Իմ օրվա օրագիրը շատ սովորական է և պարզ: Առավոտյան արթնանում եմ, հագնվում եմ, լվացվում եմ, ատամներս եմ լվանում, կոշիկներս եմ հագնում վերցնում պայուսակս և տանից դուրս գալիս, բարձրանում երթուղային և գնում դպրոց: Երբ արդեն գալիս եմ դպրոց ժամը 9:00 սկսվում է Ընդհանուր Պարապունքը: Ամբողջ կրթահամալիրով մասնակցում ենք ԸՆդհանուր պարապունքին, իսկ հետո սկսվում են դասերը: Դպրոցում ես կարողանում եմ զբաղվել իմ սիրելի գործունեությամբ` բատիկա, դրանում ինձ օգնում է իմ շատ սիրելի` Ընկեր Անին, նա է ինձ սովորեցրել այն ամեն, ինչը հիմա ինձ դարձնում է այնպիսին ինչպիսին, որ ես կամ, այդ ամենը իր շնորհիվ է, և ես ուրախ եմ, որ ունեմ այդպիսի ուսուցչուհի: Դասերից հետո ես գալիս եմ տուն, փոխում եմ շորերս, ճաշում և դաս անում: Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին գնում եմ պարի, իսկ հետո հոգնած ջարդված գալիս տուն: Տուն գալուց հետո, մի քիչ հանգստանում եմ ու համակարգչով դիտում հետաքրքիր տեսանյութեր, հետո լվանում եմ ատամներս, բոլորին ասում բարի գիշեր, ու գտնում քնելու, որ հաջորդ օրը նորից նույն կերպ սկսեմ:
Комментариев нет:
Отправить комментарий