вторник, 17 мая 2016 г.

Գրաբար - Աշխարհաբար

ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ
Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.
- Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:
Պատասխանի ետ.
- Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:


Աշխարհաբար
Ինքնահավան և կամապաշտ կինը, որին գետը տարավ
Մի ուրիշ մարդ էլ մի կին ունէր խիստ, ինքնահավան և կամապաշտ , երբ ընկավ գետը և խեղդվեց, ամուսինը փնտրում էր նրան  ջրին հակառակ գնալով։ Մարդիկ նրան հարցրին․
-Ինչու՞  էիր ջրին հակառակ գնում։
Նա պատասխանեց․
-Իմ կինը միշտ էր հակառակ խոսքով և արյունով հակառակ։
Ահա ինչպես անում էր կենդանիության ժամանակ, կարծում եմ, այդպես էլ անում է մահվան ժամանակ։ Եվ այսպես հավատալով ես գնում եմ ջրին հակառակ։



Բառարան
դարձեալ այլ ոմն - մի ուրիշ մարդ էլ
յորժամ - երբ
անկաւ - ընկավ
խնդրէր - փնտրում էր
խնդրէք – փնտրում եք
հարցին - հարցրին
ցնա –նրան
վասն է՞ ր - ինչո՞ ւ
հանապազ - միշտ
զոր օրինակ - ինչպես
առնէր – անում էր
ի կենդանութեանն – կենդանության ժամանակ
կարծեմ - կարծում եմ
զկնի մահուանն - մահվանից հետո
արար - արեց
գնացից - գնամ, կգնամ, պիտի գնամ, գնալու եմ

Комментариев нет:

Отправить комментарий