Նախագիծ՝ Դեղագործ Աշուն
Ավելուկ
ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաեւ ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա` «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդըի ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։
Ավելուկ
Բժշկության մեջ օգտագործել են ավելուկի արմատներն ու տերևները: Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են և ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են` թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը` թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը` ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը և
ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաեւ ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա` «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդըի ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։
Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ եւ չոր տերեւները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերեւները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։
Բուլղարական բժկության մեջ ավելուկն օգտագործել են լյարդի և լեղապարկի գործունեության խանգարման, մաշկային ցաների բուժման համար։
Ռուսական բժշկության մեջ ավեուկն օգտագործել են հաստ և բարակ աղիքների լորձաթաղանթների բորբոքումների, առաջին և երկրորդ աստիճանի զարկերակային արյան ճնշման բարձրացման բուժման նպատակով։
Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման բուժման նպատակով: