Մայրիկս ասում է,որ աշխարհի ամենաթանկ ու քաղցր բանը ընտանիքն է:Ես շատ երջանիկ եմ,որ ապրում եմ այդպիսի ընտանիքում և շատ ուրախ եմ,որ ունեմ լավ ծնողներ:Հայրիկս մեր տան ուժն ու թիկունքն է:Մայրիկս մեր տան խաղաղությունն ու բարությունն է:Ես էլ տան հույսն ու հավատն եմ,ծնողներիս միակը,պետք է արդարացնեմ նրանց հույսերը,պետք է դառնամ ծնողներիս արժանի զավակը և պետքական մարդ:Թող բոլոր երեխաները ապրեն ամուր ընտանիքներում:
Комментариев нет:
Отправить комментарий