ասած, իմ երջանկությունը ոչինչի նման չէ։ Ես միշտ եմ երջանիկ։ Երջանիկ են լինում բոլոր մարդիկ, քանի որ դա ամենալավ բանն է մարդու կյանքում։ Երջանիկ լինելու համար պարտադիր չէ լինել շատ հարուստ, պետք է ուղակի երազել և այդ երազանքը անպայման կկատարվի և դուք կլինեք աշխարհի ամենաերջանիկ մարդը, իսկ եթե երջանիկ լինելու համար լինել շատ հարուստ, ապա դուք կունենաք ամեն ինչ ինչի մասին, որ դուք երազում եք և ձեր երազած ամեն ինչը դուք ունենաք դա ձեր համար սովորական մի երևույթ կդառնա ու դուք չեք լինի երջանիկ։ Երջանիկ լինելու համար հարկավոր է ընդամենը՝ ժպտալ, երազել, ոչինչից չվախենալ և ձեր երջանկությունը չի պակասի։ Իմ երջանկությունը, մի տեսակ կարծես եղևնի լինի, որովհետև այն երբեք չի մարում։ Ես երջանիկ եմ, որ ունեմ՝ լավ շրջապատ, որտեղ կան շատ լավ մարդիկ, լավ ընտանիք, սովորում եմ մի հարշք դպրոցում ու այս ամենը ինձ լրիվ բավական է, որ լինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը։

Ինչ լավ է, որ․․

Ինչ լավ է, որ գոյություն ունի այսպիսի հիանալի բնություն։ Որտեղ մարդիկ կարող են հիանալ բնության գեղեցկությամբ և կանաչով։ Ինչ լավ է, որ աշխարհում կան բարի, մարդիկ, ովքեր միշտ պատրասն են օգնել մյուսնիեր, բայց բարի մարդկանց հեշտ է նեղացնել և այդ ամենը ինձ ընդանրապես դուր չի գալիս։ Բայց վատ է, որ աշխարհում նաև կան չար մարդիկ, ովքեր միշտ ծաղրում, նեղացնում և վատ դրության մեջ են գցում մարդկանց։ Աշխարհը լի է հրաշքներով և կյանքում կան շատ դժվարություններ։ Լավ է, որ գոյություն ունի տեխնիկան և, որ մարդիկ այնքան են զարգացել, որ ստեղծում են բազում սարքեր ու ես հուսով եմ, որ նաև կստեղծվի ժամանակի մեքենա։ Նաև լավ է, որ մարդիկ կարողանում են հռթիռով թռչել տիեզերք հայտնագործություններ անել և վերադառնա։ Այս ամենը ուղղակի հրաշալի է, ոչ թե լավ։

Շիրավզադե "Արտիստը" (Վերջաբանն իմ պատկերացմամբ)

Երբ Լուիզիան մեկնեց իտալիա, Լևոնը սկսեց տանջավել, հարբել, ծխել և վատ վերաբերվել իր առողջությանը ։ Հետո Լևոնը որոշեց ինքնասպան լինել, բայց նրա մայրը պատահաբար տեսավ Լևոնին կամուրջի մոտ և արագ նետեց դեպի իր մոտ։ Այնուհետև Լևոնը և իր մայրը գնում են տուն։ Լևոնի մայրը խիստ բարկանում է նրա վրա,  և արքելում տանից դուրս գալ։ Արդեն չորս շաբաթ է, ինչ Լևոնը  տանից դուրս չեր եկել։ Լևոնի մայրը գնացել էր գնումների, երբ ետ եկավ Լևոնը արդեն ինքնասպան էր եղել, դանակհարելով ինքն իրեն։

