среда, 5 апреля 2017 г.

Եթե միայն անտեսանելի լինեյի

Եթե ես անտեսանելի լինեյի ես լիովին կլինեյի ազատ, խաղաղ, անհոգ և ստիպված չեի լինի` դաս անել, գնալ պարի և այլն: Անտեսանելի լինելով ես նաև կօգնեի մարդկանց բոլոր դժվարություններում, սակայն վատը այն կլիներ, որ ոչ ոք չէր տեսնի ինձ և ոչ ոք չէր իմանա, որ այդ բոլոր բարեգործությունները ես եմ կատարել: Անտեսանելի լինելը այդքանել վատ չէ, բայց, երբ ես ընթերցեցի <<Անտեսանելի Տոնինոն>>, իմ մեջ մի վախ ընկավ, և ես հասկացա, որ անտեսանելի լինելը լավ չէ: Եթե ես անտեսանելի լինեի ինչպես` Տոնինոն, ես չէի կարող, բոլորին ցույց տալ իմ գեղեցիկ ձեռքի աշխատանքները ու նաև մարդիկ չէին տեսնի իմ գեղեցիկ պարերը և ամենակարևորը չէին տեսնի իմ նկարած, բատիկայի շարֆերը, որոնց վրա ես այդքան ջանք եմ գործադրել: Անտեսանելի լինելով ես հասկացա, որ ես չէմ կարող շփվել ծնողներիս, հարազատներիս հետ, չէմ կարող իջնել բակ և շփվել իմ ամենասիրելի ընկերների հետ ու չէմ կարող գալ դպրոց: Այնպես, որ եղեք այնպիսին ինչպիսին, որ կաք և փորձեք շներհակալ լինել այն ամենով ինչը, որ ձեզ դարձնում է մարդկային, ու փոխեք ինքներդ ձեզ, և երազելուց առաջ, լա~վ մտածեք, թե հետագայում ինչ կարող է պատահել:

Комментариев нет:

Отправить комментарий