Իմ հարևան արտիստները հենց մեծ պասի առաջին օրն ուղևորվեցին իրենց հայրենիքը: Այդօրը տխուր էր ոչ միայն Լևոնի, այլև ինձ համար, այնքան արդեն վարժվել էի հարևաններիսշրջանին:
Մենք մինչև կայարան ուղեկցեցինք իտալացիներին: Հրաժեշտ տալիս` Կավալլարոն երեքանգամ բարեկամաբար համբուրվեց Լևոնի հետ…
Հենց նույն օրը Լուիզան ինձ ասաց, թե ինքն էլ ամենաուշը մի ամսից ուղևորվելու է Իտալիա:Հարցը վճռված էր. սինյորա Ստեֆանիան վաղուց էր հաշտվել աղջկանից բաժանվելու մտքիհետ:
Երբ հայտնեցի Լևոնին Լուիզայի ուղևորության մոտալուտ ժամանակը, ինձ այնպես թվաց, որլուրը նրա վրա առանձին տպավորություն չգործեց: Գուցե այդ նրանից էր, որ նույն օրերը նաառհասարակ շատ տխուր էր տրամադրված: Մեծ պասի առաջին շաբաթն էր, թատրոններըփակ էին: Լևոնն ամեն օր գնում էր քաղաքային թատրոնի շուրջը գտնվող գեղեցիկ պարտեզը,նստում այնտեղ ու նայում հսկայական շինությանը: Հետո գլուխը կրծքին թեքած, ով գիտե ինչխորհրդածությունների մեջ, վերադառնում էր տուն:
Նա նորոգել էր տվել մոր ձեռքով լուսամուտից փողոց շպրտված կիթառը, նվագում էր:Երբեմն գալիս էր ինձ մոտ և իմ առաջարկությամբ մանդոլինա նվագում: Մի անգամթախանձեցի նրան կրկնել “Մադրիդի շրջմոլիկը”. մերժեց:
Օպերային փոխարինեց դրաման: Մեծ պասի առաջին կիրակուց սկսվեցին ներկայացումները:
Լևոնը մտավ յուր դերի մեջ, բայց ոչ նախկին սիրով, դրաման օպերայի չափ չէր սիրում,մանավանդ որ եկվոր խմբի մեջ չկային գրավիչ ուժեր: Սակայն պատանուն պաշարել էր միուրիշ տեսակ աշխույժ, որ ինձ անհանգստացնում էր: Նա ամեն օր գալիս էր ինձ մոտ,վերցնում մանդոլինան, նստում լուսամուտի մոտ, նվագում Մադրիդի շրջմոլիկը: Երբեմնհանկարծ ընդհատում էր նվագը, մանդոլինան շտապով դնում էր սեղանի վրա ու դուրսվազում: Նա գնում էր Լուիզայի մոտ, նստում և երկար ու երկար հարցուփորձ անումառաջիկա ճամփորդության մասին: Եվ բարեսիրտ Լուիզան երբեք չէր ձանձրանում նրահարցերից, որովհետև նրա համար հաճելի էր խոսել յուր ապագայի մասին:
- Գիտե՞ք, - դարձավ ինձ մի անգամ Ռաիսան, - նա ուղղակի սիրահարված է Լուիզայի վրա:Այո, կարող եմ երդվել, որ սիրահարված է:
- Զգույշ եղեք օրիորդ, - ասացի ես, - Լևոնը կլսի ու կվշտանա:
Ես հիշեցի թշվառ վարսավիրին և վախեցա` միգուցե որդին ենթարկվի հոր վիճակին: Բայցբարեբախտաբար, Լուիզայի շրջապատողներն ավելի խելացի էին, քան այն երգչուհուշրջանը, որի վրա սիրահարված էր եղել վարսավիրը: Ռաիսան խոսք տվեց ինձ այլևս չխոսելԼևոնի նվիրական զգացմունքների մասին… Հասավ վերջապես, օրիորդի ուղևորության օրը:
Մի շաբաթ էր, Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես ինքն էրպատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում, զվարճախոսում:
Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համար: Ուղևորության նախընթաց երեկոԼուիզան, ցույց տալով մի արծաթե գրչակոթ, ասաց.
Տեսեք ի՞նչ խելագարություն է արել ձեր հայրենակիցը: Չէ՞ որ այս նրա մի շաբաթվաաշխատանքի վարձն է:
- Նա նվիրել է ձեզ այդ գրիչը, որ նամակներ գրեք իրեն, - ասացի ես:
- Այո, և ես կգրեմ նրան: Խնդրեցի նրան ետ վերցնել նվերը, վիրավորվեց, քիչ մնաց լաց լինի:
Գնացքն ուղևորվում էր առավոտյան տասը ժամին: Մենք սինյորա Ստեֆանիայի բոլորկենողներս, գնացինք կայարան Լուիզային ճանապարհ դնելու: Կարծում էի, Լևոնն ամենիցառաջ եկած կլիներ այնտեղ: Սակայն նա չկար և չերևաց երկար ժամանակ: Այս անսպասելիէր. ի՞նչ կարող էր խանգարել նրան վերջին անգամ տեսնելու Լուիզային:
Սինյորա Ստեֆանիան ինձ հաղորդեց, թե Կավալլարոյից մի շատ սիրալիր նամակ է ստացել:Երգիչն ուրախությամբ հանձն է առնում հոգալ Իտալիայում Լուիզայի մասին, ղեկավարելնրա առաջին քայլերը:
- Նա շատ ազնիվ մարդ է, - ավելացրեց տանտիրուհիս ուրախ-ուրախ, - հարազատ եղբորպես կնայի Լուիզային: Ես աղջկանս բաց չէի թողնիլ, եթե չլիներ Կավալլարոն…
- Երբեք Լուիզային այնչափ զվարթ ու զվարճախոս չէի տեսել, որչափ այդ օրը, չնայելով, որմինչև կայարան գնալն երկու անգամ արտասվել էր մորից բաժանվելու պատճառով: Միվայրկյան անգամ չէր հանգստանում, թռչկոտում էր ինչպես յոթ տարեկան աղջիկ, քրքջում էր,հրճվում յուր ճամփորդությամբ: Ամենքիս հետ կատակներ էր անում և բոլորին խոստանումառանձին-առանձին նամակ գրել: Նա լի էր ապագայի վերաբերմամբ քաղցր հույսերով և այդհույսերը չէր թաքցնում մեզանից: Մի երկու տարուց հետո նա կվերադառնա մշակված,կատարելագործված ձայնով, կսկսի երգել օպերայում: Տեսեք, ինչպիսի՞ հաջողությունկունենա, որքան երկրպագուներ:
- “Իսկ նա՞, - անցավ մտքովս ակամա, նրա մասին չե՞ս մտածում”:
- Բայց ուր է Լևոնը, - հարցրեց Լուիզան հանկարծ, կարծես գուշակելով իմ միտքը, - ահիմացա, ինչու համար է ուշանում: Ռիշելիեի փողոցով անցնելիս տեսա նրան ծաղկավաճառիխանութում: Այդ պատանու սիրտը օվկիանոս է, ընդարձակ… Ահա նա, գալիս է…Տեսեք` ինչ էբերում, չէ՞ի ասում… Անուղղելի է…
Ճեղքելով կայարանի ամբոխը, Լևոնը մոտեցավ մեզ մի գեղեցիկ փունջ ձեռքին: Շատ վազելուցքրտնել էր ու սաստիկ հևում էր:
Դիմելով ուղղակի Լուիզային, գդակը վերցրեց և գլուխ տալով փունջը ներկայացրեց:
Արդեն լավ ճանաչելով նրան, ես վախեցա միայն մի բանից` Լուիզայի հանդիմանությունից:
Եթե օրիորդն ամենաթեթև ակնարկն անգամ աներ, թե այդպիսի մի նվեր բոլորովին չիհամապատասխանում Լևոնի աղքատ գրպանին, գիտեի, պիտի չարաչար վիրավորեր նրան:Բայց նա նրբազգաց գտնվեց, իսկույն ըմբռնեց Լևոնի հոգեբանությունը և այնպես հայտնեցյուր շնորհակալությունը, այնպես ժպտաց, հոտ քաշելով փնջից, այնպես գովեց նվերը, որպատանու այտերը կարմրեցին ներքին հաճույքից:
Այդչափ սրտագետ չգտնվեց Ռաիսան, նա հարցրեց Լուիզային.
-Կավալլարոն քեզ դիմավորելո՞ւ է Միլանում:
-Այո, - պատասխանեց սինյորա Ստեֆանիան:
- Մի՞թե նա այնտեղ է, - հարցրեց Լևոնը հուզված, դողդոջուն ձայնով:
- Նա եկել է Միլան հատկապես Լուիզային դիմավորելու համար, - պատասխանեց սինյորաՍտեֆանիան մի առանձին հաճույքով:
Այն հոգեկան հաճույքը, որ մի ժպիտով Լուիզան պատճառել էր Լևոնին, վայրկենաբարչքացավ, տեղի տալով գաղտնի նախանձի կրծող կրքին:
Բայց Լևոնը գիտեր զսպել իրան չափահաս տղամարդի պես: Նա ասաց.
- Այդ լավ է: Սինյոր Կավալլարոն կօգնի սինյորինա Լուիզային:
Երկրորդ զանգի միջոցին Լուիզան սկսեց վերջին հրաժեշտը տալ: Նա արավ ավելի, քանկարելի էր սպասել նույնիսկ յուր նման մի բարի, հասարակ և պարզասիրտ օրիորդից, որվարակված չէր նախապաշարումներով:
Ազատվելով մոր գրկից, ամենից առաջ Լևոնի ձեռն առավ և…համբուրվեց նրա հետ պարզընկերական կերպով: Հետո, շտապ-շտապ սեղմելով մեր ձեռները, փունջը ձեռին բարձրացավկառախումբ:
Ես դիտում էի Լևոնին: Նա բևեռվել էր նույն տեղում, ուր արժանացավ Լուիզայի հրաժեշտիհամբույրին, և նայում էր այն լուսամուտին, ուր պիտի երևար օրիորդը: Բնազդաբար բռնեցինրա թևից և մի փոքր հեռացրի կառախմբից…
Ահա երևաց Լուիզայի զվարթ դեմքը լուսամուտից: Նա օդային համբույրներ էր ուղարկումմեզ: Մի քանի րոպե ևս և լսվեց երրորդ զանգը, ու կառախումբը կամացուկ շարժվեց, այնպեսանաղմուկ, որ կարծես նավ էր լողում: Այն ժամանակ միայն Լևոնը սթափվեց և գլխարկըբարձրացնելով, գոչեց իտալերեն.
-Բարի ճանապարհ… Ցտեսություն… Շուտով…
Տուն վերադարձանք երկուսս միասին ձիաքարշով: Ճանապարհին Լևոնը մի բառ անգամչարտասանեց: Լուռ էի և ես, չէի կամենում ընդհատել նրա մտքերի թելը: Թե նա տանջվումէր` այս պարզ էր ինձ համար, թե նա երջանիկ է Լուիզայի համբույրով` այս էլ երևում էր:
Բայց թե ի՞նչ էր մտածում` այս չիմացա. երևում էր միայն, որ նրան զբաղեցնողը սովորականմի միտք չէ…
Ես հրավիրեցի նրան սենյակս: Ինչ-որ պատճառով հրաժարվեց գալ:
Արագ-արագ բարձրանալով վերև, չքացավ հինգերորդ հարկի բարձրության մեջ:
Այդ օրից ավելի քան մի շաբաթ անցավ, ես նրան չտեսա:
Ինքը չէր գալիս սենյակ, իսկ ես բարձրանում էի վերև և միայն մորը հանդիպում:
- Ուշ գիշերին տուն է գալիս, երբ ես քնած եմ, առավոտը գնում է, երբ քնած եմ: Բայց լավորդի է, ամեն օր սեղանի վրա թողնում է հիսուն կոպեկ ողորմություն… անիծվի նա…
- Տիկին, - գոչեցի ես բարկացած, բոլորովին համբերությունից դուրս գալով այրու անվերջանեծքներից, - նա ձեր ծախքը տալիս է, հերիք է, էլ ի՞նչ եք ուզում…
Խեղճ կինն ապշած նայեց երեսիս ու մի քայլ հեռու դրեց: Երևի, շատ էի բարկացած, և նա չէրսպասում իմ կողմից այդչափ կոպտություն: Ես զղջացի, ինչ և լիներ, նա դժբախտ էր, գոնեայդպես էր համարում իրեն:
- Հետաքրքրվե՞լ եք, արդյոք, ուր է գնում ամեն օր, - հարցրի ես, ձայնս մեղմացնելով:
- Շատ էլ հետաքրքրվում եմ, որ չի ասո՞ւմ: Կիթառն էլ ամեն օր հետը տանում է: Բայց եսկիմանամ` ուր է գնում, կիմանամ, չեմ թողնի, որ կորչի հոր պես…
Զարամանալին այն էր, որ թատրոնների շուրջն էլ չէի հանդիպում Լևոնին: Եսկատարելապես տխրում էի առանց նրան, մանավանդ որ սինյորա Ստեֆանիայիսեղանատունը զրկվել էր իր հրապույրից: Այնտեղ այլևս չէին հիշում Լուիզայի մետաղայինձայնն ու վարակիչ ծիծաղը: Սինյորա Ստեֆանիան նրա ուղևորվելու հենց երկրորդ օրըդաշնամուրը վերադարձրել էր երաժշտական խանութ, ուսկից վերցրած էր ամսավարձով:
Չկար ոչ նվագող, ոչ երգող, ոչ ծիծաղող: Ռաիսան և ուսանողը մտերմացել էին ու զբաղվածէին իրանց մտերմությամբ: Ավարտելով ճաշը, նրանք շտապում էին հեռանալ իրենցսենյակները:
Ես ուրախությամբ կտեղափոխվեի մի ուրիշ բնակարան, եթե չվնասեի սինյորա Ստեֆանիայիդրությունը: Նրա սենյակների մեծ մասը դատարկ էր, եթե ես էլ գնայի, խեղճ կինը պիտիտուժեր:
Մի անգամ ճաշից հետո բուլվարումն էի: Այստեղ բացվում էր Օդեսայի գեղեցիկտեսարաններից մեկը: Մոտ երկու հարյուր ոտնաչափ բարձրությունից երևում են ամբողջնավահանգիստն ու ծովածոցը իրանց հազարավոր նավերով: Ես վաղուց էի կշտացել այդտեսարանից: Նստած ամբոխից հեռու մի առանձին նստարանի վրա` երաժշտություն էի լսում:Ակամա հիշում էի Լևոնի մանդոլինան, որ տասն օր էր որբացել էր սեղանիս վրա: “Ո՞ւր է նաայժմ, - հարցնում էի ինքս ինձ, և հարցը մնում էր հարց:
- Բոնժուր, մոսյո, - լսեցի մի թույլ թոքախտավոր ձայն:
Գլուխս բարցրացրի և իմ առջև տեսա Չաուշենկոյին Իցկո Մարգուլիսի հետ: Այսհանդիպումն ինձ ուրախացրեց: Ես սեղմեցի նրանց ձեռը և իսկույն հարցրի Լևոնի մասին:
Չաուշենկոն հաստ գավազանը բարձացրեց լայն վերարկուի տակից և, ցույց տալովնավահանգիստը, թատրոնական եղանակով ասաց.
