понедельник, 30 января 2017 г.

Իմ ձմեռային արձակուրդները

Այս ձմեռային արձակուրդներին օրերս անցան հիանալի։ Ասեմ, որ շատ զարմացած եմ, որովհետև դեկտեմբերի 31-ին մեր տանը երբեք այդքան շատ հյուր չէին եկել, մենք անգամ տեղյակ չէինք դրա մասին։ Ամանորը ընտանիքով անցկացրեցինք շատ լավ, նվիրեցինք շատ նվերներ և ետ ստացանք նույնքան։ Ամանորին ես ստացա իմ ամենացանկալի նվերը՝ ներկեր։ Ներկերը հատուկ կտորի համար են, որոնք կոչվում են <<Բատիկա>>։ Ներկերի հետ ստացա վրձիններ ու կտորներ։ Ամանորին մենք հանգիստ չէնք ունեցել, որովհետև, մենք ամբողջ օրը հյուր էինք գնում, նաև մեզ էին հյուր գալիս։ 2017 թվականը ինձ համար վատ Նոր տարի էր, քանի-որ Ամանորի վերջին օրով իմ ձեռքի վրա կոտրվեց շատ հաստ ապակի, որը արյունաքամ արեց ինձ ու խորը վերք թողեց ձեռքիս։ Հայրիկս ինձ անմիջապեց հասցրեց հիվանդանոց, ու բժիշկները վիրահատեցին ձեռքս։ Ասեմ, որ իմ ձեռքի հետ աշխատել են շատ բարի ու լավ բժիշկներ, հետո վերադարձանք տուն։ Ու այդ փորձանքի պատճառով ես բաց թողեցի ամենալավ ճամբարը։ Այսպիսի զարմանալի բաներով էր լի իմ Նոր տարին։

суббота, 17 декабря 2016 г.

Բան ունեմ ասելու: Պիես: Վ. Սարոյան(վերլուծություն)

Դուր եկած հատվածներ, մտքեր
Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:  Հիմա  դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի  պայծառ չեն, քան ձեր սեփական  լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ`  տալը,   քան  ստանալը: Իսկ ձեզնից  ամեն ոք  կարող է տալ:


Վերլուծություն

Ասեմ, որ պիեսը ինձ շատ դուր եկավ, այն ձևակերպված է շատ լավ ու քանի-որ պիեսը աղքատ երեխաների մասին է, հատկապես դա հավանեցի, բայց չհավանեցի այն, որ այդ երիտասարդը, երեխաներին իրեն ներկայացրել է, որպես Ձմեռ պապ և երբ երեխաները, իրենց երազանքները ասում էին, երիտասարդը դատարկ ծրարներ էր տալիս երեխաներիմ: Մի կողմից ես սիրեցի երիտասարդին, որովհետև երիտասարդը մի գուցե ուզում էր երեխաներին երջանկացնել, բայց նրա մոտ չստացվեց, չէ-որ երեխաներին պետք է տալ հենց այն ինչ, որ իրենք են ուզում: Պիեսը կարդալիս, ես հասկացա, որ պետք է բոլորին միշտ, օգնել ինչ գնով էլ, որ լինի, սակայն ես միշտ պատրաստ եմ օգնել նրանց, ովքեր, որ օգնության կարիքը ունեն, ես նույնիսկ հիշում եմ, որ ես մի աղքատ ընտանիքի եմ օգնություն ցույց տվել, նվիրելով նրանց բազմաթիվ շորեր: Ընտանիքը հայր չուներ, երեխաների ծնողները բաժանված էին, իսկ երեխաներին պահում և մեծացնում էր իրենց մայրը, մի խոսքով ես շատ ուրախացա, երբ նրանք հավանեցին իմ նվերը:


Որբաթը գրադարանում, վերլուծություն

Ուրբաթ օրը, մայրենիի դասաժամին գնացել էինք ընթերցասրահ ընթերցելու: Ընթերցասրահում ես կարդացի մի գիրք, որը պատմում էր մի շատ ցածրահասակ տղայի, մասին ով ուզում էր հասնել լուսնին և բոլոր հարազատները, հարևանները, փողոցով քայլող մարդիկ հավագվեցին ու օգնեցի այդ տղային և նա հասավ լուսնին, տղան խոստացել էր և հարազատներին, և հարևաններին, և փողոցով քայլող մարդկանց լուսնից կտորներ բերել, բայց տղան ցանկացավ իր մայրիկի ամենագեղեցիկ կտորը բերել ու որոշեց ամբողջ լուսինը նվիրել:

Իսկ հիմա ես կվերլուծեմ: Այս ստեղծագործությունը ես շատ հավանեցի, հատկապես, որ տղան հասել էր մինչև լուսին, որպեսզի իր մայրիկի համր նվեր անի: Եթե ես լինեի այդ տղայի տեղը ես հաստատ չէի կարող այդքան բանը անել, բայց ես կփորձեի և ինձ մոտ հաստատ կստացվեր: Տղայի անունը Պետրոս է: Պետրոսը շատ ցածրածրահասակ էր, նրա հայրն ու մայրը շատ բարձրահասակ են, իսկ չգիտես ինչի Պետրոսը ցածրահասակ: Մի խոսքով ես հավանեցի ստեղծագործությունը և ես կերազեի հասնել լուսնին ու մայրիկիս համար բերել լուսնից նվեր:

среда, 14 декабря 2016 г.

