четверг, 12 мая 2016 г.

Գյուղատնտեսություն, արհեստագործություն, առևտուր


Հայաստանը գյուղատնտեսության և արհեստագործության զարգացման համար ուներ բարենպաստ պայմաններ: Երկրագործության համար լայն հնարավորություններ ունեին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտ), Բասենի դաշտերը, Վանի շրջակայքը և բազմաթիվ գետահովիտներ: Զարգանում էին հացահատիկների մշակությունը, այգեգործությունն ու խաղողագործությունը: Երկրի ընդարձակ ալպյան մարգագետիններն ու արոտավայրերը կարծես բնության կողմից ստեղծված էին անասնապահությունը զարգացնելու համար: Հայաստանն աչքի էր ընկնում գյուղատնտեսական մթերքների արտադրության առատությամբ: Ավելի քան 2400 տարի առաջ հույն պատմիչ Քսենոփոնը պատմում է, որ հայերի տները լի էին տարբեր տեսակի մթերքներով. «Չկար մի տուն, որտեղ սեղանին չդնեին ուլի, խոզի, հորթի և հավի միս՝ ցորենի և գարու հացի հետ...
Այստեղ նրանք արդեն ունեին անհրաժեշտ բոլոր տեսակի պարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ, հաց, անուշահոտ հին գինիներ, չամիչ, ամեն տեսակի ընդեղեն»:
Ինչպես արդեն նշվել է, հույն պատմիչը հիշատակում է ընտիր գինիների ու գարեջրի մասին, որոնք խմում էին գետնի մեջ թաղված կարասներից՝ եղեգնի փողի օգնությամբ:
Հայաստանը հնուց ի վեր հայտնի էր ոսկու, արծաթի, երկաթի, պղնձի ու կապարի հանքերով և շինարարական քարատեսակներով՝ տուֆ, մարմար, որձաքար (բազալտ) և այլն: Մետաղային և ոչ մետաղային հանածոները նպաստում էին զանազան արհեստների զարգացմանը: Բանակի զենքերն ու զրահները, պաշարողական մեքենաները պատրաստվում էին հմուտ արհեստավորների ձեռքերով: Վերջիններս բացի բանակի կարիքները հոգալուց պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր (պղնձաման, անոթ, կարաս, կուլա, կուժ և այլն): Մեծ հռչակ էին ձեռք բերել հայ ոսկերիչներն ու արծաթագործները, որոնք հատկապես հմտացել էին կանացի նուրբ զարդեր պատրաստելու մեջ: Մեծ զարգացում էին ապրել կաշեգործությունը, մանածագործությունը և գորգագործությունը: Երկրում արտադրվող մետաղների մի մասն արտահանվում էր հարևան երկրներ:
Հին Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր էր խաղում ներքին և արտաքին առևտուրը: Հայաստանի վրայով էին անցնում Առաջավոր Ասիայի մի շարք առևտրական ճանապարհներ, որոնք հնարավորություն էին տալիս երկրին ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային տարանցիկ առևտրին: Առևտրական ճանապարհների հիմնական խաչմերուկը Արտաշատ մայրաքաղաքն էր, իսկ երկրորդ դարի վերջերից՝ Վաղարշապատը:
Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի իրականացրած բռնագաղթեցումների շնորհիվ Հայաստանի քաղաքների բնակչության մեջ մեծացավ առևտրականների ու արհեստավորների թիվը: Իհարկե, դրանց մեծ մասը հայեր էին, մնացածները՝ բռնագաղթեցված հույներ, ասորիներ, կիլիկեցիներ ու կապադովկիացիներ: Հայոց արքունիքը հոգ էր տանում ճանապարհների բարեկեցությանը և անվտանգությանը: Հատկապես նշանավոր էր «Հայոց արքունի պողոտան», որ իրար էր կապում հայոց երկու մայրաքաղաքները՝ Արտաշատը և Տիգրանակերտը: Օրավուր աճող առևտրի պահանջմունքները հոգալու համար Տիգրան Մեծը, Արտավազդ Բ-ն և նրանց հաջորդները դրամներ հատեցին, որոնց հետ զուգահեռ օգտագործվում էին պարթևական և հռոմեական դրամները: Դրամ հատում էին ոչ միայն արքունի դրամահատարանները, այլև ինքնավար քաղաքները:
Դատելով Հերոդոտոսի որոշ տվյալներից՝ առևտուրը Հայաստանի և Միջագետքի միջև կատարվում էր Եփրատ գետով: Կաշիներով բեռնավորված էշերի քարավանները գալիս էին Հայաստան, որտեղ կաշիները ձգում էին ուռենու ճյուղերի վրա, դարձնում նավեր, բեռնավորում գինու տիկերով, տակառներով ու էշերով և Եփրատի հոսանքով լողում մինչև Բաբելոն: Հայաստանն այլ երկրներից ներմուծում էր մետաքս, բամբակ, համեմունքներ, թանկարժեք քարեր, ապակյա անոթներ ու այլ ապրանքներ և արտահանում էր մետաղներ, արհեստագործական արտադրանք, գինիներ, ներկեր, մասնավորապես որդան կարմիր, կաշի, բուրդ, նժույգներ, ջորիներ և այլն:

,,Ես էլ կուզեի լինել,,


Յուրաքանչյուր մարդ այս կյանքում երազում է մասնագիտություն ունենալ։ Որպեսզի հասնել այդ ամենին, մարդ պետք է միշտ առաջ գնա և կանգ չառնի, ամեն ինչ այս կյանքում հենց այնպես իր ոտքով չի գալիդ քեզ հասնում։ 
Օրինակ՝ ես  կուզեի լինել դերասանուհի, երգչուհի և հաշվապահ։ Դերասանուհի եմ ուզում դառնալ, որովհետև կարողանում եմ դերասանություն անել, երգչուհի եմ ուզում դառնալ քանի, որ լավ ձայն ունեմ և վերջապես հաշվապահ եմ ուզում դառնալ, որովհետև շատ լավ մաթեմատիկա գիտեմ։ Ես մանկուց երազել եմ հայտնի՝ դերասանուհի, երգչուհի դառնամ և ունենամ բարձրագույն կրթություն ավարտելով կարմիր դիպլոմով, դառնալով հաշվապահ։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ընդունվելու<<Համալսարան>>՝բեմ բարձրանալու և հայտնվել հեռուստաընկերությունում։

вторник, 3 мая 2016 г.

Իմ մայիսյան հավաքը

Ես Ալլան եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրում՝ առաջին դասարանից։ Ես հիմա 7-րդ դասարան եմ, սովորում եմ Միջին դպրոցում։ Կրթահամալիրից ես ստացա կրթություն։ Ինձ համար Կրթահամալիրը երկրորդ ընտանիք է։ Այս վեց տարիների ընթացքում ես շատ բաներ սովորեցի։ Օրինակ՝ մայրենիից ես սովորել եմ շատ անգիրներ, կատարել եմ շատ գործնական, քերականական աշխատանքներ, շատ պատմվածքներ գրաբարից թարգմանել եմ աշխարհաբար, շատ մասնակցել եմ քննարկումների  և գրել եմ շատ շարադրություններ՝ <<Իմ մասին, իմ բլոգում>>,<<Ես՝ ամպրոպից հետո>>,<<Չի կարելի նեղացնել մարդուն>>,<<Իմ ընտանիքը>>,<<Աշխարհն իմ աչքերով>>,<<Այնքա՜ն կուզեի>>,<<Ես Սեբաստացի եմ>>,<<Բարև Ձմեռ>>: Ես, հաճախելով այս դպրոց, կարդացել եմ շատ գրքեր: Մայրենիի դասերին ամեն շաբաթ գրադարան ենք գնում, այնտեղ ես կարդացել եմ այս գրքերը՝ <<Ռոմեոն և Ջուլիետան>>,  << Երկնագույ նետի ճանապարհորդությունը>>, <<Հայդին>>, <<Փոքրիկ Իշխանը>>, <<Ռոբին Հուդը>>, <<Չիպոլինոյի Արկածները>> և Հովհաննես Թումանյանի բոլոր հեքիաթները։ Ես այս մեկ տարվա ընթացքում սովորեցի շատ անգիրներ՝ Ղազարոս Աղայանից, Հովհաննես Թումանյանից, Վահան Տերյանից, Ավետիք Իսահակյանից, Եղիշե Չարենցից ու Կոմիտասից։ Ես, հաճախելով Կրթահամալիր, ստեղծեցի իմ սեփական բլոգը։ Բլոգը մի կայք է, որտեղ ես  կարող եմ տեղադրել շատ նյութեր, օրինակ՝ իմ բլոգում արդեն վեց հարյուր հիսուներեք  նյութ կա, և իմ բլոգի այցելուների հաշվիչը ցույց է տալիս, որ իմ բլոգ արդեն հինգ հազար հինգ հարյուր ութսուներկու հոգի է այցելել։ Իմ բլոգը ես ստեղծել եմ 2014 թվականին։ Բլոգս միակ կայքն է, որտեղ ես ամենաշատն եմ մտնում։ Ես շատ եմ սիրում <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը։

Իմ ընտանիքը

                     
Մայրիկս  ասում  է,որ աշխարհի ամենաթանկ  ու քաղցր բանը ընտանիքն է:Ես շատ երջանիկ եմ,որ ապրում եմ այդպիսի ընտանիքում և շատ ուրախ եմ,որ ունեմ լավ ծնողներ:Հայրիկս մեր տան ուժն ու թիկունքն է:Մայրիկս մեր տան խաղաղությունն ու բարությունն է:Ես էլ տան հույսն ու հավատն եմ,ծնողներիս միակը,պետք է արդարացնեմ նրանց հույսերը,պետք է դառնամ ծնողներիս արժանի զավակը և պետքական մարդ:Թող բոլոր երեխաները ապրեն ամուր ընտանիքներում:

Իմ մասին, իմ բլոգում

Ողջույն, ես Ալլան եմ: Ծնվել եմ երևանում, կպատմեմ ձեզ իմ մասին: Ես 11 տարեկան եմ այժմ սովորում եմ<<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրում: Ես սիրում եմ իմ բլոգը և օրեց օր իմ բլոգում հետաքրքիր նյութեր տեղադրում: Իմ բլոգում դուք կգտնեք ամեն ինչ ցանկացած բան: Ես սիրում եմ ամեն ինչ, ամենաշատը սիրում եմ պարել և սովորել: Ես սիրում եմ դիտել հետաքրքիր ֆիլմեր, բայց ես չեմ սիրում համակարգչային խաղեր: Շատ եմ սիրում լողալ: Մանկուց ես ամենաշատը սիրում եմ պարել, ասեմ ավելին ես հիմա գնում եմ պարի, այս տարի լրանում է իմ պարի չորրորդ տարին: Սիրում եմ նյութեր պատրաստել և տեղադրել բլոգումս: Սիրում եմ ճամփորտել և նյութեր տեղադրել իմ բլոգում:

Ես՝ ամպրոպից հետո․․․

Ես՝ ամպրոպից հետո․․․
Ես, ամպրոպից հետո շատ թարմ եմ լինում, և ավելի ուրախ։ Ամպրոպից հետո իմ մեջ ամեն ինչ փոխվում է, և ես ավելի բարի եմ լինում։ Ամպրոպից հետո կարծես թե ես նորից վերադարնում եմ աշխարհ։ Իմ մեջ ամպրոպից հետո արթնանում է մի նոր մարդ՝ ավելի ուրախ, ավելի բարի և ավելի թարմ։ Իսկ ամպրոպի ժամանակ ինձ թվում է, թե ժամերը փոխվել են, և ամեն ինչ խառնվել է իրար։ Ամեն անգամ, երբ ամպրոպ է լինում իմ մտքերը քառնվում են իրար և ես չգիտեմ, թե ի՞նչ անեմ։ Ամպրոպը ինձ համար հաճելի է, ես շատ եմ սիրում ամպրոպի նման եղանակներ, օրինակ՝ անձրև, փոթորիկ, քամի, կարկուտ և ամպրոպ։ Կան մարդիկ, ովքեր ամպրոպի ժամանակ չէն էլ փոխվում ու օրը ամպրոպից հետո ուրախ տրամադրությամբ չէն սկսում։

,,Չի կարելի նեղացնել մարդուն,,




Չի կարելի նեղացնել մարդուն, որովհետև մարդ կդարնա Մոցարդ և կգրի երաժշտություններ, իսկ, եթե նրան նեղացնեն նա էլ չի գրի գեղեցիկ երաժշտություններ։ Չի կարելի մարդուն նեղացնել նրա համար, քանի որ մարդ կարող է կտրուկ փոխվել և դառնալ ուրիշ։ Եթե մարդուն նեղացնես նա կնեղվի, և քեզ հետ այլևս չի շբվի։