Սովորողի Օրագիր

Այս օր ես արթնացա հագնվեցիլվացվեցիհարդարվեցի, վերցրեցի պայուսակս և տանից դուրս եկա, որ նստեմ երթուղայինս ու գնամ դպրոց։ Երբ ես արդեն հասա, ես պայուսակս դրեցի պահարանումս, որպեսզի մասնակցեմ <<Ընդանուր Պարապունքին>>։ <<Ընդանուր Պարապունք>>-ը անցավ շատ լավ։ Դասացուցակով մեզ մոտ Երկրաչափություն էր, պար, ընտրություն, անգլերեն և գրականություն։
Պարի դասի ժամանակ, որբ տղաները կարգապահ չէին, մեր պատի դասատուն՝ Հարգելի Սաշան ուժեղ հարվածում էր տղաների ափերին, որպեսզի նրանք խելոքանան։  Այդ ամենից հետո մեզ մոտ ընտրություն էր։ Իմ ընտրությունը ես ընտրել եմ դիզայն, որ կարողանամ գեղեցիկ բատիկա անել և այլ հետաքրքիր բաներ։ Այս օր ես ընտրության համար բերել էի, տասը հատ թափանցիկ բաժակներ, որպեսզի գեղեցիկ նկարեմ իրենց վրա հատուկ ապակու ներկերով, որոնք կոչվում են՝ Վիտրաժ։ Նկարելու համար պետք է եզրագծել ապակու վրա, որ հետո ներկենք։ Եզրագծել կարող ենք ամեն ինչ՝ ինչ,  որ ցանկանանք։ Այս օրվա  վատ եղանակի պատճառով ես չհասցրեցի գունավորել, ասեմ, որ վիտրաժի ներկերը շատ թանկարժեք են և չեն անցնում ոչինչի վրայից։ Ընտրությունից հետո դասացուցակով մեր դասարանի մոտ անգլերեն էր։ Անգլերենի դասաժամն ընդանուր ստուգեցինք բոլորի տնայինները։ Ուսուցչուհին մեզ հանդզնարարեց երկու հատ վարժություն, ես կատարեցի այդ երկու վարժությունները ուսուցչուհին ստուգեց և ասաց, որ ուղարկեմ իր էլեկտրոնային հասցեին։ Հաջորդ ժամը մեզ մոտ գրականություն էր, որը մեզ դասավանդում էր Ընկեր Արևիկը։ Ընկեր Արևիկը իր բլոգում տեղադրել էր քերականական երեք առաջադրանք, որոնք մենք պետք է կատարեինք։ Ես այդ ամբողջ առաջադրանքները կատարեցի՝ ուղարկեցի Ընկեր Արևիկին։
Քանի-որ ես առաջինն էի ավարտել, ուսուցչուհին ինձ հանձնարարեց Իմ այս օրվա մասին պատմել և ինչպես տեսաք ես պատմեցի։ Երբ դասերը ավարտվեցին, ես և իմ դասարանցի Սերգեյը  գնացինք Նոր-դպրոց, որպեսզի նստենք մեր ցերեկային երթուղայինը՝ գնանք տուն։ Տուն հասնելուց հետո, ես փոխեցի շորերս, նախաճաշեցի ու միանգամից գնացի սենյակս դասերս անելու։ Դասերս վերջացնելուց հետո ես միփոքր զվարճացա իմ փոքրիկ, երեք տարեկան ողբոր Վահեի հետ, և գնացի ատամներս լվացեցի ու պարկեցի քնելու։ Վաերջ այսքանը։ 

Գրադարանում անցկացրած դաս

Ամեն ուրբաթ օր, մենք հայոց լեզվի դասը անցկացնում ենք ընթերցասրահում և վելուծում ենք մեր կարդացած գրքերը։ Այս անգամ ես կարդացել եմ <Օլիվեր Թվիստը>։ Ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ, բայց մի քիչ հուզիչ էր։ Ստեղծագործության ասելիքը նա է, որ պետք է միշտ օգնել բոլորին։ Երբ ես կարդացի <Օլիվեր Թվիստի> վերջին հատվածը ես այնքա՜ն ուրախացա, որտեղ գրված էր, որ Օլիվերին որդեգրում են և Օլիվերը ունենում է իր ընտանիքը և երջանկանում։ Տխրեցի այն հատվածում, որտեղ ասվում էր, որ Օլիվերը ոչ մի բարեկամ, հարազատ չունի և գիշերում էր դեզերի մեջ։ Օլիվերի մայրը մահացավ անմիջապես Օլիվերին ունենալուց հետո, իսկ հոր հետ ես չգիտեմ, թե ինչ է եղել։ Ես շատ ուրախ եմ Օլիվեր Թվիստի համար և իր նոր ընտանիքի։ Շատ տպավորվեցի, բայց ցավոք սրտի դասը ավարտվեց և ընթերցանության ժամը ավարտվեց։

