Հինգ ամիս էր ընդամենը` Օդեսայում էի, չորրորդ անգամ փոխեցի սենյակս: Փոքր ի շատե մեծքաղաքում բնակվող մենակեցի համար մի առանձին հաճույք է ստեպ—ստեպ կացարանփոխելը: Անցնելով մի թաղից մյուսը, կարծում ես մի երկրից մյուսն անցար: Նորհարևանություն, նոր միջավայր, երբեմն այլ կենցաղով ու ոգով:
Այս անգամ պիտի բնակվեի աղմկալից փողոցներից մինում, հինգ հարկանի մի տան երրորդհարկում: Տանտիրուհիս իտալուհի էր, գեր, առողջ, ամրակազմ մի այրի, մոտ հիսունտարեկան: Նրա ամուսինը եղել է իտալական օպերայի հուշարար. շատ վաղուց հայրենիքիցտեղափոխված Ռուսաստան: Մեռնելով` կնոջ և միակ դստեր համար թողել է իբրևժառանգություն հինգ նոտանի մի մեծ կապոց և իտալացի արտիստների ծանոթությունը:Այրին ապրելու ուրիշ միջոց չունենալով, պարապում էր սենյակները վարձու տալով:
Հենց առաջին օրը ծանոթացա հարևաններիս հետ: Այդ ինձ համար նոր և բավականհետաքրքրական շրջան էր: Նա բաղկացած էր մեծ մասամբ իտալացիներից: Կար և մի ռուս ուսանող ու մի հրեուհի ատամնաբույժ, բավական գեղեցիկ, թեև ոչ այնքան թարմ: Կենտրոնըկազմում էր տանտիրուհու դուստրը` շիկահեր, փղոսկրի պես փայլուն, մաքուր ատամներով ևգեղեցիկ աչքերով քսան տարեկան Լուիզան: Նա երգում էր, ուներ զորեղ և անուշ ձայն,պատրաստվում էր բեմին նվիրվելու: Գիտեր նվագել դաշնամուր, երաժշտության դասեր էրտալիս, փող ժողովում, որ գնա Իտալիա` ձայնը մշակելու:
Առաջին օրն անծանոթ շրջապատում զգացի սովորական անհարմարություն, երկրորդ օրնընտելացա, իսկ մի շաբաթ անց` բավական բարեկամացա բոլորի հետ: Մենք ճաշում էինքմիևնույն սենյակում, միաժամանակ, միևնույն սեղանի քով: Երկու ժամից սկսած մինչևերեկոյան չորս—հինգ ժամը ծիծաղ, երգ, նվագում, պար ու սրախոսություններ խառնվում էինմիմյանց և ջերմացնում տարբեր ազգերի ու դավանությունների պատկանող մարդկանցբարեկամական մթնոլորտը:
Մի օր ճաշից հետո Լուիզան նստեց դաշնամուրի քով և սկսեց նվագել ինչ—որ վալս: Բասո—կոնտատո Չելլինին գրկեց կոնտրալտո Լուկրեցիա Կաֆարելլին ու սկսեց պարել:Բարձրացավ ընդհանուր ծիծաղ, որովհետև իրավ, որ, այդ մի զվարժալի զույգ էր: Չելլինինխիստ նիհար էր և շատ բարձրահասակ: Լուկրեցիա Կաֆարելլին ընդհակառակն, խիստ գերր և կարճահասակ: Լուիզան նվագելով հանդերձ` գեղեցիկ գլուխը ձգել էր ետ և անզուսպքրքջում էր, լցնելով սենյակը իր անուշ ձայնի հյութալի հնչյուններով:
Զվարճության տաք միջոցին դռների մեջ նկատվեց ինձ համար մի անծանոթ կերպարանք: Ոչոք առաջին պահ չնկատեց նրան, բացի ինձանից, որ նստած էի դռների մոտ: Անծանոթը հենցառաջին վայրկյանից գրավեց ուշադրությունս: Ես դիտեցի նրան: Մոտ 16—17 տարեկան միպատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգկապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերովև նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրովզարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեինինչ—որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջինհայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:
—Բոն—ջուրնո,— ասաց նա, գլուխ տալով:
—Ոհո՜, արտի՜ստը,— գոչեց ամենքից առաջ բարիտոն Կավալլարոն, որ մի բարեսիրտ մարդէր` մոտ երեսուն ու հինգ տարեկան:
—Արտի՜ստը, արտի՜ստը,— կրկնեցին մյուսները:
Նույն վայրկյանին պար, նվագ ու ծիծաղ ընդհատվեցին, և բոլոր հայացքները դարձան դեպիպատանին:
—Որտե՞ղ էիր, այսքան ժամանակ չէիր երևում,— հարցրեց Կավալլարոն:
—Սպասեցե՛ք, նա տխուր է,— գոչեց Լուիզան և մոտեցավ պատանուն,— էլի ի՞նչ է պատահել,ինչո՞ւ չես մտնում:
—Որտե՞ղ է սինյորա Ստեֆանիան,— հարցրեց պատանին:
Նրա ձայնը հուզված էր, դողում էր: Այդ ձայնի մեջ կար մի սրտաշարժ շեշտ, որարտահայտում էր հեզության հետ և թախիծ:
—Աա՜, հասկացա,— ասաց Լուիզան,— էլի մայրդ երևի հիվանդ է: Խեղճ պատանի, դուսլանում ես երկինք, նա կպած է երկրին...
—Սինյորինա Լուիզա, ես ձեզ խնդրում եմ ինձ չխղճալ,— գոչեց պատանին վիրավորված,—Սինյորա Ստեֆանիան այստե՞ղ է:
—Մայրս խոհանոցումն է:
Պատանին գլուխ տվեց շնորհալի ձևով ու հեռացավ:
—Նա չափազանց տխուր էր,— ասաց Կավալլարոն,— անշուշտ մայրը այս անգամ ծանրհիվանդ է:
—Չեմ կարծում,— նկատեց Լուիզան,— այդ կինը միշտ հիվանդանում է որդուն տանջելուհամար: Խեղճ պատանի...
—Խեղճ,— կրկնեց ռուս ուսանողը կծու հեգնությամբ,— բայց նա չի ուզում, որ դուք նրանխղճաք, սինյորինա Լուիզա: Տեսա՞ք ինչպես վիրավորվեց:
—Նա հպարտ է ինչպես իսպանական գրանտ,— ասավ Կավալլարոն, յուր բարի աչքերըթանձր ունքերի տակից դարձնելով դեպի ինձ,— և հպարտությունը սազում է նրահեզությանը: Սինյոր, նրա կերպարանքն ինձ միշտ հիշեցնում է իմ եղբորը: Տաղանդավորջութակահար էր, մեռավ քսան տարեկան հասակում թևերիս վրա:
—Դուք ճանաչո՞ւմ եք Լևոնին,— դիմեց ինձ օրիորդ Ռաիսան` հրեուհի ատամնաբույժը:
—Ո՞չ: Երևակայեցեք, հարևաններ, պարոնը մեր արտիստին չի ճանաչում:
—Օ՜օ, այդ աններելի է,— գոչեցին Լուիզան և Լուկրեցիա Կաֆարելլին:
—Իմ կարծիքով,— ասաց Կավալլարոն,— ով գեղարվեստասեր է, իրավունք չունի Լևոնինչճանաչելու: Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբարտիստ:
Իմ հետաքրքրությունը բոլորովին գրգռվեց: Ո՞վ է վերջապես այդ մանուկը, որ այդքան գրավելէ հարևաններիս համակրանքը:
—Եթե կամենում եք, իսկույն կծանոթանաք,— ասաց Լուիզան,— արժե այցելել նրան յուրապարանքում: Գիտե՜ք ինչ,— դարձավ նա ընդհանուրին,— վատ չի լինի, եթե խմբովի գնանքմեր արտիստի հիվանդ մորը տեսնելու: Այո՜, վատ չի լինի... Ես գնում եմ, ով ուզում է թողհետևի ինձ:
Комментариев нет:
Отправить комментарий