Մենք մտանք մի սենյակ, որ մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն: Այնտեղ, մութ
անկյունում, պատի տակ երևում էր ինչ-որ բան, նման անկողնակալի, թե թախտի` չգիտեմ, սինյորա Ստեֆանիայի հաղթանդամ
մարմինը թաքցնում էր նրան իմ աչքից: Մի քայլ առաջ գնալով, տեսա հնամաշ վերմակի
տակ պառկած մի կնոջ դեմք:
Նրա ճակատը կապած էր սև թաշկինակով, աչքերը հառած առաստաղին: Նա տնքտնքում էր ու ծանր հառաչում: Նրա ոտների կողմում կանգնած էր “արտիստը”: Ըստ երևույթին, նրա միտքը կլանված էր կամ մոր հիվանդությամբ, կամ մի ուրիշ հոգսով, որովհետև մեր երևալը աննկատելի մնաց նրա համար:

- Դե լավ, քիչ տնքտնքա, - ասում էր սինյորա Ստեֆանիան հիվանդին, - խոմ չես մեռնում: Սովորական հիվանդություն է էլի վաղը կանցնի: Բա-բա-բա, տես մոտդ ինչ պատվավոր հյուրեր են եկել: Համարյա իմ բոլոր կավալերներն ու դամերը: Տղա, - դարձավ նա Լևոնին, - երևի այդ դու ես անհանգստացրել մարդկանց:
Պատանին նայեց մեզ, չափազանց շփոթվեց և շտապեց սենյակի ընդամենը մի զույգ
ջարդված աթոռներն առաջարկել յոթ հյուրերից չգիտեր որ մեկին:

- Պարոնը բժի՞շկ է, - հարցրեց հիվանդը, երբ տեսավ ինձ:
- Բժիշկ չէ, - պատասխանեց սինյորա Ստեֆանիան, բայց, երևի, ցավդ բժշկից լավ հասկանա: Քո
հայրենակիցներից է…
հայրենակիցներից է…
- Հա՞յ, - գոչեց հիվանդը զարմանալով, թե ուրախանալով չգիտեմ և, գլուխը դանդաղ բարձրացնելով, նա նստեց անկողնում:
- Հա՞յ, - կրկնեցի ես զարմացած, որովհետև ինչ ազգի ասես սպասում էի այդ միջավայրում, բացի հայից:
- Այո, - ասաց օրիորդ Ռաիսան, - արտիստը ձեր հայրենակիցն է, զարմանալի է, որ չիմացաք հենց առաջին տեսնելուց:
- Որտեղի՞ց եք, - հարցրեց հիվանդը, - խոմ Բեսարաբիայից չե՞ք: Ո՞չ: Օ, այդ լավ է, շատ լավ: Օֆ, օֆ, օֆ, Բեսարաբիայի հայերը Աստված չունին, գազաններ են, չեն ուզում ցավս հասկանալ: Տեր Աստված, ոչ ոք ցավս չի հասկանում, ոչ ոք:
- Էլի մի սկսիր հին երգդ, - գոչեց սինյորա Ստեֆանիան, - բավական է:
- Ոչ, Ստեֆանիա, չեմ կարող լռել, սիրտս այրվում է: Դու էլ մայր ես, բայց զավակդ տղա
չէ: Օհ, երանի իմն էլ աղջիկ լիներ: Չգիտես ինչ է անում նա: Հոր նման տանջում է ինձ:
Պարոն, - դարձավ ինձ, - այդ փչացածն իմ միակ տղան է, հասկանո՞ւմ եք, միակ, ուրիշ զավակ չունիմ: Աստված
սիրեք, խելքի բերեք նրան: Նա հոր ճանապարհով է գնում…

- Սովորական գանգատներ են, - շշնջաց ականջիս Լուիզան, - ուշադրություն մի դարձրեք:
Ես նայեցի Լևոնին: Ամաչելուց նա երեսը դարձրել էր պատին, մեզ չէր նայում:
Լուիզան մոտեցավ նրան, բռնեց ձեռներից, երեսը դարձրեց յուր կողմը, ուղիղ նայեց
աչքերին բարեկամական, - ոչ ավելի, - սիրող քրոջ քնքուշ հայացքով: Ինձ թվաց, որ այդ հայացքը թափանցեց մինչև Լևոնի
հոգու խորքը: Եվ ո՞ւմ հոգու խորքը չէր թափանցիլ այն:

Լևոնը զվարթացավ և երախտագիտության զգացումով լեցուն աչքերով նայեց իտալուհու
երեսին:
երեսին:
- Եթե օրինավոր որդի լիներ, - շարունակեց հիվանդը, ձեզ նման պատվավոր հյուրերին այսօր այս խոզաբնում
կընդունե՞ր: Տեսնո՞ւմ եք, աթոռներ էլ չունինք: Անամոթ, ի՞նչ ես ցցվել փայտի պես: Չե՞ս
տեսնում հյուրերիս:

Լևոնը կրկին անգամ սենյակի մի զույգ աթոռներն առաջարկեց մեզ: Նստել անկարելի էր, այդ փոքրիկ սենյակում յոթ-ութ հոգի կանգնել միայն կարող էին: Լուկրեցիա Կաֆարելլին երկար չդիմացավ օդի
սակավությանը, դուրս գնաց: Չելլինին հետևեց նրան, ասելով, թե “արտիստի” մայրը
մեռնելու ախորժակ չունի դեռ, կարիք չկար անհանգստանալու:

Նրանց դուրս գալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեց, որ ես կարող էի դիտել շուրջս: Այն, ինչ որ տեսա, ինձ հաճելի զարմացում պատճառեց:
Մի անկյունում կախված էին աշխարհիս անվանի երաժիշտների, նվագիչների, երգիչների ու երգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունում
դրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան էժանագին
գեղարվեստական իրերով: Այնտեղ տեսա Բեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի և Վագների կավյա կիսարձանիկները աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, մի կոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ:

Սեղանի առաջին պատից կախված էին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ-որ թատերական զգեստ` նման Ռիգոլետտոյի հագուստին:
Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրա, որ ներկայացնում էր երկու
պատանիների մենամարտությունը բռունցքներով մի փողոցային երգչուհու համար:
Աղջիկն ընկել էր մեջտեղ գզգզված մազերով և աշխատում էր բաժանել ախոյաններին…

- Տեսնո՞ւմ եք, - շշնջաց ականջիս Կավալլարոն, - երաժշտություն, նկարչություն, պոեզիա, ոչինչ չի մոռացված:
Այդ միջոցին հիվանդը շարունակում էր գանգատվել:
- Ահա երեք օր է, առավոտներն էլ երեսը չեմ տեսնում: Նա չի քնում, Ստեֆանիա, չի
քնում: Չէ՞ որ կարող է հիվանդանալ, հետո ես ի՞նչ անեմ, ո՞վ կպահի ինձ: Գիշեր-ցերեկ թատրոններում է: Հոր ցավը որդուն է անցել: Անիծվի նրա գերեզմանը, օրս
սևացրեց:

- Էլի միևնույն գանգատները, - արտասանեց Լուիզան, - ինչպես չի հոգնում այդ կինը: Եսամոլ…
Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այդ աչքերն և
դեռ բավական վառվռուն, մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Հրաժեշտ տալիս նկատեցի մի բան. Կավալլարոն թաքուն Լևոնի ձեռքի ափի մեջ սեղմում էր մի ոսկե դրամ, պատանին հրաժարվում էր ընդունել: Այդ ժամանակ բարիտոնը քայլերը դանդաղեցրեց, մնաց սենյակում, թույլ տալով, որ Լևոնը մեզ ուղեկցի:
Սինյորա Ստեֆանիան համառոտ պատմեց ինձ Լևոնի մասին հետևյալը:
Նրա հայրը եղել է թատրոնական վարսավիր և չափազանց գեղարվեստասեր:
Համեստ, գլուխը քարշ արհեստավոր հանկարծ անձնատուր է լինում հարբեցողության
կործանիչ ախտին և ոչ առանց պատճառի: Պարզվում է, որ անհույս սիրահարված է մի
երգչուհու վրա: Կուլիսների ետևում շուտով նա դառնում է ընդհանուր կատակների ու
ծաղրի առարկա: Արտիստներից սկսած մինչև վերջին թատերական ծառան ծիծաղում են նրա հանդուգն զգացման վրա դեպի մի գեղեցկուհի, որի երկրպագուների թվում
անվանում են նաև տեղական քաղաքագլուխ, հայտնի միլիոնատեր ու բարեգործ հույն
Մարազլիին…

Հալածանքներն ու ներքին վիշտը ներգործում են վարսավիրի վրա այնչափ, որ սրտի
դառնությունն օղու մեջ անգամ չի կարողանում խեղդել: Մի օր նա ծեծում է ռեժիսորին, որը ծաղրելիս է լինում նրա շինած մի կեղծամը, անվանելով նրան “սրիկա”: Նրան զրկում են թատրոնական վարսավիրի պաշտոնից: Այդ ժամանակից նա դառնում է օղու և
փողոցների անդառնալի սեփականությունը: Եվ մի երեկո ոստիկանները գտնում են նրան մի ծառի տակ, ձյունի մեջ թավալված, բերում են տուն: Երեք օր չանցած` մեռնում է տիֆից, թողնելով կնոջն ու զավակին ճակատագրի հաճույքին:

Այրին, ամուսնու արհեստից զզված ու տանջված, ութ տարեկան Լևոնին հանձնում է մի
ատաղծագործի և ինքը սկսում ուրիշների համար ճերմակեղեն կարել: Երկու ամիս
չանցած` մանուկն արհեստանոցից փախչում է ուսումնարան: Նա սովորում է գրել-կարդալը: Այրին հանձնում է նրան հագուստեղենի վաճառատուն: Մանուկը չի մնում այնտեղ: Մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի թատրոն:

Նա դառնում է աֆիշներ բաժանող, օրական հիսուն կոպեկով և թատրոնների վերնահարկը բարձրանալու իրավունքով: Անցնում է կուլիսների ետևը, կամաց-կամաց ծանոթանում է արտիստական աշխարհի հետ: Այժմ բոլոր արտիստները ճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր
հեզության և աշխուժության համար: Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբերի ներկայացումները: Նա ցերեկներն էլ թատրոնում է կամ նրա շուրջը:

Комментариев нет:
Отправить комментарий