пятница, 23 сентября 2016 г.

Շիրվանզադե "Արտիստը" Երրորդ մաս


- Սինյոր, կզարմանաք, եթե ասեմ, որ այժմ նա երբեմն ստեղծում է նորեկ անծանոթ արտիստիհամար փառք մեր քաղաքում, - շարունակեց մեր փոխարեն Լուիզան: - Այո, այո, սինյորՉելլինի, մի հակառակեք, այս ճիշտ է: Նա ունի բազմաթիվ հույն և հրեա ընկերներ, որոնքզարմանալի հավատ ունեն դեպի նրա ճաշակը և սիրում են նրան: Դրանք կլակյորներ չեն, ոչ,այլ թատերասերներ: Չգիտեմ, գուցե նրանք կաշառում են, բայց Լևոնը` ոչ, երբեք չի կարելինրան կաշառել: Սինյոր Կավալլարո, ճի՞շտ եմ ասում, թե ոչ:
-   Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար, - արտասանեց բարիտոնը: -Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է…
-   Բայց ինչպե՞ս է ստեղծում անծանոթ արտիստի համար փառք, - հետաքրքրվեցի ես:
-    Առաջին ծափահարությամբ, - ասաց   Կավալլարոն:
- Չեմ հասկանում, - ասացի ես:
-  Սինյոր, երևի չգիտեք ինչ ասել է արտիստի համար առաջին ծափն անծանոթ քաղաքում:
Շատ բան, երբեմն ամեն ինչ: Դուք թատերասեր եք, նկատած կլինեք մի երևույթ: Թատերականսրահում նստող հասարակությունը հազիվ է վստահում առաջին ծափը տալ անծանոթարտիստին: Շատ անգամ, հոգով հիացած երգչի երգով, նա ամաչում է յուր հիացումը արտահայտել, կարող են նրան անճաշակ համարել: Բայց ահա օգնության է հասնում Լևոնը:Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ:Խումբը հետևում է նրա օրինակին: Այն ժամանակ հասարակությունը նույնպես ծափահարումէ: Մյուս օրը լրագրերը գրում են այդ ծափահարությունների մասին, և ահա անծանոթ  արտիստի հաջողությունը ապահով է:
- Եթե, իհարկե, արտիստը շնորհք ունի, - ավելացրեց Չելլինին:
-Այո, իհարկե:
-   Բայց քո Լևոնը կարող է շատ անգամ անշնորհքին էլ տալ առաջին ծափը, - նկատեցԲորելլին:
-   Ներողություն, - պատասխանեց Կավալլարոն, հեգնորեն ժպտալով, - մեր խմբի  վերաբերմամբ գոնե նա դեռ այդպիսի սխալ չի գործել:
Ես գուշակեցի, որ Բորելլին դեռ չի արժանացել Լևոնի ծափին:
Վիճաբանությունը գուցե շարունակվեր, եթե կրկին ներս չմտներ Լևոնը: Այս անգամ նրադեմքը բավական հանգիստ էր:
Նա հրավիրեց Կավալլարոյին մի անկյուն և, շշնջալով ականջին, բաց թողեց նրա գրպանը մի  ոսկեդրամ:
Հետո իմացա, որ մեր դուրս գալուց հետո նա իր մոր բարձի տակ գտնում է այդ դրամը:Հասկանում է, որ Կավալլարոն պիտի դրած լինի, վերցնում է, բերում, վերադարձնում  տիրոջը:
-  Համառ ես, Լևոն, համառ, - գոչեց Կավալլարոն, շփելով պատանու գլուխը հայրականսիրով: - Դե լավ, մի նեղանար, նստիր, մի փոքր խոսենք: Դու, իհարկե երեկ թատրոնումն էիր:
-  էի:
-  Հավանեցի՞ր ինձ…
-  Իհարկե:
-  Ապա ինչո՞ւ երեսդ դարձնում ես ինձանից…Ա, կեղծում ես:
-  Սինյոր Կավալլարո, երեկ դուք շփոթված էիք:
-  Ե՞ս, ամենևին: Սխալվում ես:
-   Ոչ, սինյոր, չեմ սխալվում: Երբ հանգիստ եք, երբեք չեք շեղվում: Մենք ամենքս իմացանք,որ ձեզ բարկացրել են:
-   Քեզ այդպես է թվացել: Ոչ ոք ինձ չէր բակացրել: Ահա տեսա՞ր, Լևոն, ինձ դեռ լավ չեսճանաչում:
-   Լևոնը նայեց Կավալլարոյի աչքերին այնպիսի պարզ ու խելոք հայացքով, որ կեղծել նրամոտ անկարելի էր: Կավալլարոն ձեռքը դնելով նրա ուսին, ասաց.
-   Չես սխալվում բարեկամս, երեկ ներկայացումից մի քիչ առաջ ես խոշոր վեճ ունեցա  ռեժիսորի հետ:
-  Ոչ, սինյոր Կավալլարո, ասացեք դիրիժորի հետ, - ուղղեց Լևոնը համարձակ:
- Դու որտեղի՞ց իմացար:
- “Օ Կարլո” - ն երգելիս` սինյոր Մարտինին կես տոն բարձր վերցրեց ձեզ շեղելու համար:
Սինյոր Մարտինին բոլորի վերաբերմամբ անաչառ է, բացի իրանից: Ռեժիսյորի պատճառով  նա ձեզնից վրեժ չէր առնիլ: Նա քինախնդիր է միայն յուր անձնական հակառակորդների դեմ:
- Լսո՞ւմ եք, սինյոր, - դարձավ ինձ Կավալլարոն ոգևորված, - այս պատանու բերանով խոսումէ ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը:
Լևոնը վեր կացավ, գլուխ տվեց, շնորհակալություն հայտնեց մեզ մեր այցելության համար ևշտապեց դեպի դռները: Այլևս նա այնքան գրավել էր ինձ, որ կամեցա անպատճառ հետըխոսել:
-   Հայերեն գիտե՞ք, - հարցրի ես, երևի, հայրենասիրական զգացումից դրդված:
- Գիտեմ:
Նա, ինչպես և յուր մայրը, խոսում էր ռուսերեն լեզվով տաճկական արտասանությամբ:Իտալացիներից միայն տանտիրուհիս և նրա աղջիկը գիտեին ռուսերեն, նաև Կավալլարոն:Մյուսների հետ Լևոնը խոսում էր իտալերեն:
Մի քանի հարցեր տվեցի նրան պարզ հայերեն լեզվով: Նա ապշած նայեց երեսիս և ժպտաց:
- Չե՞ս հասկանում, - դարձա ռուսերեն լեզվի օգնությանը:
-  Այդ լեզուն եկեղեցական է, - խոսեց նա տաճկերեն լեզվով, - իմ իմացած հայերենն ահա այսլեզուն է:
Ինձ համար նորություն չէ Բեսարաբիայի հայերի մայրենի լեզու չիմանալը:
Բայց առաջին անգամն էի պատահում մեկին, որ տաճկերենը հայերեն էր համարում:
Ես խնդրեցի Լևոնին այցելել ինձ շուտ-շուտ և իմ կողմից խոստացա այցելել նրան:
Նա ինձ երկար սպասել չտվեց: Հետևյալ օրն իսկ եկավ սենյակս և ուրախ-ուրախ հայտնեց, թեմայրն արդեն առողջանում է: Ուղիղն ասած, ես չէի հետաքրքրվում մոր վիճակով, ինձզբաղեցնողը որդու ճակատագիրն էր:
Երբ խոսք բաց արի թատրոնի ու երաժշտության մասին, պատանին կերպարանափոխվեց,ինչպես կրակոտ սիրահար, երբ խոսվում է նրա սրտի ընտրյալի վերաբերմամբ: Ոգևորվածնկարագրեց յուր լսած երևելի երգիչների ու նվագիչների տաղանդը: Վերջին յոթ տարվաընթացքում նա լսել է գրեթե բոլոր նշանավոր երգիչներին ու նվագիչներեի, որոնք այցելել էինՌուսաստան Օդեսայի վրայով:
-Երևի դու էլ նվագում ես կամ երգում, - հարցրի ես:
-Ոչ, սինյոր:
-Երգելու համար ձայն չունիմ:
- Իսկ նվագելու համար գործիքներ շատ ունիս, սենյակումդ երեկ տեսա:
-Այո, նվագում եմ մանդոլինա և կիթառ:
-Նոտաներ գիտե՞ս:
-  Սինյորինա Լուիզան սովորեցրել է: Դուք լսե՞լ եք նրա երգեցողությունը: Հիանալի ձայնունի: Այնպես չէ՞: Այո՞: Հավանե՞լ եք: Իհարկե ով չի հավանիլ: Օ,  Լուիզային մեծ ապագա էխոստանում…
Նա  լռեց, հառաչեց, հայացքը ձգելով դեպի անորոշ տարածություն: Ես նրա դեմքի վրա  նշմարեցի հոգեկան գաղտնի տառապանքի արտահայտություն:
Խոստովանում եմ, այն ժամանակ նշանակություն չտվեցի նրա հառաչանքին: Եվ մի՞թե կարող  էի երևակայել տասնյոթ տարեկան պատանու հոգին որևէ լուրջ վշտի ընդունակ:
-  Այդ բոլորը լավ, - ասացի ես, - բայց դու ինչ՞ով ես կերակրում քեզ ու մորդ: Չէ որ հայրդժառանգություն չի թողել:
- Գործ շատ կա սինյոր: Պրագրամներ եմ ծախում, ստատիստի դեր եմ կատարում բեմի վրա,պոչ եմ բռնում: Ախ, սինյոր, եթե միջոց ունենայի, կսովորեի վիոլոնչել նվագել ու կմտնեի  երաժշտական խումբը:
- Հիշո՞ւմ ես հորդ, Լևոն:
- Իհարկե, շատ լավ եմ հիշում:
- Ասում են, նա բարի մարդ էր:
- Այո սինյոր,շատ բարի էր, միայն…
- Հարբում էր, - լրացրի ես պատանու խոսքերը:
-   Նա երբեք ինձ չէր ծեծում, չէր էլ բարկանում վրաս: Բայց ոչ, մի անգամ բարկացավ, հիշումեմ…
-Երևի չարություն էիր արել:
-  Այո: Այն ժամանակ նրա խանութն ահա այն անկյունի կապույտ տան ներքին հարկումն էր:Ամեն օր գնում էի այնտեղ կեղծամներ սանրում:
Մի օր նա տխուր էր շատ: Մի ժեներալ եկավ երեսը սափրել տալու: Նրա մոտ միշտմեծամեծներ էին գալիս: Ես վերցրի մի սանր, վրեն քաշեցի մի թուղթ ու սկսեցիշրթունքներովս նվագել: Ժեներալը բարկացավ ու հորս հրամայեց ինձ դուրս անել: Բայցհետո: Հայրս մոտեցավ, ականջս քաշեց ու, վզակոթիս տալով, վռնդեց դուրս:
Բայց հետո, երբ ժեներալը գնաց, կանչեց ինձ ներս, աչքերս սրբեց, համբուրեց ու ասաց. “Եթեդու կունենաս երաժշտական ընդունակություն, ինձ գրավ կդնեմ, քեզ չեմ թողնիլ առանցուսման”: Այո, սինյոր, շատ լավ մարդ էր, թեև հարբում էր: Սինյոր, ներեցեք, ո՞ր ժամն է:
-Տասնումեկ:
-  Օ, ես ուշացա: Ներողություն, էլի կգամ: Ձեր սենյակը լավն է: Դուք ինձ գրքեր կտաքկարդալու, այո՞: Շնորհակալ եմ: Ցտեսություն: Այսօր Կալաֆատիի բենեֆիսն է: Թատրոնըլիքն է լինելու: Պետք է գնամ պոչ բռնեմ:
-  Ես կամեցա հարցնել` ինչ ասել է “պոչ բռնել”, բայց Լևոնն արդեն չքացել էր:
Կալաֆատին ընտիր երգչուհի էր:
Գնացի թատրոն տոմսակ վերցնելու: Կասի առաջ կանգնած էր գնողների մի երկայն շարք, որհասնում էր մինչև փողոցի կեսը: Եղանակը սառն էր, խոնավ, անախորժ: Պիտի բռնեի շարքիվերջին տեղը և ամենաքիչը մի ժամ սպասեի մինչև հերթս հասներ: Ուզում էի վերադառնալտուն, երբ լսեցի իմ ազգանունը: Դա Լևոնի ձայնն էր, որ կարող էի ճանաչել հարյուրավորձայների մեջ: Նա կանգնած էր կասից մի քանի քայլ միայն հեռու, երկու հարևանների միջևսեղմված:
- Տոմսա՞կ եք ուզում գնել, - հարցրեց նա տաճկերեն:
- Այո:
- Եկեք, տեղս բռնեք, ապա թե ոչ, շուտ չեք հասնի կասին:
-  Ես բռնեցի նրա տեղը: Նա գնաց կանգնեց շարքի վերջում: Այստեղ միայն իմացա` ինչ ասելէ “պոչ բռնել”:
Լևոնը կանգնում էր շարքի ետևում և, երբ բավական մոտենում էր կասին, յուր հերթը ծախումէր ցանկացողին հինգ-տասը կոպեկով: Հետո դարձյալ գնում էր ու շարքի ետևում կանգնում:Նա ամեն միջոց գործ էր դնում թատրոնից չհեռանալու համար: Նրա օդը, կերակուրը, կյանքը,ամեն ինչ թատրոնն էր:

Իմ հետաքրքրությունը այդ պատանու վերաբերմամբ արդեն այնքան մեծ էր, որ աշխատում էի ամեն օր նրան տեսնել:


Комментариев нет:

Отправить комментарий