вторник, 13 сентября 2016 г.

Կենսաբանություն

Նյարդային համակարգ
Նյարդային համակարգը կարգավորում է մարդու և կենդանիների բոլոր օրգանների գործունեությունը, դրանց գործառական միասնությունն ու շրջապատի հետ օրգանիզմի կապերը: Նյարդային համակարգի կառուցվածքային միավորը նեյրոնն է, որը կազմված է նյարդաբջջից և նրանից դուրս եկող ելուստներից` նյարդաթելերից: Նյարդերը նյարդաթելերի խրձեր են: Նյարդային համակարգը նյարդային կառուցվածքների` նեյրոն, նյարդային հյուսվածքներ և կենտրոններ, ամբողջություն է, որում նյարթաթելերը հատուկ միացությունների՝ սինապսների միջոցով միմյանց հետ կապվում, գոյացնում են նեյրոնային շղթաներ: Նյարդային համակարգի գործունեության հիմքում ընկած են ռեֆլեքսները: Ռեֆլեքսն արտաքին կամ ներքին միջավայրի գրգիռների հանդեպ օրգանիզմի պատասխան հակազդեցությունն է, որն իրականանում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի միջոցով: Նյարդային ազդակի ճանապարհը՝  նյարդային ընկալիչից մինչև գործող օրգանի վերջավորությունները կոչվում է ռեֆլեքսային աղեղ: Նյարդային համակարգի գլխավոր օրգանը գլխուղեղն է։  Գլխուղեղի մի բաժինը վարում է ձեռքերի աշխատանքը, մյուսը՝ քունը, երրորդը՝ տրամադրությունը, չորրորդը՝ մտքի աշխատանքը: Գլխուղեղի գլխավոր օգնականները զգայարաններն են. նրանք գլխուղեղին տեղեկություն են տալիս շրջապատի առարկաների, նրանց գույնի, շարժման, ջերմաստիճանի և այլ հատկությունների մասին: Բացի զգայարաններից, օրգանիզմի ներսում կան նաև զգացող բջիջներ, որոնք հաղորդում են, օրինակ, թե ի՞նչ դիրքում են ձեռքերը, սիրտն արա՞գ է բաբախում, թե՞ դանդաղ, դիմախաղի մկանունքն ապահովո՞ւմ է դեմքի անհրաժեշտ արտահայտությունը: Ուստի, երբ օրգաններում որևէ բան խաթարվում է, համապատասխան բջիջներն այդ մասին անմիջապես տեղեկացնում են գլխուղեղին: Գլխուղեղին օգնում է ողնուղեղը: Ձեռքերի, ոտքերի, իրանի մկանները, ներքին օրգանները, կատարելով նրա հրամանները, ապահովում են օրգանիզմի ներդաշնակ աշխատանքը: Իսկ ինչպիսի՞ խնդիրներ է լուծում ողնուղեղը: Օրինակ` երբ ձեռքը պատահաբար դիպչում է տաք արդուկին, մարդը չի հասցնում ցավ զգալ ու վախենալ, քանի որ ձեռքն ինքնիրեն արագ հետ է քաշվում: Դա տեղի է ունենում, որովհետև ձեռքի զգայուն բջիջներն ուժեղ ջերմություն են զգում և այդ մասին հաղորդում ողնուղեղին, որն  ակնթարթորեն կծկվելու հրաման է տալիս, և ձեռքն արագորեն հետ է քաշվում: Երբ ողնուղեղն այդ մասին հաղորդում է գլխուղեղին, մարդն սկսում է ցավ զգալ ու վախենալ: Կենդանիների գլխուղեղն ավելի փոքր է ու ավելի թույլ զարգացած, ուստի կարող է միայն ավելի պարզ խնդիրներ լուծել: Այս ամենից պարզ է դառնում, թե ինչ մեծ դեր է խաղում նյարդային համակարգը, և որքան կարևոր է, որ այն առողջ լինի: Այդ առումով հատկապես նուրբ է գլխուղեղը, որովհետև գլխուղեղի ծոծրակային հատվածի վնասումից կարող է խախտվել տեսողությունը, քունքի վնասվածքից՝ լսողությունը, ճակատի վնասվածքից՝ մտածողությունը և այլն: Ողնուղեղի վնասվածքից տուժում է ներքին օրգանների, ձեռքերի, մեջքի, ոտքերի աշխատանքը: Նյարդային համակարգի խախտումներ առաջացնում են նաև կենսակերպի ռեժիմի բացակայությունը, քնի խանգարումները, հաճախակի կրկնվող ուժեղ հուզումներն ու տպավորությունները: Ուստի, շատ կարևոր է ժամանակին զբոսնելը, պարապելը, սնվելը, քնելն ու վեր կենալը:



Խառը գեղձեր
1. Ենթաստամոքսային գեղձ

  
20140510195730120.gifԵնթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը:
 Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը:
2.Սեռական գեղձեր

  
Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:
zabolevanija_endokrinnoy_sistemi-07.jpg

Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում: 
Արտազատական գեղձեր
1.Արցունքագեղձ
 
aaassdfg.png
  
Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։
Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:
   
2. Թքագեղձերը

  
curiosidades-sobre-a-saliva-20.jpg
  
Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:
3. Քրտնագեղձեր
  
 1111.jpg
 
Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։ Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը, թրջում են մաշկի մակերևույթը։ 




Բջջային հյուսվածք




Комментариев нет:

Отправить комментарий