вторник, 24 мая 2016 г.

«Հայոց գրերի գյուտով է պայմանավորված ոչ միայն գրավոր լեզվի և գրականության ստեղծումը, այլև հայկական ինքնատիպ մշակույթի ձևավորումը», -


Հայոց գրերին վերագրվում է երկնային, աստվածառաք զորություն, ըստ որի դրանք տեսիլքով են տրված: Ձեր կարծիքն այդ տեսակետի շուրջ:Ըստ Ս. Մեսրոպ Մաշտոցի վարքագիր Կորյունի՝ հայոց գրերը եկնառաք պարգև են մեր ազգին, իսկ շարականներում Ս. Մեսրոպ Մաշտոցը նմանեցվում է Մովսեսին, ով այդ պարգևը` կենդանի գիրը բերեց հայոց աշխարհ և հայացրեց Օրենքը: Ուստի, հայոց գրերը ոչ միայն պահպանեցին ազգային ինքնությունն ու նկարագիրը, այլ նաև քրիստոնեության փրկարար խոսքով սնեցին նորադարձ հայոց ազգը: «Հայերենը գրի առնված չի եղել այնքան ժամանակ, որքան քրիստոնյա եկեղեցին իր քարոզչության համար կարիք չի ունեցել Սուրբ Գրքի և ծիսական գրքերի թարգմանության», - ասել է ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյյեն: Արդյո՞ք դա մեր այբուբենի եզակիության և մեծության վկայությունը չէ:Հայոց գրերի գյուտով է պայմանավորված ոչ միայն գրավոր լեզվի և գրականության ստեղծումը, այլև հայկական ինքնատիպ մշակույթի ձևավորումը: Իհարկե, մինչ այդ հայ ժողովրդի կողմից բազում մշակութային արժեքներ ստեղծվել են, սակայն ազգային և ինքնատիպ մշակույթի մեկնարկակետը, միանշանակ, դարձավ հայոց գրերի գյուտը: Գրականության, ճարտարապետության, երաժշտության, գեղարվեստի և այլ ասպարեզներում ձևավորվեց ուրույն հայկական ոճը` զերծ հելլենիզմից կամ այլ ազդեցություններից: Աստված խոսեց հայերեն, որը հետագայում հռչակվեց «թագուհի թարգմանությանց»: Ինչո՞վ էր այն այդքան տարբեր մյուս թարգմանություններից:Առաջին թարգմանությունն ասորերեն լեզվից էր, որը շատ արագ էր կատարվել և զիջում էր որակական առումով: Երկրորդ թարգմանությունը հունարենից էր, որը լավագույնս կարողացավ փոխանցել Աստվածաշունչ մատյանի իմաստն ու ոգին: Այդ առումով այն որակվել է «թագուհի թարգմանությանց»: Մեր ոսկեղենիկ գրաբարն աղոթքի լեզու է, սակայն շատերն այն հնացած են համարում: Ճի՞շտ է արդյոք:Գրաբարը ժամանակակից հայոց լեզվի համեմատությամբ անչափ բարդ է, սակայն դա հիմք չէ այն մերժելու կամ հնացած որակելու համար: Ամբողջ ծիսարանը և միջնադարյան գրական ժառանգությունն ստեղծվել են գրաբարով, և նրանց ամբողջական արժեքը կարող է ընկալվել ոչ թե թարգմանություններում, որը ժամանակակից հայոց լեզուն ի զորու չէ փոխանցել, այլ բնօրինակով: Ընդ որում, հարկ է նկատել, որ ցանկացած խմբագրում և պարզեցում, լինի լեզվական, մշակութային, թե կրոնական, հանգեցնում է արժեզրկման և ներքին ներուժի կրճատման:

Комментариев нет:

Отправить комментарий