понедельник, 26 сентября 2016 г.

Շիրվանզադե "Արտիստը" Հինգերորդ մաս

Ճաշի միջոցին պատմեցի նրա տարօրինակ տրամադրության մասին: Լուիզան լսեց լարված ուշադրությամբ: Նրան նկատելու չափ շփոթեցրեց այն, ինչ որ Լևոնն ասել էր “Մադրիդի շրջմոլիկի” մասին: Կավալլարոն խորհրդավար ժպտում էր և գլխով հանդիմանականշարժումներ անում, Լուիզայի աչքերին նայելով: Ուսանողը նկատեց, թե Լևոնն աննորմալ էակ է, մի տեսակ հոգեկան հիվանդ: Նրա հասակի ու զգացումների մեջ չկահամերաշխություն: Իսկ ուղեղը զարգանում է անկանոն: Այս նկատողությունը չափազանց վրդովեցրեց Կավալլարոյին: Չխնայելով ռուս լեզվի քերականական կանոնները, նա սկսեցհակաճառել:
- Հոգեկան հիվանդ, հոգեկան հիվանդ, վերջին ժամանակ կարծես գիտությունները հենց նրահամար են սովորում, որ բոլոր տաղանդավոր մարդկանց հիվանդ համարեն: 
Ոչ, պարոններ,իսկական հոգեկան առողջները հենց Լևոններն են: Միայն նրանք դժբախտ են սինյոր ստուդենտ, հասկանո՞ւմ եք, դժբախտ, որ չեն ծնված կյանքի բարեհաջող պայմաններում:Փոխանակ գիտականորեն բացատրելու այդ պատանիների հոգին, օգնեցեք նրանց, ահա ինչ:
Մի թողեք ադամանդը փողոցի ցեխի մեջ: Ափսոս է Լևոնը:
- Նա օրեցօր հալվում է մոմի պես, - շարունակեց Կավալլարոն կարեկցաբար, - նրա կազմընուրբ է, չի կարող դիմանալ այդ տեսակ ապրուստի: Երբեմն գիշերը, հազիվ անկողին պառկած, վեր է կենում, գնում կանգնում է կասի առջև, առանց վերարկուի, մի քանի կոպեկ վաստակելու համար: Վաստակածի մի մասն էլ թատրոնի վրա է ծախսում: Ահա վաղը սինյորա Բարբինիի բենեֆիսն է: Դա նրա ամենասիրելի երգչուհին է: Համոզված եմ, որ այժ միրան տանջում է, որպեսզի կարողանա որևէ կերպ վաղվա ցույցերը գեղեցկացնել…
-  Հետևյալ երեկո ես թատրոնում էի: Նստած մի բարեկամ ընտանիքի հետ օթնյակներից մեկում, նայում էի դեպի վերնահարկ: Բազմաթիվ գլուխների մեջ, վերջապես, տեսա Լևոնին:Արմունկները պատնեշին հենած, գլուխն ափերի մեջ բռնած, աչքերը հառել էր բեմին: Նրա միկողմում կանգնած էր բանաստեղծ Չաուշենկոն, մյուս կողմում` Իցկո Մարգուլիսը:
Երբ բեմի վրա երևաց երգչուհի Բարբինին, Լևոնը գլուխը բարձրացրեց և ամենից առաջծափահարեց: Նրան հետևեցին Չաուշենկոն և Իցկոն, հետո վերնահարկի մի մասը: Նույնվայրկյանին մի քանի տասնյակ ձեռներ ձգեցին բեմի վրա ինչ-որ սպիտակ ու կարմիրծաղիկներ, նաև թղթի թերթիկեր: Գոյացավ մի ֆանտաստիկ անձրև: Պարտերն ակամահափշտակվեց, և ամբողջ հինգ րոպե թատրոնը թնդում էր բուռն ծափահարություններից:Վերցնելով յուր գլխին տեղացող անձրևից մի կաթիլ` մի ծաղիկ, երգչուհին սեղմեց սրտին,անդադար գլուխ տալով աջ ու ձախ, հետո աչքերը բարձրացրեց դեպի վերնահարկ և օդային համբույրներ ուղղեց պատանի երկրպագուներին: Այս ավելի ոգևորեց նրանց և ավելի զորացրեց աղաղակներն ու ծափերը:
Լևոնը յուր մարմնի կիսով դուրս էր եկել պատնեշի ետևից: Կարծես ձգտում էր ծաղիկների հետ ընկնել երգչուհու ոտների տակ իբրև կենդանի զոհ գեղարվեստի:
Անցավ առաջին գործողությունը, երկրորդը, երրորդը: Լևոնի ոգևորությունը սաստկանում էր երգչուհու հաջողության հետ զուգընթաց:
Նա մերթ ծափահարում էր, ձեռները գլխից վեր բարձրացրած, մերթ աղաղակում. Էվիվա,բրավա, բրավի սսիմա”…
Վերջին գործողության կեսում Լևոնը հանկարծ չքացավ Չաուշենկոյի և Իցկոյի հետ, մինչև ներկայացման վերջը չերևաց այլևս:
Դուրս գալով խուռն բազմության հետ փողոց, տեսա հետևյալը:
Թվով երեսուն-քառասուն ոստիկաններ կազմել էին մի ընդարձակ շրջան` հեղեղված էլեկտրական ահագին լապտերների առատ լույսով: Թատրոնից դուրս եկողները հավաքվում էին շրջանի ետևում: Մուտքի մոտ մի կողմում խռնված էին հարյուրի չափ համալսարանական ուսանողներ, մյուս կողմում կանգնած էին երկու կանոնավոր շարքերի բաժանված մի խումբ պատանիներ տասնհինգից մինչև քսան տարեկան:
Ուսանողներից մի տասը հոգի ձեռներում բռնած էին մի-մի փոքրիկ փունջ ծաղիկների, իսկ պատանիները` մի-մի վառ կերոն:
Տեսարանը գեղեցիկ էր, հետաքրքրական: Գիտեի, որ Լևոնը հետին դեր չի կատարում նրա մեջ: Քաշվեցի մի կողմ և աչքերով որոնեցի նրան: Դժվար չէր գտնելը: Նա կանգնած էր պատանիների շարքերից մեկի գլխին, ձեռքին մի երկայն ձող, որի ծայրում վառվում էր հաստ մոմի կտորը: Ցուրտ չէ՞ր զգում նա առանց վերարկուի, նույնիսկ առանց կրկնակոշիկների,յուր բարակ պիջակում: Երևի չէր զգում, թեև եղանակը բավական ցուրտ էր: Նահափշտակված էր յուր դերով, աշխատում էր կարգ պահպանել պատանիների շարքում:Կերոնների հրեղեն լեզվակները էլեկտրական ահագին լապտերների լուսո ներքո ներկայացնում էին դեղնագույն աղոտ բծեր` տկար, որպես աստղերը լուսնյակ երեկո:
Լևոնի նիհար դեմքը ստացել էր մի տեսակ բաց-մանիշակագույն երանգ: Նա հիշեցնում էր դեկադենտ նկարչի քմահաճ վրձինի տարօրինակ ստեղծագործություն:
Սակայն այդ հիվանդոտ դեմքի վրա աչքերը փայլում էին հղկած պողպատի պես: Չորս կողմից էլեկտրականությամբ հեղեղված` նրա մարմինը գետնի վրա չէր ձգում ստվեր. նա ինքը,կարծես ստվեր լիներ: Նրա շարժումները արագ էին, ջղաձգական, լի ավյունով: Երբ խոսում էր, նույնիսկ հեռվից ինձ թվում էր, որ խոսում են նրա բոլոր նյարդերը, սրտի բոլոր թելերը:Ահագին բազմության մեջ ձայնն ինձ չէր հասնում, բայց գրազ կգայի, որ այդ ձայնը դողում էր հոգեկան բարձր հաճույքից յուր բոլոր ելևէջներով: Լևոնը երջանիկ էր:
Երբ երգչուհին դուրս եկավ թատրոնից երկրպագուներով շրջապատված, Իցկո Մարգուլիսնամենից առաջ աղաղակեց. “ուռռա”: Չաուշենկոն, գավազանով ետ հրելով նրան, մոտեցավերգչուհուն ու տվեց նրան յուր ձեռքի թաթը: Անշուշտ, այդ նրա ոտանավորն էր, հատկապեսօրվա առիթով գրված:
Լևոնը գդակը վերցրեց և օդը գցեց: Նրա թանձր մազերից երկու շերտ ընկան նուրբ ճակատիվրա: Նրա օրինակին հետևեց պատանիների ամբողջ խումբը: Երևան եկավ Չաուշենկոյի նեղ,երկայնաձև գլուխը, հարթ, նոսր մազերով:
Եվ կիսամերկ, կիսաքաղցած պատանիների տհաս ձայները`”բրավա, բրավի սսիմա”,խառնվելով միմյանց, կարծես, սառեցին ձմեռային օդում: Այդ վայրկյանին ես անիծեցի մտքումս երջանիկ երգչուհուն, որ թեկուզ ակամա, խելքից հանել էր այդ մատաղահաս էակներին և վտանգի էր ենթարկում նրանց կյանքը, ով գիտե, գուցե և հոգին:
Մի՞թե, արդարև, գեղարվեստն այնքան անողոք է յուր բարձրության վրա, որ յուր առջև ծունկ է չոքեցնել տալիս նույնիսկ անմեղությանը:
Երբ երգչուհին մոտեցավ թատրոնի առջև սպասող փառահեղ կառքին, մի քանի զույգ ձեռներսկսեցին արձակել ձիերը: Կարծես թե Լևոնն է սկզբնապատճառը և շտապեցի մտքումսհայհոյել բարեկամիս: Սակայն դեռ լավ չէի ճանաչում նրան: Նայեցի` չկար ոչ լծվողների և ոչլծողների մեջ: Դրանք բացառապես ուսանողներ էին, որոնց թեթևամտությունը, երևի,անասնության էր հասնում:
Լևոնի խումբն աջ ու ահյակ ուղեկցում էր կառքին` վառ կերոններով: Երգչուհին մեկ-մեկընդունում էր ուսանողներից փնջերը, փետում ու ծաղիկները սփռում պատանիների վրա, իսկուսանողներին վարձատրում էր օդային համբույրներով:
Ճեղքելով ամբոխը, ես մոտեցա բարեկամիս:
-   Ա, դուք է՞լ այստեղ եք, - գոչեց նա, հևալով, - լսեցի՞ք, ինչպես երգեց, լսեցի՞ք…
-   Այո, Լևոն, հիանալի երգեց: Բայց այդ ուսանողները… Ի՞նչ են անում… Մի՞թե դու հավանում ես այդպիսի ցույցեր:
-Աստված մի արասցե:
-Մենք անասուններ չենք, - ասաց Իցկո Մարգուլիսը:
-   Այո, մենք մարդիկ ենք, - գոչեց Չաուշենկոն վրդովված, - էյ, պարոնայք ստուդենտներ, միձգեք ձեր մունդիրի վարկը, էյ, պարոններ, ամոթ է…
 -  Մտիկ արեք, - գոչեց Լևոնը, - ինքն էլ չի հավանում, ուզում է իջնել կառքից…
Բայց ոչ չի իջնում… Ա… Վիտյա, Պետրո, Մերգել, Խայս, հանգցրեք կերոնները… Ոչ, ոչ,ոչ,սպասեցեք… Նա իջնում է կառքից… Իջավ, իջավ… Ձիերը լծում են… Կարի սսիմա, կեցցե Բարբինի, էվիվա, բրավա, բրավի սսիմա, առաջ, առաջ…
Եվ, կերոնը բարձրացրած, աղաղակելով, չքացավ ամբոխի մեջ, յուր հրեա և հույն ընկերներիհետ… Նրան հետևեց Չաուշենկոն, լայն վերարկուի փեշերը օդի մեջ ֆռֆռացնելովպատառոտված առագաստների պես…
Ես տուն վերադարձա ծանր տպավորության տակ: Այդ գիշեր երազումս տեսա Լևոնի հորը:Թշվառ վարսավիր: Նա հարբած, կեղտոտ ու պատառոտված հագուստում շնթռկել էրթատրոնի մուտքի առջև: Անցորդները հեգնում ու ծիծաղում էին նրա անհույս սերը, որ ովգիտե, գուցե առաջացել էր գեղարվեստի սիրուց: Այսպես էի ես միշտ պատկերացնումվարսավիրին, այսպես էլ տեսա նրան երազումս…
Զարթնելով, փափագ զգացի Լևոնին տեսնելու: Բարձրացա վերև: Տանը չէր: Մայրն ինձհանդիպեց արտասուքը աչքերին և գանգատվեց, թե գիշերը տուն է վերադարձել երեք ժամին:Այսօր զարթնել է թե չէ, իսկույն տնից դուրս է եկել:
-   Պարոն, - աղերսեց այրին, - դուք կարող եք նրան խելքի բերել: Նա սիրում է ձեզ, կլսե ձերխոսքերը: Նա գնում է հոր ճանապարհով: Վերջն իրան հարբեցողության կտա և շան պեսկթավալվի փողոցներում:
-Նա այդ չի անիլ, խելոք է:
- Ախ, պարոն, կարծում եք հայրը հիմա՞ր էր: Ոչ, նա էլ խելոք էր: Բայց խելքից հանեցին, օրսսևացրին: Ամուսնուս ձեռքիցս խլեցին, չեմ ուզում որդուս էլ խլեն… Պարոն, օգնեցեք, ես մայրեմ, հասկանո՞ւմ եք, մայր…
Այո, մայր էր այդ կինը, գիտեի, որ սիրում էր որդուն ու տանջվում նրա պատճառով: Այժմխղճում ու մինչև անգամ ցավակցում էի նրան, բայց դարձյալ անախորժ էին նրա անվերջգանգատները, նրա եսամոլ հոգացողությունը որդու համար:
Կեսօրից հետո կրկին բարձրացա վերև: Այս անգամ Լևոնը տանն էր, բայց անկողնումպառկած: Նրա վտիտ այտերի վրա նշմարեցի անսովոր կարմրություն: Բռնեցի բազուկը.երակը զարկում էր ուժգին: Անշուշտ երեկ մրսել էր: Բայց չէր հանձն առնում հիվանդությունը:Նա ուրախ էր և, օգտվելով մոր բացակայությունից, հայտնեց յուր ուրախության պատճառը:Բարձի տակից հանեց մի լուսանկար և, ցույց տալով հարցրեց.
-   Ճանաչո՞ւմ եք:
-   Այդ երեկվա երջանիկ երգչուհու լուսանկարն էր:
“Իմ սիրելի արտիստին”, կարդացի լուսանկարի ճակատին:
- Ամենքն էլ ինձ արտիստ են կոչում, - ասաց Լևոնը, - չգիտեմ ինչու: Այսօր գնացել էի նրանշնորհավորելու երեկվա հաջողության համար… Ծաղիկներ էի տարել: Հրավիրեց ներս,կոֆեով հյուրասիրեց: Բավական խոսեցինք… հարցնում էր` ինչքան եմ վաստակում: Խաբեցի,ասացի` հայրս ժառանգություն է թողել: Վախենում էի, որ փող առաջարկի ինձ:
Նա նվիրեց ինձ յուր լուսանկարը: 
Ես համբուրեցի նրա ձեռքը, նա էլ իմ ճակատը: Օ, սինյոր, ես շատ երգչուհիներից ունեմայդպիսի նվերներ, ահա, այն ալբոմը լիքն է…
Եվ այս վարձատրությամբ նա գոհ ու երջանիկ էր:
-  Բայց ես մի լուսանկար ունեմ, - շարունակեց նա, - ալբոմում չեմ պահում: Մայրս սպառնումէ բոլորն այրել, վախենում եմ այս մեկն էլ այրի… իսկույն ցույց կտամ…
Նա բարձրացավ տեղից, պիջակի գրպանից հանեց մի ծրար, ծրարի միջից թանկագինլուսանկարը: Ես կարդացի հետևյալ մակագիրը. “Իմ ապագա երկրպագուին – Լուիզա”:
-  Օհ, ճիշտ է, բոլորովին ճիշտ, սինյոր: Ես նրա ապագա երկրպագուն կլինեմ: Լուիզանփայլուն ապագա ունի, կտեսնեք, սինյոր, կտեսնեք… Բայց այս ի՞նչ է, գլուխս պտտեց,պառկեմ…
Երբ տիկին Ալմաստը – Լևոնի մայրը – ներս մտավ, խորհուրդ տվեցի բժիշկ հրավիրել: Լևոնըգլուխը բարձրացրեց, նստեց անկողնում: Ի՞նչ բժիշկ, ո՞վ է հիվանդ, հարկավեր չէ բժիշկ… Եսհասկացա նրա միտքը, վախենում էր, որ բժիշկն արգելի նրան տնից դուրս գալու:
Երեկոյան յոթ ժամին երրորդ անգամ բարձրացա վերև և նրան չտեսա:
Տիկին Ալմաստն ասաց, թե իմ դուրս գալուց հետո թաքուն հագնվել է ու փախել…
Անմիտ պատանի. նա վտանգի է ենթարկում յուր կյանքը: Ես իսկույն դուրս եկա փողոց,գիտեի ուր կարող է լինել: Հանդիպեցի նրան թատրոնի մուտքի առջև:
- Պարոններ, չե՞ք կամենում պրոգրամ գնել, - դիմում էր նա անցորդներին, առաջարկելովնույն օրվա ներկայացման ծրագիրը:
-  Մարդիկ անցնում էին անտարբեր, անգամ չնայելով նրան, իսկ ոմանք կոպտությամբ գոռումէին “գնա, կորիր”: Եվ Լևոնի հպարտ հոգին կրում էր այդ վիրավորանքները համբերությամբ:Իմ սիրտը մորմոքվեց, երբ նայեցի նրա կապտած դեմքին:
- Գնա տուն, գնա, - խնդրեցի ես, - դու բոլորովին հիվանդ ես…
- Ով ասաց հիվանդ եմ: Մա՞յրս: Նա միշտ կամ իրան է հիվանդ երևակայում, կամ ինձ: Այսերեկո նոր օպերա է ներկայացվում, ես տուն գնամ: Ոչ, սինյոր, ահա իմ տունը…
Նա ցույց տվեց թատրոնը և ժպտալով հեռացավ: Հեռվից լսում էի նրա ձայնը.
-  Պարոն, պրոգրամ, պրոգրամ, չե՞ք կամենում, նոր օպերա է, հետաքրքրական, պրոգրամ,հատը տասը կոպեկ…
Մյուս օրն առավոտյան դարձյալ բարձրացա վերև և էլի նրան անկողնում տեսա:
Միևնույն տանը բնակվում էր մի հրեա բժիշկ: Շտապեցի նրան  հրավիրել: Քննեց հիվանդին,գրեց ինչ-որ դեղ: Երկու օր հազիվ կարողավանք Լևոնին տանը պահել, երկրորդ երեկո լացեղավ, երբ արգելեցինք թատրոն գնալ: Բարեբախտաբար, երրորդ օրը տաքությունն անցավ:

Комментариев нет:

Отправить комментарий