- Այնտեղ է:
- Չաուշենկո, ինչո՞ւ այսօր ձևերդ տրագիկական են, ասաց Իցկոն:
- Որովհետև, սիրելի ջհուդիկս, այնտեղ է կատարվում կյանքի տրագեդիան: Մարդիկտանջվում են ու մեռնում խավարի մեջ: Գնանք, տար ինձ այնտեղ, Իցկո: Չաուշենկոնարիստոկրատ բանաստեղծներից չէ, որոնք խորշում են ամբոխից: Մաքսիմ Գորկիիգրածները չես կարդացել, Չաուշենկոյինը կկարդաս: Ութ տարի ուսումնասիրել եմարճիճային աշխարհը. այժմ ուզում եմ ուսումնասիրել նավահանգստի ամբոխը: Գնանք,պարոն, - դարձավ նա ինձ, - դուք էլ գրող եք, գնանք, մի ամաչեք:
- Գնանք, ուր ուզում եք, միայն թե Լևոնին ցույց տվեք:
- Իցկոն մեզ կառաջնորդի: Նա խավարի ծնունդ է: Հայրը նավահանգստում հին լաթեր ուերկաթ է ժողովում պիտի իմանա խավար աշխարհի բոլոր խորշերը յուր ձեռի ափի պես:
- Իսկ դու պիտի լուսավորես այդ խավար աշխարհը, ահա դրանցով, - ասաց Իցկոն,զարկելով բանաստեղծի ձեռքի գրքույկներին: - Քանի՞ օրինակ ես վերցրել: Տա՞սը:Կջախջախենք, միամիտ կաց:
Նա ձախ ոտը բարձրացրեց և, աջ ոտի վրա ոստոստալով, վազեց առաջ:
Օդեսայի նավահանգիստը քաղաքի հետ միացած է մի հսկայական քարե սանդուխքով, որիբարձրության վրա բուլվարի մեջտեղում կանգնած է քաղաքի հիմնադիր Ռիշիլիեի արձանը,իսկ ստորոտում կառուցված է մի փոքրիկ եկեղեցի նավահանգստի բնակչության համար:
Մենք իջանք այն սանդուղքով, մտանք մի աղեղնաձև լայն փողոց:
Այդ վերջին փողոցն է դեպի ծովափը, այնուհետև ամբողջ նավահանգստի երկարությամբբարձրանում է “Էսթակադան”` երկաթուղու բեռնակիր գնացքների համար կառուցվածկամուրջը: Գիշեր-ցերեկ այս հսկայական կամուրջի վրայով սուլելով անցնում ենշոգեկառքերը, քարշ տալով վագոնների երկայն շարքերը, իսկ ներքև բազմաթիվ կամարներիտակով անցուդարձ են անում բեռնակիր սայլեր, նավաստիներ, բանվորներ: Այդ մի աղմկալի վայր է, մի բարդ հանգույց ծովային և ցամաքային կյանքերի միջև: Շոգենավերի թանձր ծուխը,նավաստիների կոշտ ձայները, էսթակադայի խուլ թնդյունները գնացքների ծանրությունից,կայարաններում կուտակված քարածխի փոշին` այս բոլորը ընդհանուր առմամբ անսովորմարդու վրա ճնշող տպավորություն են գործում:
Իցկո Մարգուլիսը մեզ առաջնորդեց քարածխի փոշով ծածկված փողոցի խորքը: Երբեկեղեցուց հեռացանք երկու հարյուր քայլ, դեպի աջ, մեր առջև բացվեց օղետների, ստորինտեսակի թեյատների ու պանդոկների մի ամբողջ ավան: Այստեղ էր վխտում նավահանգստիբնակչության մեծ մասը:
Պանդոկներից լսվում էին հարմոնիայի և ռուսական ողորմելի բալալայկայի հնչյուններնամբոխի աղաղակների, երգերի, գոռում-գոչյունների, հիշոցների ու անեծքների հետ:
Նրանք, որոնք ժամանակ ու միջոց ունեին, ուտում, խմում ու հարբում էին պանդոկներում,վայելելով էժանագին հուրիների ընկերության հաճույքը:
Իսկ նրանք, որոնք միմիայն խմելու համար փող ունեին, մտնում էին “Մոնոպոլի” կրպակները:Այստեղ վերցնելով կնքված շշերը` դուրս էին գալիս փողոց և բովանդակությունը դատարկումիրանց բերանները: Օղին արգելվում է խմել “Մոնոպոլի” կրպակներում, ուստիհարբեցողությունը, որ առաջ քիչ թե շատ ամոթ ուներ և թաքնվում էր օղետների պատերի մեջ,այժմ թագավորում է փողոցում ամենայն համարձակությամբ: Եվ ահա նրա ողորմելի զոհերըթավալված են կրպակների առջև, մայթերի վրա, փողոցի մեջտեղում սայլերի ու կառքերիտակ ջարդվելու վտանգի ենթակա:
Իցկոն կանգ առավ մի մեծ պանդոկի առջև, որի դռների ճակատին գրված էր. “Արքայական յախտա”:
Комментариев нет:
Отправить комментарий