VivaCell-գովազդի մասին

Մայրենիի ժամին Ընկեր Լիլիթի հետ մենք քննարկեցինքVivaCell MTS-գովազդի մասին։ Ես երբեք չէի պատկերացնի, որ մայրենիի ժամին կարելի է գովազդներ քննարկել, և որոշեցի դուրս բերել կարևոր կետերը, որոնք պետք է լինեն բոլոր գովազդների մեջ և ուշադրություն դարձնել:


  • Պետք է ուշադրություն դարձնել խոսքին
  • Պետք է ուշադրություն դարձնել լոգոյին
  • Պետք է ուշադրություն դարձնել պատկերներին
Ես ուսումնասիրեցի գովազդը և իմ նշած, այս բոլոր կետերը ճիշտ էին ու ես հավանեցի այն։

среда, 30 ноября 2016 г.

Խիղճը: Իտալո Կալվինո-վերլուծություն

Այս ստեղծագործությունը ես շատ հավանեցի և ես, մտածում եմ, որ Լուիջին ճիշտ վարվեց սպանելով Ալբերտոյին, ես նույնպես, եթե լինեի Լուիջիի տեղը ես նույնպես նույն կերպ կվարվեի։ Լուիջին սկզբում, որոշեց պատերազմի ժամանակ սպանել իր մյուս թշնամիներին, իսկ հետո նա մտածում էր, որ այդպես, կհանդիպի իր ամենագլխավոր թշնամի Ալբերտոյին ու կսպանի։ Ամեն ինչ կատարվեց Լուիջիի ուզածոց, բայց իմ կարծիքով ստեղծագործության իմաստը նա է, որ եթե մի բան ցանկանում ես, ապա պետք է պայքարես ու հասնես այդ ամենին։ Լուիջին իմ կարծիքով իսկական հերոս էր, և նրան տալիս էին մեդալներ ամեն զոհի համար, իսկ նա տանում ու հանձնում էր այդ զոհերի ընտանիքներին։

вторник, 22 ноября 2016 г.

,,Ինչպես էի շներ վաճառում,,․ Յարոսլավ Հաշեկ (վերլուծություն)

Ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ, քանի որ, պատմվածքի  հերոսը շատ էր սիրում կենդանիներին և հետաքրքրվում էր նրանցով։ Պատմվածքի հերոսին ես շատ եմ նմանեցնում ինձ, որովհետև ես նույնպես հետաքրքրվում եմ կենդանիներով և սիրում նրանց ու ընդhանրապես չեմ վախենում։ Յուրաքանչյուր կենդանի ինձ համար թանկ է, ու ես շատ եմ ցավում, երբ տեսնում եմ, որ ինչ- որ կենդանի սատկել է կամ վիրավորվել է, թեկուզ՝ օձը, մողեսը, ձուկը և այլ այդպիսի կենդանիներ։ Ինձ նաև դուր եկավ այն գաղափարը, որ հերոսը ուզում էր շներ վաճառել, բայց դուր չեկավ այն, որ նա նաև ուրիշի շներն էր վերցնում։ Ամենաշատը ես սիրեցի գլխավոր հերոսին, որովհետև հերոսը , չէր զզվում կենդանիներից, ինչպես ես և չէր վախենում կենդանիներից, ինչպես ես։

,,Իմ երջանիկ օրը,,

Աշխարհում յուրաքանչյուր մարդու կյանքում մանուկ հասակում տեղի են ունեցել զվարճալի բաներ, կամ էլ կատարվել են իրենց ամենացանկալի երազանքները, ինչպես իմ երազանքը։ Երբ ես փոքր էի, միշտ երազում էի  պարի գնալ: Մի անգամ, երբ դպրոցից տուն եկա, մայրիկս ու հայրիկս  որոշեցին կատարել իմ երազանքը և ինձ ասացին, որ ես այդուհետև հաճախելու եմ պարի: Ես շատ երջանկացա ու մի փոքր հուզվեցի, իսկ իմ աչքերը երջանկությունից փայլում էին: Պարում եմ շատ փոքրուց և շատ մեծ հաջողությունների եմ հասել: Պարի եմ հաճախում երկրորդ դասարանից, ու արդեն հինգ տարի է, ինչ ես պարի եմ գնում: Պարը  նաև իմ հոբբին է: Պարն իմ կյանքն է, իմ հրաշք աշխարհն է, մի խոսքով՝ իմ ամեն ինչն է, և ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց պարի: