Ես Ալլան եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրում՝ առաջին դասարանից։ Ես հիմա 7-րդ դասարան եմ, սովորում եմ Միջին դպրոցում։ Կրթահամալիրից ես ստացա կրթություն։ Ինձ համար Կրթահամալիրը երկրորդ ընտանիք է։ Այս վեց տարիների ընթացքում ես շատ բաներ սովորեցի։ Օրինակ՝ մայրենիից ես սովորել եմ շատ անգիրներ, կատարել եմ շատ գործնական, քերականական աշխատանքներ, շատ պատմվածքներ գրաբարից թարգմանել եմ աշխարհաբար, շատ մասնակցել եմ քննարկումների և գրել եմ շատ շարադրություններ՝ <<Իմ մասին, իմ բլոգում>>,<<Ես՝ ամպրոպից հետո>>,<<Չի կարելի նեղացնել մարդուն>>,<<Իմ ընտանիքը>>,<<Աշխարհն իմ աչքերով>>,<<Այնքա՜ն կուզեի>>,<<Ես Սեբաստացի եմ>>,<<Բարև Ձմեռ>>: Ես, հաճախելով այս դպրոց, կարդացել եմ շատ գրքեր: Մայրենիի դասերին ամեն շաբաթ գրադարան ենք գնում, այնտեղ ես կարդացել եմ այս գրքերը՝ <<Ռոմեոն և Ջուլիետան>>, << Երկնագույ նետի ճանապարհորդությունը>>, <<Հայդին>>, <<Փոքրիկ Իշխանը>>, <<Ռոբին Հուդը>>, <<Չիպոլինոյի Արկածները>> և Հովհաննես Թումանյանի բոլոր հեքիաթները։ Ես այս մեկ տարվա ընթացքում սովորեցի շատ անգիրներ՝ Ղազարոս Աղայանից, Հովհաննես Թումանյանից, Վահան Տերյանից, Ավետիք Իսահակյանից, Եղիշե Չարենցից ու Կոմիտասից։ Ես, հաճախելով Կրթահամալիր, ստեղծեցի իմ սեփական բլոգը։ Բլոգը մի կայք է, որտեղ ես կարող եմ տեղադրել շատ նյութեր, օրինակ՝ իմ բլոգում արդեն վեց հարյուր հիսուներեք նյութ կա, և իմ բլոգի այցելուների հաշվիչը ցույց է տալիս, որ իմ բլոգ արդեն հինգ հազար հինգ հարյուր ութսուներկու հոգի է այցելել։ Իմ բլոգը ես ստեղծել եմ 2014 թվականին։ Բլոգս միակ կայքն է, որտեղ ես ամենաշատն եմ մտնում։ Ես շատ եմ սիրում <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը։
Комментариев нет:
Отправить комментарий