Ապրեցնող աշուն


Իմ կարծիքով աշունը տարվա եղանակներից ամենագեղեցիկն է։ Օրինակ՝ ես աշունը շատ եմ սիրում և կցանկանամ, որ միշտ աշուն լինի։ Աշունը ինձ՝ <նաև կարծում եմ մյուսներին> տալիս է գունեղ, որախ և պայծառ տրամադրություն։ Ճիշտն ասած, ես սիրում եմ մռայլ, տխուր, խոնավ, անձրևոտ եղանակներ, այդ իսկ պատճառով էլ ընտրեցի հենց աշունը տարվա եղանակներից։ Ես չէմ սիրում՝ արև, պայծառ օր և այդպիսի լուսավոր եղանակներ, ես միայն սիրում եմ լռություն, մթություն և տխրություն։ Շատերը կարծում են, թե աշունը լավ եղանակ չէ։ Աշունը ես ընտրեցի, ոչ թե իմ նշած տրամադրությունների համար, այլ նրա համար, որ աշնանը լինում են տերևաթափեր։ Ես կարող էի ընտրել ձմեռը, որովհետև ձմռանը նույնպես տեղի են ունենում իմ սիրելի տրամադրությունները, բայց ես ընտրեցի աշունը իր գեղեցկության և հմայության համա։ Այս ամենը իմ զգացմունքներն են աշնան հանդեպ։

Աշունը իմ բակում


Աշունը իմ բակում շատ գեղեցիկ ու գունեղ է։ Աշնանը մեր բակում բոլոր ծառերի տերևները դառնում են՝ դեղին, կարմիր և քչերը մնում կանաչ։ Քանի-որ ես շատ եմ սիրում փոթորիկ, քամի, անձրև, մառաքխուղ և այդպիսի մռայլ եղանակներ, իմ սիրելի եղանակը դարձավ աշունը։ Աշունը տարվա եղանակներից ամենագեղեցիկն է՝ բոլորը հիանում են աշունով ու անհամբեր սպասում, թե երբ է նա գալու։ Բայց կան որոշ մարդիկ, ովքեր չէն սիրում աշունը ու չէն ցանկանում, որ նա գա մեզ մոտ ու դարձնի մեր քաղաքը գեղեցիկ ու գունեղ իր հիասքանչ տերևներով։ Մեր բակում, հիմա այնքա՜ն գեղեցիկ է, որ ով ել տեսնի ուղղակի հիացմունքից կզարմանա։

Գորտը: Ռ. Ագուտագավա ,,վերլուծություն,,

Ես կարծում եմ, որ այս պատմվածքի ասելիքը նա է, որ,  եթե մարդ ամեն ինչ սարգի իրենով, ապա մի օր մեկը իրեն կպատկանեցնի ուրիշին։ Երբեք պետք չէ ամեն ինչ ձերը դարձնել, որովհետև փորձանքը մի անգամ է լինում։ Անկեղծ ասած այս ստեղծագործությունը ին դուր եկավ, բայց գորտերի կերպարը չհավանեցի։ Շատ հավանեցի օձի կերպարը, նամանավանդ այն հատվածը, որտեղ օձը հանգիստ ուտում է այդ գլխավոր գորտին և հետո գնում շաքարեղեգի տակ նորից թագնվում ու քնում, իսկ այդ գորտերը նորից ասում էին․- Անգամ օձերն են ստեղծված մեր գորտերիս համար։ Ես կարծում եմ, որ պատմվածքը հետաքրքիր է ու զվարճալի։

Հեծանիվը: Ճաբուա Ամիրեջիբի ,,վերլուծություն,,

Այս պատմվածքը ինձ մի տեսակ տարօրինակ թվաց, որովհետև ի՞նչպես կարելի է տասնը երկու տարեկան երեխան հեծանիվ ուզի, իսկ այդ երեխայի հայրը ասի, աշխատանք գտիր գումար վաստակիր և քո վաստակած գումարով գնա քեզ հեծանիվ գնի։ Բայց այս ստեղծագործությունը ինձ նաև դուր եկավ, նրա համար, որ այդ տղան Աչիկոն իր ամիսներով քրտնաջան աշխատած յոթ հարյուր քսան ռուբլին գրպանից հանեց և տվեց իր քրոջը Քեթինոյին, որպեսզի Քեթինոն կարողանար փախչել իր աղքատ, բայս սիրած տղայի հետ Գիգլոյի։Եթե ես էլ լինեի Աչիկոյի տեղը ես նույնպես այդպես կվարվեի, որպեսզի իմ քուրը երջանիկ լիներ իր սիրելիի հետ։ Իսկ Աչիկոյին այդպես էլ ոչ ոք հեծանիվ չգնեց։ 

Իմ տպավորությունները


Այսօր մենք մայրենիի դասաժամին գնացել էինք ընթերցասրահ։ Ասեմ, որ օրս շատ լավ անցավ այս օր։ Բոլոր երեխաները ընթերցում էին տարբեր ու հետաքրքիր գրքեր, ասեմ, որ շատ տպավորված եմ։ 
Ընթերցասրահում կաին նոր ու հետաքրքիր տարբեր-տարբեր գրքեր, դրանք էին՝ Հայդին, Հարրի Փոթերը, Արկածային ու մաթեմատիկական գրքեր։ Իմ կարդացած գիրքը նրա մասին էր, որ երկու ամուսիններ են լինում, այդ  ամուսնու կինը շատ էր ուզում, որ իր ամուսինը թագավոր դառնար, այդ իսկ պատճառով ել նրանք կանչում են թագավորին իրենց տանը հյուր, թույնում և սպանում թագավորին, իսկ այն զենքը որով, որ սպանել էին տարել ու դրել էին հարբած ծառաների մոտ, որպեսզի բոլորը իմանան, որ դա ծառաներն են արել։

среда, 9 ноября 2016 г.

"Չեմ սիրում որ"

Բոլոր մարդիկ լինում են տարբեր, մեկը՝ նախանձ, չար, տգետ և այլն։ Ես չեմ սիրում որ, մեծերին չեն զիճում, հակաճառում են ուսուցիչներին,խափում են, մի խոսքով այդ մարդիկ դաստիարակություն չունեն և կոռեկտ չեն պահում իրենց։ Չեմ սիրում, երբ թուղթը կամ այլ ուրշ աղբ գցում են գետնին ու չեն վերցնում իրենց հետևից այլ ուրիշներն են այդ ամենը իրենց փոխարեն մաքրում ուրիշների ախտոտածը։ Չեմ սիրում, երբ որ սեղանի շուրջ նստած մեծերը կամ կապ չունի որևէ մեկը բերանը բաց է ծամում և ծամելու ժամանակ խոսում։ Նաև անտանելի է, որ երբ մարդ խոսում է կողքինը չի լսում,այսինքն չի հարգում ու առհամարհում է։ Կարճ ասած ատում եմ անշնորք պահվածքներ։

пятница, 28 октября 2016 г.

Ցուցահանդես

Մենք ընտրության խմբով գնացել էինք ցուցահանդես։ Գնացինք դալան, որպեսզի տեսնել  մեր Ընկեր Արմենի աշխատանքները։ Ասեմ, որ շատ տպավորված եմ և ես կցանկանամ, որ միշտ գնանք այդպիսի հետաքրքիր ցուցահանդեսների։ Ցուցադրվում էին հետաքրքիր Կոլաժներ, պատրաստված թերթերից և տարբեր ամսագրերից։ Շատ գեղեցիկ էին, ինձ շատ դուր եկան։ Շրջեցինք փողոցներով տպավորվեցինք ու այնուհետև վերադարձանք դպրոց երթուղայինով։

Պատմություն


ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ
(1337-1453)


Հարյուրամյա պատերազմը սկսվել է 1337 թվականին: Գլխավոր պատճառը եղել է Անգլիայի նվաճած ֆրանսիական հողերի և Ֆլանդրայում գերիշխանություն հաստատելու համար: Պետությունների շահերը բախվում էին նաև Շոտլանդիայում,
shpori
Պատերազմի առաջին շրջանում անգլիացիները մի շարք հաղթանակներ տարան Սլյոյսի, Քրեսիի մոտ, 1347-ին գրավեցին Կալեն, 1346-ին Պուատիեյի մոտ ջախջախեցին ֆրանսիացի ասպետներին և գերեցին Հովհան Բ Բարիին: Տնտեսական ծանր պայմանների հետևանքով ծագեց 1357-1358 թվականների ապստամբությունը և Ժակերիան: 1360 թվականին ֆրանսիացիները հարկադրված ծանր պայմանագիր կնքեցին: Դադարը հնարավորություն տվեց գահ բարձրացած Կառլոս Հինգերորդին վերակառուցել բանակը և կարգավորել հարկային սիստեմը: 1369- ին պատերազմը վերսկսվեց: Ֆրանսիական զորքերի հաջող գործողություններին նպաստեցին նաև անգլիացիների դեմ ծավալված պարտիզնական շարժումը և հրետանու օգտագործումը: 1370- ական թվականներին անգլիացիների ձեռքում մնում են աննշան հողեր: Սակայն դարավերջում Ֆրանսիայում ծավալվում են երկպառակտչական պատերազմներ, որոնք շատ են թուլացնում երկիրը: 1415 թվականին անգլիացիները կրկին վերսկսում են պատերազմը և Ազենկուրի մոտ հաղթում ֆրանսիական զորքին: Բուրգունդիայի հետ դաշինք կնքելու շնորհիվ նրանք տիրում են ամբողջ Հյուսիսային Ֆրանսիային: 1420 թվականին կնքվում է Տրուայի պայմանագիրը, որի համաձայն Հենրի 5-րդը դառնում է Ֆրանսիայի խնամակալ և ֆրանսիական գահի ժառանգորդ: 1422 թվականի Հենրի 5-րդի և Կառլոս 6-րդի մահից հետո անգլիացիները և Բուրգունդիայի դուքսը Անգլիայի և Ֆրանսիայի թագավոր են հռչակում Հենրի 5-րդի անչափահա որդի Հենրի 6-րդ ին: Ֆրանսիայում իրեն թագավոր է հռչակում գահաժառանգ Կառլոս 7-րդը: Պատերազմի ընթացքը էապես փոխվեց Ժաննա դ’Արկի ղեկավարությամբ Օռլեանը ազատագրելուց հետո: 1435-ին Բուրգունդիայի դուքսը Արրասում հաշտության պայմանագիր է կնքում Կառլոսի հետ և նրան ճանաչում Ֆրանսիայի օրինական թագավոր: Ֆրանսիական զորքերը ազատագրում են Փարիզը, Շամպայնը, Մենը և Նորմանդիան, Գիենը: Հարյուրամյա պատերազմը ավարտվեց Բորդոյում անգլիացիների կապիտուլիացիայով : Ֆրանսիայում Անգլիային մնաց միայն Կալեն:

Հայկական Այբուբեն

Հայոց կամ հայկական գիրը հնչյունային գրանշանների համակարգ է, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ-ին, ուստի այդ գրերը կոչվում են նաև մեսրոպյան կամ մաշտոցյան: Մեսրոպ Մաշտոցը այբուբեն ստեղծած մինչև այժմ հայտնի առաջին հեղինակն է:
Հենվելով հայագիր հնագույն մատյանների, վիմագրությունների, Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունների վրա՝ կարելի է տարբերել հայկական գրի ստեղծման մի քանի փուլ: 
Առաջին փուլում Մաշտոցը բացահայտել է հայերենի բանավոր-խոսակցական հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել գրանշանների քանակը: Նրան օգնել են կաթողիկոս Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք: 
Երկրորդ փուլում ստեղծել է հայոց գրերը՝ 36 տառ: Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ ու լայն, ուղղաձիգ և հորիզոնական գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ կամ ձախ կողմերում կարճն ու լայնը, վերից վար համապատասխան դիրք գրավելով, միանում են նուրբ գծերով: 
Երրորդ փուլում Մաշտոցը դասավորել է տառերը, ճշտորոշել է նրանց  թվային արժեքները, տվել համապատասխան անուն: 
Չորրորդ և վերջին փուլում սահմանել է հայերեն նորաստեղծ գրերի գործածության կանոնները, մշակել գրչության արվեստի հիմունքները: 
Ըստ Կորյունի՝ այդ նպատակով Մաշտոցը Սամոսատ քաղաքում հույն գրիչ Հռոփանոսի հետ ձևավորել է հայոց գրերը, ապա Աստվածաշնչից թարգմանաբար գրել հայերեն առաջին նախադասությունը՝ «Ճանաչել 


զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: 
Ժամանակակից հայերենն ունի 39 տառ: Արևելահայերենում ւ-ը` որպես առանձին տառ, չի գործածվում:
XII դարի վերջերին հայերենի այբուբենը համալրվել է օ և ֆ, XX դարում՝ և տառերով: 
Միջնադարում հայոց գրերը նաև նկարազարդել են ծաղկողները (նկարիչներ):
Զանազան խորհրդանշական պատկերներով ծաղկած հայոց գրերը դարձել են գեղեցիկի և իմաստավորի կրողներ ու արտահայտիչներ:
Հայկական գիրը հնչյունական-տառային գրատեսակ է և իր կազմով՝ ամբողջական: Կազմված է մեկ հնչյունին՝ մեկ տառ, մեկ տառին՝ մեկ հնչյուն սկզբունքով: Չնայած որոշ փոփոխությունների՝ հայկական գիրը ցայսօր պահպանել է նշված սկզբունքը: 


Տառերի համակարգումով, դրանց կառուցվածքով, դասավորությամբ այն ինքնատիպ է, անմիջականորեն չի պատճենում օտար որևէ համակարգի. այս տեսակետից ևս այն աշխարհի հազվագյուտ տառատեսակներից է: Ինքնատիպությունը երևում է տառերի թվային արժեքների մեջ (տառերը դասավորված են 4 շարքով՝ միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ): Գործածության մեջ լինելով ավելի քան 1600 տարի՝ հայոց այբուբենը չնչին փոփոխություն է կրել:

Մովսես Խորենացի
Մովսես Խորենացին Վաղարշապատի մայր դպրոցում աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Ալեքսանդրիայում, Եդեսիայում, հմտացել քերականության ու ճարտասանության մեջ, յուրացրել հունական գրականության, դիցաբանության, պատմագրության և իմաստասիրության հարուստ ավանդույթները: Տունդարձի ճանապարհին եղել է Հռոմում, Աթենքում, Կոստանդնուպոլսում և մոտ 440 թ-ին վերադարձել է Հայաստան:
461 թ-ին նշանակվելով Բագրևանդի թեմակալ առաջնորդ՝ Խորենացին ծավալել է մանկավարժական, գրական և թարգմանական գործունեություն: 470-ական թվականների վերջին իշխան Սահակ Բագրատունու պատվերով սկսել է գրել «Պատմություն Հայոց» մատյանը. ավարտել է  482 թ-ից առաջ` մինչև Սահակ Բագրատունու մահը: 
«Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387 թ.), Արշակունյաց թագավորության անկման (428 թ.) պատմությունը: Խորենացին իր մատյանն ավարտել է «Ողբով»՝ ներկայացնելով թագավորական տան կործանումը, երկրի թշվառությունն ու իր հոգեկան տառապանքը: «Ողբի» առաջին տողը հայ ազգի սեղմ ու փայլուն գովերգ է, որը վերածվել է թևավոր խոսքի:
«Պատմություն Հայոց»-ը Հին Հայաստանի պատմության եզակի և ստուգապատում սկզբնաղբյուր է. մանրամասն տեղեկություններ է հաղորդում հին հայկական հեթանոսական կրոնի, մշակույթի ու դիցարանի, Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի, ինչպես նաև հարևան ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ: 
Խորենացու երկի առաջին գրքի ու երկրորդի մի մասի հիմքը վիպական ավանդություններն են: Նա բարեխղճորեն մշակել և ներկայացրել է Հայկի և Բելի, Արամի, Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին վիպաառասպելական զրույցները, Վահագնի, Տորք Անգեղի, Արտավազդի առասպելները, «Վիպասանք» վիպաշարը և այլն, ցույց տվել դրանց պատմական արժեքն ու հավաստիությունը: 


Հայաստանի ինքնավարության վերականգնումը
Արաբական խալիֆայությունը գնալով թուլանում էր: 9-րդ դարի սկզբներից սկսած դրանից օգտվելով իշխանական տները հզորանում էին: Ուժեղացան նաև Բագրատունիները, որը բաժանվել էր` Շիրակի և Տարոնի: Նա կրում էր մսակեր մականունը: 804 թվականին Արաբական իշխանությունը Աշոտ մսակերին նշանակեցին Հայոց իշխան: Իսկ նա իր եղբայր Շապուհին դարձրեց սպարապետ: Աշոտ սպարապետը նստավայրը Բագարանն էր: Սյունիների և Արցախի իշխանական տները հզորանում էին այդ ժամանակ: Դրանք Բագրատունիների հետ տիրում էին երկրի մեծ մասը: Խալիֆայությանը տրվող հարկերի չափը կրճատվել էր: Ընդ որում, հարկը կանոնավոր չէր վճարվում: 826 թվականին Աշոտ Մսակերին հաջորդեց իր ավագ որդին` Տարոնի Տեր Բագարանը: Նա ստացել էր Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը: Աշոտը անգամ ցանկանում էր դառնալ ոստիկան: Շիրակի Տեր սմբատը` Բագարատի եղբայրը դարձել էր սպարապետ: Հայաստանը դարձել էր ինգնավար երկիր Բագարատ Բագրատունու շնորհիվ:  849 թվականին հարկերը ծանրացնելու նպատակով խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի` Աբուսեթին: Բագարատ Բագրատունին ըստ համաձայն կարգի, պարտավոր էր դիմավորել նորանշակ ոստիկանին:  Սակայն նա բավարարվեց թանկարժեք նվերների հետ հարկերը ուղարկելով: Աբուսեթը հետ դարձավ տեսնելով, որ ուժի դիմելը վտանգավոր է: Մինչ այդ նա հրամայել էր երու զորավարների Տարոնն ու Վասպուրականը: Բայց աբուսեթը թերագնահատել էր Հայոց ուժերը: Բագարատ Բագրատունին և Աշոտ Արծրունին իրենց զորքերով, ջախջախեցին արաբներին: Աբուսեթը հեռանալով իր հետ տարավ հայ իշխանների դեմ տեղի մահմեդական վերաբնակչիների բողոքները:


Արաբական Խալիֆայություն
Հակաարաբական ապստամբությունները։

 Հայաստանի առաջին ոստիկան Աբդուլլահը մտադիր էր ոչնչացնել հայ նախարարներին։ Սմբատ Բագրատունին ելք գտնելու համար 703 թվականին հայ նախարարների թաքուն ժողով է հայտարարում։ Ժողովին ներկա է լինում նաև Թեոդորոս Ռշտանու որդի՝ Վարդը։ Հասկանալով, որ ելք չկա նախարարները որոշում են գնալ բյուզանդական սհամաններ, իրենց 2000-անոց այրուձիով։ Երբ նախարարները հասնում են Մասիսի լանջին գտնվող Ակոռի ավան, իրենց սկսում են հետևել արաբական 5000-անոց զորքը։ Հայկական այրուձին շարժվում է առաջ և հասնում Երասխի ավան։ Այնտեղ է հասնում նաև Արաբական զորքը։ Հաջորդ առավոտ Հայկական այրուձին հանկարծակի հարձակվում է թշնամու վրա։ Անօթևան գիշեր անցկացնելու պատճառով հանկարծակիի եկած, Արաբները ջախջախվում են։ Իսկ կենդանի մնացողները փորձում են սառած Երասխի վրայով փախչել, սակայն սառույցը, ջարդվում է ու շատերը խեղդվում։ Շուշան Իշխանուհու գթասրտության շնորհիվ Արաբական զորքից 300-ը կենդանի են մնում։ Սակայն Արաբները այդ ամենը, չգնահատեցին։ Սմբատ Բագրատունին այս հաղթանակից հետո զինակից նախարարների հետ հաստատվում է Տայքում։  Վարդանակերտի ճակատամարտից հետո հայերը շատ ոգևորված Արծրունիների ու Կամսարականների գլխավորությամբ արաբների դեմ փայլուն հաղթանակներ տարան, նույնիսկ Ռշտունիքում և Վանանդում։ Արաբ ոստիկանին սպանեցին Ապստամբները։ Այդ ամենից հետո խալիֆայությունը մեծաթիվ բանակ է ուղարկում հայերի դեմ, և ապստամբությունը ճնշվում է։ 

Վահանանց Պատերազմը

481–484 թթ-ի  Վահան Մամիկոնյանը Պարսից տիրապետության դեմ  հայ ազգային-ազատագրական կռիվների 
առաջնորդն է: Նրա գլխավորած պայքարի շնորհիվ պաշտոնապես 
ճանաչվել է Հայաստանի ներքին ինքնավարությունը:

Վահանանց պատերազմի պատճառները


Պարսից արքունիքի համեմատաբար մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում: Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով:

›․Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում պատվի և պարգևների արժանանում:
Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում:
 Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր թե' Հայոց եկեղեցու և թե' հայ ժողովրդի համար: Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում։


Իրադրությունը Հայաստանում Վարդանանց պատերազմից հետո


Պարսիկները տեսնելով, որ բռնի ուժով չեն կարողանում կրոնափոխել  հայերին, որոշում են խորամանկություն անել: Նրանք հայ նախարաներին խոստանում են մեծ կալավածքներ, իսկ հայ նախարարները վերցնում են կալվածքները և կրոնափոխվում են: Դրանից հետո վտանգ է ստեղծվում, որ հայերը կրոնափոխ կլինեն:


Ապստամբության Սկիզբը
481թ Հարևան Վիրքը պարսիկների դեմ ապստամբեց : Վաղթանգ թագավորը սպանեց Վազգեն բդեշխին, որը ուրանում էր և նա հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը: Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները գախտնի ժողով կազմակերպեցին Շիրակում և որոշեցին ձերբակալել Հայաստանի հազարապետին ու մարզպանին:    

481 թվականին ամռանը՝ Պարսից 7 հազարանոց բազմավարժ, արյունաբու բանակը, որը մասնակցել էր Ավարայրի ճակատամարտին, մարզպան Ավրշնասպի հրամանատարությամբ գալիս է փոքրաթիվ ապստամբած հայերին պատժելու: Վահան Մամիկոնյանը ժողովել էր ընդամենը 400 հեծյալ: Հայերը դիմեցին խորամանկ մանեւրի: Բաց դաշտում կռվելուց խուսափելու նպատակով հակառակորդին քաշեցին Ակոռի գյուղի բարձրադիր տեղանք, որը Մասիսի լանջին է: Կենտրոնի հեծյալները սկսեցին պաշտպանվելով դանդաղ նահանջել, իսկ երբ պարսիկները խորացան հայկական շարքերի մեջ, թեւերից աքցանի մեջ առան նրանց:  
Այնժամ, հայկական այրուձին, աշխարհի լավագույններից մեկը համարվող ռազմական ուժը, անցավ կատաղի գրոհի: Ինչպես Թերմոպիլեում Քսերքսեսին սպարտացիներն էին խելահեղներ թվում, այնպես էլ նրա ժառանգներին խելահեղ էին թվում հայերը: Պարսիկները չդիմացան, բայց եւ հնարավորություն չունեցան նահանջել: Ծայր առավ մի իսկական կոտորած: Դրությունը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ Գարջոյլ Խորխոռունին հարյուր հեծյալներով անցավ թշնամու կողմը: Հայկական այրուձին շարունակեց պարսկական մսաղացը: Պարսից հրամանատարությունը մարզպանով հանդերձ ընկավ: Այսպիսով, 300 հայ ռազմիկները , հիմնովին ջախջախեցին պարսկական 7 հազարանոց բանակը:



Պատերազմի Ընթացքը
Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը , գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց: Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը: Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ:


среда, 19 октября 2016 г.

My favorite country

My favorite country

France is my favorite country, becouse........
Картинки по запросу eiffel towerIn 1889, Paris hosted an Exposition Universelle (World’s Fair) to mark the 100-year anniversary of the French Revolution. More than 100 artists submitted competing plans for a monument to be built on the Champ-de-Mars, located in central Paris, and serve as the exposition’s entrance. The commission was granted to Eiffel et Compagnie, a consulting and construction firm owned by the acclaimed bridge builder, architect and metals expert Alexandre-Gustave Eiffel. While Eiffel himself often receives full credit for the monument that bears his name, it was one of his employees—a structural engineer named Maurice Koechlin—who came up with and fine-tuned the concept. Several years earlier, the pair had collaborated on the Statue of Liberty’s metal armature.
The base pillars of the Eiffel Tower are oriented with the four points of the compass. 
Картинки по запросу eiffel towerКартинки по запросу eiffel towerEiffel reportedly rejected Koechlin’s original plan for the tower, instructing him to add more ornate flourishes. The final design called for more than 18,000 pieces of puddle iron, a type of wrought iron used in construction, and 2.5 million rivets. Several hundred workers spent two years assembling the framework of the iconic lattice tower, which at its inauguration in March 1889 stood nearly 1,000 feet high and was the tallest structure in the world—a distinction it held until the completion of New York City’s Chrysler Building in 1930. (In 1957, an antenna was added that increased the structure’s height by 65 feet, making it taller than the Chrysler Building but not the Empire State Building, which had surpassed its neighbor in 1931.) Initially, only the Eiffel Tower’s second-floor platform was open to the public; later, all three levels, two of which now feature restaurants, would be reachable by stairway or one of eight elevators.
Картинки по запросу eiffel towerMillions of visitors during and after the World’s Fair marveled at Paris’ newly erected architectural wonder. Not all of the city’s inhabitants were as enthusiastic, however: Many Parisians either feared it was structurally unsound or considered it an eyesore. The novelist Guy de Maupassant, for example, allegedly hated the tower so much that he often ate lunch in the restaurant at its base, the only vantage point from which he could completely avoid glimpsing its looming silhouette.
Картинки по запросу eiffel towerOriginally intended as a temporary exhibit, the Eiffel Tower was almost torn down and scrapped in 1909. City officials opted to save it after recognizing its value as a radiotelegraph station. Several years later, during World War I, the Eiffel Tower intercepted enemy radio communications, relayed zeppelin alerts and was used to dispatch emergency troop reinforcements. It escaped destruction a second time during World War II: Hitler initially ordered the demolition of the city’s most cherished symbol, but the command was never carried out. Also during the German occupation of Paris, French resistance fighters famously cut the Eiffel Tower’s elevator cables so that the Nazis had to climb the stairs.
Картинки по запросу eiffel towerOver the years, the Eiffel Tower has been the site of numerous high-profile stunts, ceremonial events and even scientific experiments. In 1911, for instance, the German physicist Theodor Wulf used an electrometer to detect higher levels of radiation at its top than at its base, observing the effects of what are now called cosmic rays. The Eiffel Tower has also inspired more than 30 replicas and similar structures in various cities around the world.
Картинки по запросу eiffel towerNow one of the most recognizable structures on the planet, the Eiffel Tower underwent a major facelift in 1986 and is repainted every seven years. It welcomes more visitors than any other paid monument in the world—an estimated 7 million people per year. Some 500 employees are responsible for its daily operations, working in its restaurants, manning its elevators, ensuring its security and directing the eager crowds flocking the tower’s platforms to enjoy panoramic views of the City of Lights.